Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում եղբայրները սպանության սպառնալիքով փորձել են խոշոր չափի գումար շորթել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հրազենի գործադրմամբ Նորքի բնակիչ Յու. Ավագյանին պատկանող գույքը դիտավորյալ վնասելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժնից։

 

Նախաքննությամբ պարզվել է  առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը, բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ բռնության սպառնալիքով փորձ է կատարվել Ավագյան եղբայրներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար։ 

 

Քրեական գործով ձեռնարկված բազմածավալ  քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչներ Հայրապետյան եղբայրները, տեղեկանալով, որ Ավագյան եղբայրները գտնվում են ֆինանսական բարվոք վիճակում, մտադրվել են առանձնապես խոշոր չափի գումար շորթել։

 

Իրենց մտադրությունն իրականացնելու նպատակով 2015թ. փետրվարի 20-ին` ժամը 03:40-ի սահմաններում, Հայրապետյանները «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Յու. Ավագյանի տան մոտակայք, եղբայրներից մեկը վարել է ավտոմեքենան, իսկ մյուսը նախապես վերցրած  ինքնաձիգից կրակոցներ է արձակել Յու. Ավագյանի տան ավտոտնակի դարպասների ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է նաև  ավտոտնակում կայանված «Տոյոտա Լանդ Կրույզեր» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

 

Դեպքից մի քանի օր անց՝ 2015թ. մարտի 2-ի առավոտյան, եղբայրներից մեկը  «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակը մետաղալարով ամրացրել է Ավագյանի տան դարպասին, ինչից հետո պատրաստել և տարբեր անձանց անուններից «Հայ-Փոստ»-ի միջոցով  Ավագյան եղբայրներին ուղարկել են սպառնալից նամակներ՝  պահանջելով 32.000 ԱՄՆ դոլար տրամադրել՝ սպառնալով  հակառակ պարագայում վնասել նրանց և ընտանիքի անդամներին։
 

Քննությամբ նաև բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Հայրապետյան եղբայրներն ապօրինի ձեռք են բերել ու պահել զենք և ռազմամթերք, որը հայտնաբերվել է  օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում. Կոտայքի մարզի ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկին կից գտնվող, Ս.Հայրապետյանին պատկանող քարի մշակման արտադրամասի տանիքում և Նորքի 2-րդ փողոցում գտնվող  տանը հայտնաբերվել է ԱԿ տեսակի 4 ինքնաձիգ, 1 նռնականետ, ռազմամթերք հանդիսացող 736 հատ  5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի, 942 հատ 7,62մմ տրամաչափի ինքնաձիգի, 172 հատ 7,62մմ տրամաչափի ռևոլվերային, 22 հատ 7,62մմ տրամաչափի նշանառու հրացանի, 355 հատ 5,6մմ տրամաչափի և 2 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներ, 40մմ տրամաչափի «ՊԳ-7Մ» տեսակի կրակոցի գլխիկ և «Ֆ-1» տեսակի ձեռքի մարտական բեկորային նռնակ ու «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակ` «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հայրապետյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը Այս երեք կենդանակերպի նշանների համար օգոստոսը կսկսվի լավ լուրերով Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին 3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները Պատգամավորները երդվեցին ԱՄՆ-ն արգելել է արտասահմանյան ինվերտորների օգտագործումը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվшծներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո 13 զոհ. Զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվելԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ․ Վիկտոր Վասիլև Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր Կամենդատյան