Խուլիգանություն Սիլիկյան թաղամասում
SOCIETYՀուլիսի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սիլիկյան թաղամասի բնակչուհի, 1965 թ. ծնված Մարինա Ա.-ն և հայտնել, որ համագյուղացի Կառլեն Մ.-ն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն և պատճառել ֆիզիկական ցավ։
Դրանից հետո Կառլեն Մ.-ն, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մ.-երը հետապնդել են իր որդուն` 2000 թ. ծնված Է.-ին և Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, երկաթյա և փայտյա մահակներով դիտավորությամբ վնասել են իրեն պատկանող «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6



