Մեր մեծագույն բարդույթը էլիտար ճգնաժամն է․ «հասկանանք», «սպասենք», «թույլ տանք» բառերի պերմանենտ տիրաժավորումն էս ազգի համար պատուհաս է դարձել. Արմեն Հովասափյան
BLOG
Նիկոլը պատրաստ է ամեն ինչի․ նրա համար չկա անառիկ սահման, որը չսակարակվի, չկա ազգ, որին չդավաճանի, չկա արժեք, որի վրա թքած չունենա, ու քանի որ պատմության ժամացույցն արդեն սկսել է հետհաշվարկը, Նիկոլը ճգնում է իր ծրագրի ամենավերջին փուլը հասցնել ավարտին՝ բոլոր բևեռներին սիրաշահելով ու համոզելով։ Այս ամեն ինչի մեխը՝ ցանկացած գնով իշխանություն պահելն է։
Եթե չեք պատկերացնում, ասեմ՝ էս ամեն ինչը Հայաստանի թրքացման ծրագրի վերջին փուլն է, եթե ուշադիր նայեք, ապա պարզ կտեսնեք, որ սա այլևս ենթադրություն չի՝ սա ընթացք է, որի անունը քողարկել չեն էլ փորձում։ Իսկ «խաղաղության քավորությունը», որը Արևմուտքը պատվիրակել է Էրդողանին, էլի խոսում է ամեն ինչի մասին։ Ըստ էության՝ որևէ հայանպաստ բովանդակություն չունեցող համաձայնագրեր են թխում, որոնց քարը քարի վրա չի դրվելու, բայց դրա տակ մեր տունն է մնալու, մեր հողը, մեր պետականության պատառը։
Դե իսկ այս ամենը՝ տեղի ա ունենում Ռուսաստանի ուղիղ քթի տակ, ու եթե մեկը դեռ մտածում է, թե Մոսկվան չի հասկանում՝ չարաչար սխալվում է։ Ուղղակի տրամաբնությունը շատ պարզ է․ Հարավային Կովկասի կորուստից հետո հաջորդ կանգառը՝ Հյուսիսային Կովկասն է։
Բայց ամենասարսափելին ո՛չ Թուրքիայի նկրտումներն են, ո՛չ Արևմուտքի ցինիզմը, ու ոչ էլ ՌԴ-ի լռությունը։ Այլ այն, որ Նիկոլն ու հայկական շահը՝ որևէ կապ չունեն։ Էս ամեն ինչի մեջ չկա հայկական շահը։ Դրանք իրար զուգահեռ աշխարհներ են, որոնք չեն հատվում ոչ մի կետի վրա։ Իրավիճակի դրամատիզմն այնտեղ է, որ երբ պետության ղեկին կանգնած մարդը քեզ հետ ոչ մի կետում չի հատվում, դու՝ որպես ազգ, արդեն սկսում ես քանդվել ներսից։
Իմ համար արդեն ջրի պես պարզ է, թե ոնց է Հայաստանը նախկինում բաժանվել․ ամենացավալին այն է, որ այսօր դա կրկնվում է, բայց՝ էլ ավելի բաց, էլ ավելի ցինիկ, էլ ավելի սառը հաշվարկով։ Եթե նախկինում բաժանում էին կամ գաղտնի կամ կուլուարային պատեհապաշտությամբ, հիմա՝ հրապարակային, թրքասեր հրճվանքով։ Խնդիրն այն է, որ Հայաստանը երբեք չեն բաժանել, երբ ժողովուրդը կանգնած ա եղել, այլ այն փուլում, երբ ղեկավարությունը կամ օտարահպատակ է եղել, ծախու ու ձևական, կամ ուղղակի՝ պետություն չի եղել։
Մեր մեծագույն բարդույթը էլիտար ճգնաժամն է․ «հասկանանք», «սպասենք», «թույլ տանք» բառերի պերմանենտ տիրաժավորումն էս ազգի համար պատուհաս է դարձել։
Բանաձևն ամենահասարակն է․ երբ դավաճանը դուրս չի մղվում, դավաճանը դառնում է համակարգ, իսկ երբ դավաճանությունն է դառնում օրակարգ, պետականության գոյությունը դառնում է ժամանակի հարց։





















































1
DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program
2
Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Gl...
3
"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBank
4
A Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces