Խուլիգանություն Սիլիկյան թաղամասում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 9-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սիլիկյան թաղամասի բնակչուհի, 1965 թ. ծնված Մարինա Ա.-ն և հայտնել, որ համագյուղացի Կառլեն Մ.-ն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն և պատճառել ֆիզիկական ցավ։
Դրանից հետո Կառլեն Մ.-ն, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մ.-երը հետապնդել են իր որդուն` 2000 թ. ծնված Է.-ին և Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, երկաթյա և փայտյա մահակներով դիտավորությամբ վնասել են իրեն պատկանող «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



