Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Երևանում եղբայրները սպանության սպառնալիքով փորձել են խոշոր չափի գումար շորթել

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հրազենի գործադրմամբ Նորքի բնակիչ Յու. Ավագյանին պատկանող գույքը դիտավորյալ վնասելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժնից։

 

Նախաքննությամբ պարզվել է  առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը, բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ բռնության սպառնալիքով փորձ է կատարվել Ավագյան եղբայրներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար։ 

 

Քրեական գործով ձեռնարկված բազմածավալ  քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչներ Հայրապետյան եղբայրները, տեղեկանալով, որ Ավագյան եղբայրները գտնվում են ֆինանսական բարվոք վիճակում, մտադրվել են առանձնապես խոշոր չափի գումար շորթել։

 

Իրենց մտադրությունն իրականացնելու նպատակով 2015թ. փետրվարի 20-ին` ժամը 03:40-ի սահմաններում, Հայրապետյանները «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Յու. Ավագյանի տան մոտակայք, եղբայրներից մեկը վարել է ավտոմեքենան, իսկ մյուսը նախապես վերցրած  ինքնաձիգից կրակոցներ է արձակել Յու. Ավագյանի տան ավտոտնակի դարպասների ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է նաև  ավտոտնակում կայանված «Տոյոտա Լանդ Կրույզեր» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

 

Դեպքից մի քանի օր անց՝ 2015թ. մարտի 2-ի առավոտյան, եղբայրներից մեկը  «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակը մետաղալարով ամրացրել է Ավագյանի տան դարպասին, ինչից հետո պատրաստել և տարբեր անձանց անուններից «Հայ-Փոստ»-ի միջոցով  Ավագյան եղբայրներին ուղարկել են սպառնալից նամակներ՝  պահանջելով 32.000 ԱՄՆ դոլար տրամադրել՝ սպառնալով  հակառակ պարագայում վնասել նրանց և ընտանիքի անդամներին։
 

Քննությամբ նաև բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Հայրապետյան եղբայրներն ապօրինի ձեռք են բերել ու պահել զենք և ռազմամթերք, որը հայտնաբերվել է  օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում. Կոտայքի մարզի ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկին կից գտնվող, Ս.Հայրապետյանին պատկանող քարի մշակման արտադրամասի տանիքում և Նորքի 2-րդ փողոցում գտնվող  տանը հայտնաբերվել է ԱԿ տեսակի 4 ինքնաձիգ, 1 նռնականետ, ռազմամթերք հանդիսացող 736 հատ  5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի, 942 հատ 7,62մմ տրամաչափի ինքնաձիգի, 172 հատ 7,62մմ տրամաչափի ռևոլվերային, 22 հատ 7,62մմ տրամաչափի նշանառու հրացանի, 355 հատ 5,6մմ տրամաչափի և 2 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներ, 40մմ տրամաչափի «ՊԳ-7Մ» տեսակի կրակոցի գլխիկ և «Ֆ-1» տեսակի ձեռքի մարտական բեկորային նռնակ ու «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակ` «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հայրապետյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia