Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու խնդրանքով
ՔԱՂԱՔԱԿԱՆԻրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքներում առաջացած սահմանափակումների հետևանքով՝ ավելի քան 10 ինքնաթիռ է վայրէջք կատարել Բաքվում, որոնք Մինսկից Մոսկվայից, Կազանից և այլ քաղաքներից ուղևորվում էին դեպի Դուբայ: Ուղևորների մեջ կան նաև ծագումով հայ և հայկական ազգանուն ունեցող քաղաքացիներ:
Հաշվի առնելով այն հայատյած քարոզչությունը, որ իրականացնում և ներշնչում է ադրբեջանի հասարակության մեջ պաշտոնական Բաքուն, ինչպես նաև 44 օրյա պատերազմից առաջ և հետո Բաքվում հայտնված հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի և ձերբակալությունների փաստերը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ իրավիճակը վերցնել իր վերահսկողության տակ և կանխել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից հնարավոր ապօրինությունները:
ԸԸստ այդ ուղևորների՝ Ռուսաստանի հայերի միությանը դիմած հարազատների խոսքերի՝ հիմա Դուբայ մեկնող մեր հայրենակիցների հետ կապը դադարել է:
Ռուսաստանի հայերի միությունը հորդորել է նաև ՀՀ ԱԳՆ-ին, որպեսզի ապահովեն հայերի անվտանգությունը, ովքեր ակամա վայրէջք են կատարել Բաքվում:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



