Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Այն 3 բառը, որ նա երբեք չի ցանկանում լսել քո շուրթերից

LIFE

Shabat.am-ը գրում է.

Գուցե քո մտքով իսկ չի անցնում, բայց այս արտահայտությունն ակնթարթորեն հիասթափեցնում է տղաներին, դեռ չենք նշում դրա բացասական ազդեցությունը քո ինքնագնահատականի վրա: Գրող Ջոշ Այելոն ցանկանում է մեկընդմիշտ վերջ դնել կանանց շրջանում լայն տարածում ունեցող այս արտահայտության կիրառմանը:

Եթե ցանկանում ես հիասթափեցնել տղամարդուն, արտաբերիր այս կախարդական բառերը:

Այս արտահայտությունը տղամարդկանց համար աղջիկների շուրթերից հնչող ամենանյարդայնացնող արտահայտություններից է և ապահովում է տրամադրության ակնթարթային անկում: Ցանկանո՞ւմ ես համոզվել, հարցրու նրան. «Այս հագուստը գիրացնո՞ւմ է ինձ»: Այո՛, տղամարդիկ ամեն ինչ կտան, որպեսզի չլսեն այդ 3 բառը. «Ես գեր եմ»: Պատկերացրու ամենավատ բանը, որ կարող ես լսել տղամարդուց (օրինակ՝ նման սարսափելի արտահայտություններ՝ «Իրականում ես սիրում եմ քո քրոջը», «Ես մարդ եմ սպանել...») բազմապատկիր այս արտահայտությունները 10-ով, ավելացրու հանգստյան օրերին հեռուստացույցով միայն մարզական հաղորդումներ դիտելը և կհասկանաս, թե որքան սարսափելի է լսել «Ես գեր եմ» արտահայտությունն այն աղջկա շուրթերից, որին մենք սիրում ենք:

Որպես ապացույց մեջբերեմ իմ ընկերներից մեկի տեսակետը. «Երբ աղջիկն ասում է, որ գեր է, ես միայն մտածում եմ այդ թեման հնարավորինս շուտ փակելու մասին: Նա կա՛մ ցանկանում է հաճոյախոսություն լսել, կա՛մ իրոք ավելորդ կիլոգրամներ է ձեռք բերել, ինչի պարագայում նույնպես ոչինչ անել չեմ կարող. կա՛մ որևէ միջոց ձեռնարկիր ավելորդ քաշի դեմ, կա՛մ դադարիր մտահոգվել և սիրիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս»: «Ինչն էլ լինի պատճառը, իմ միակ ցանկությունը թեման հնարավորինս շուտ փակելն է»,- շարունակում է նա: Ճիշտ է, ես կին չեմ, բայց ենթադրում եմ, որ «Խնդրում եմ, փակիր թեման» արտահայտությունն այն չէ, ինչ շատ աղջիկներ ակնկալում են լսել իրենց սիրելիից նման պարագայում: Մինչդեռ դա միակ խելամիտ արձագանքն է, և ահա՝ ինչու.

Երբ դուք ասում եք «Ես գեր եմ», մենք ինքներս մեզ անօգնական ենք համարում։

Այդ արտահայտությունը լսելիս մենք գիտակցում ենք, որ անկարող ենք ձեզ հակառակն ապացուցել՝ թեկուզ տասն անգամ կրկնեք՝ որքան կրքոտ ու անկրկնելի եք: Ձեր ինքնագնահատականն ու ինքնավստահությունն արդեն ճեղքեր են տվել, և ամենակարևորը՝ ձեր իսկ նախաձեռնությամբ: Իսկ տղամարդիկ տանել չեն կարող անօգնական լինելու զգացումը:
Միասին անցկացրած հաճելի ժամանակի երաշխավորված տապալում։

«Երբ աղջիկն արտաբերում է այդ խոսքերը, երեկոն (նաև գիշերը) միանշանակ տապալված է,- խոստովանում է իմ ընկեր Ալեքսը: -Նա արդեն իսկ անինքնավստահ է և վատ տրամադրությամբ. տհաճ և անելանելի իրավիճակ»: «Դա գրեթե նույնն է, ինչ ասես, որ դու տգեղ ես»: «Իհարկե, մենք ամեն կերպ պետք է ձեզ հակառակը համոզենք, այլապես խոսակցությունը կարող է վերածվել լուրջ կոնֆլիկտի»:

Դուք կասկած եք առաջացնում մեր մեջ։

Քո ընկերն ունի աչքեր և ի՛ր կարծիքը, այն է՝ դու գեր չես: Բայց եթե մշտապես կրկնես այդ արտահայտությունը, նա կսկսի կասկածել այդ ակնհայտ փաստի վերաբերյալ: Տարիներ առաջ ես հանդիպում էի մի գեղեցիկ աղջկա հետ, ով համոզված էր, որ ավելորդ քաշ ունի: Նա այնքան հաճախ էր կրկնում իր՝ գեր լինելու հանգամանքը, որ երբ իմ ծնողներն այցելեցին ինձ, ես չծանոթացրի նրանց այդ աղջկա հետ: Ինչո՞ւ: Որովհետև ես կասկածում էի, թե արդյոք իրեն նայելիս ես տեսնում էի նույնը, ինչ կտեսնեին ուրիշ, առավել օբյեկտիվ մարդիկ: Անընդհատ կրկնելով «Ես գեր եմ» արտահայտությունը՝ դուք տղայի մտքում միավորում եք ձեր և գեր լինելու փաստը: Եվ երբ այդ կապը հաստատված է, այն վերացնելը կարող է բարդություն առաջացնել:

Ձեր անվստահությունը փոխանցվում է նաև մեզ։

Ընդունում եմ, որ կանանց վրա մեծ ճնշում գոյություն ունի՝ կատարյալ տեսք ունենալու առումով: Բայց պետք չէ մոռանալ, որ տղաների վրա այդ ճնշումը նույնպես անդրադառնում է: «Երբ աղջիկն ասում է, որ գեր է,- շարունակում է խոստովանություններն իմ ընկերը,- ես սկսում եմ մտածել, սպասիր... նա գե՞ր է: Իսկ մի փոքր մտածելուց հետո իմ մտքում ծագում է «պայծառ» միտքը. եթե նա գեր է, ուրեմն ես էլ եմ գեր: Վաղն ևեթ պետք է մարզասրահ այցելեմ»:

Այսինքն՝ այդ արտահայտությունը տղամարդուն կարող է ոչ միայն նյարդայնացնել, այլև ստիպել, որ ինքն իրեն նույնպես գեր զգա: Իսկ դա իսկապես անկում է: Այնպես որ, երբ հաջորդ անգամ այդ բառերը արտաբերելու անդիմադրելի ցանկություն առաջանա (նույնիսկ սովորույթի ուժով), փորձեք պայքարել դրա դեմ: Եվ եթե նույնիսկ դուք մի քանի ավելորդ կիլոգրամ եք ձեռք բերել, դա ձեր ընկերոջը հավանաբար չի հետաքրքրում: Այնպես որ, վերցրեք այդ բեռը ձեր ընկերոջ ուսերից և մի՛ շոշափեք այդ թեման:

http://www.cosmo.am/am

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds