Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Այն, ինչ շատ եմ ուզում ունենալ, ես երբեք չեմ բարձրաձայնում. Անի Երանյան

LIFE

Երեկ՝ փետրվարի 4-ին, դերասանուհի Անի Երանյանը նշում էր ծննդյան 25 ամյակը, իսկ այսօր տարիքային առանձնահատկություններով ու ծննդյան ամենաթանկ նվերի մասին դերասանուհին կիսվել է Life.panorama.am-ի հետ:

«Անկեղծորեն պետք է պատմեմ, որ փետրվարի 3-ին՝ երեկոյան անսովոր զգացողություն ունեցա, զգացի, որ ուզում եմ մենակ դուրս գալ ու հրաժեշտ տալ իմ 24 տարեկանին: Դուրս եկա, մեքենայով քաղաքում շրջելով մտածեցի, վերագնահատեցի անցնող տարիս, մի փոքր էլ տխրեցի, քանի որ հասկանում էի, որ հրաժեշտ եմ տալիս 24 տարվաս եւ վերջին ժամերն են, որ 24 տարեկան եմ: Առհասարակ՝ ես շատ զգացմունքային մարդ եմ, անասելի դժվարությամբ եմ բաժանվում այն ամենից, ինչ թանկ է ինձ համար, միաժամանակ, իմ տեսակին հատուկ է նաեւ այն, որ երբ գիտեմ տվյալ բանն այլեւս չեմ ունենալու, սկսում եմ ագահաբար այն վայելել, նույնը եղավ 24-ի հետ,- պատմեց հոբելյարն ու ավելացրեց,- հետո 11:30 եկա տուն, քանի որ գիտեի, որ ընկերներս ու հարազատներս ինձ անակնկալ են մատուցելու  եւ իսկապես շատ բարձր տրամադրությամբ նշեցի նոր տարիքս»:

Անակնկալների մասին խոսելիս՝ Անին նկատեց. «Այս տարի ծննդյանս օրը շատ անակնկալներով նշանավորվեց, նախ Մոսկվայից եկել էին հայրս ու եղբայրս, հատուկ ծննդյանս օրը կողքիս լինելու համար կրկին Մոսկվայից եկել էր նաեւ ընկերուհիս, այնպես որ անակնկալների պակաս երեկ չեմ զգացել»:

Առանձնացնելով ամենաթանկ նվերը՝ դերասանուհին հատուկ նշեց. «25 տարեկանս լիարժեք դիմավորեցի, քանի որ կողքիս էին հայրս, մայրս ու եղբայրս: Դա մի ուրիշ զգացողություն էր, հենց դա էլ եղավ 25 տարեկանիս ամենամեծ ու լավագույն նվերը»:

Ծննդյան օրը դերասանուհին նշել է ընկերների ու հարազատների հետ միասին, օրվա խորհրդանիշն էլ՝ տոնական տորթը, հատուկ նշանակություն է ունեցել. «Տոնական տորթս անձամբ էի ընտրել, դրա վրա պատկերված էին անցած 24 տարիներս՝ սկսած մանկությունիցս, ընտանիքիցս, մինչ բոլոր կերտածս դերերը: Իսկապես հետաքրքիր ու իմաստալից էր ստացվել»,- պատմեց նա:

Խոսելով տոնական տորթի մոմերը փչելիս մտապահված երազանքներից՝ Անի Երանյանը նշեց, որ տարվա մեջ ընդամենը երկու անգամ է երազանք պահում. «Ես այդ առումով մի փոքր այլ վերաբերմունք ունեմ: Միշտ ասել եմ, որ երազանքներ չեմ պահում, չեմ սիրում երազել՝ բացառությամբ Ամանորի գիշերը եւ ծննդյանս տորթի մոմերը փչելիս: Այդ օրերին ես մտապահում եմ երազանք ու հավատում եմ դրանց իրականացմանը: Առհասարակ, ըստ իս, եթե մարդ մի բան շատ է ուզում եւ եթե դա բարի ցանկություն է, ապա հաստատ կիրականանա: Ես հավատում եմ հրաշքներին, դրանց հավատում եմ սեփական կյանքիս փորձով»,- հավելեց դերասանուհին:

Իսկ վերջում հարցին, թե վերագնահատելով անցած տարիներն ու արդեն նոր տարիքում ինչի՞ համար է շնորհակալ դերասանուհին եւ ի՞նչն է նրան դեռեւս պակասում, պատասխանեց.

«Ես իմ ամեն օրվա, ամեն վայրկյանի համար շնորհակալ եմ, ծնողներիս եմ շնորհակալ, որ ես կամ, նրանց կողքին ես ինձ լիարժեք եմ զգում, շնորհակալ եմ ընկերներս, նրանք ամենալավն են, շնորհակալ եմ, որ ունեմ լավ աշխատանք ու սիրում եմ կյանքը: Իսկ կորուստները մարդու համար են, իհարկե, իմ տեսակով շատ ծանր եմ տանում կորուստները, բայց համարում եմ նաեւ, որ կորցնելն էլ առավելություն է, ուրեմն դա էլ էր պետք: Այնպես որ, ես ոչնչի համար չեմ զղջում, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կողքիս են, նրանց՝ ովքեր եղել են իմ կյանքում, եւ անգամ նրանց՝ ովքեր էլ չեն լինելու ինձ հետ, շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր դեռ պետք է լինեն իմ կյանքում: Իսկ թե ինչ կցանկանայի ունենալ 25-ում, կնախընտրեմ լռել, քանի որ այն, ինչ շատ եմ ուզում ունենալ, ես երբեք չեմ բարձրաձայնում»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference