Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու խնդրանքով
POLITICSԻրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքներում առաջացած սահմանափակումների հետևանքով՝ ավելի քան 10 ինքնաթիռ է վայրէջք կատարել Բաքվում, որոնք Մինսկից Մոսկվայից, Կազանից և այլ քաղաքներից ուղևորվում էին դեպի Դուբայ: Ուղևորների մեջ կան նաև ծագումով հայ և հայկական ազգանուն ունեցող քաղաքացիներ:
Հաշվի առնելով այն հայատյած քարոզչությունը, որ իրականացնում և ներշնչում է ադրբեջանի հասարակության մեջ պաշտոնական Բաքուն, ինչպես նաև 44 օրյա պատերազմից առաջ և հետո Բաքվում հայտնված հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի և ձերբակալությունների փաստերը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ իրավիճակը վերցնել իր վերահսկողության տակ և կանխել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից հնարավոր ապօրինությունները:
ԸԸստ այդ ուղևորների՝ Ռուսաստանի հայերի միությանը դիմած հարազատների խոսքերի՝ հիմա Դուբայ մեկնող մեր հայրենակիցների հետ կապը դադարել է:
Ռուսաստանի հայերի միությունը հորդորել է նաև ՀՀ ԱԳՆ-ին, որպեսզի ապահովեն հայերի անվտանգությունը, ովքեր ակամա վայրէջք են կատարել Բաքվում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



