Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


96.3 հաճախականությամբ գործող Go Sport FM-ը 3 տարեկան է

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռիթմիկ, ժամանակակից ու որակյալ ռիթմերով Go Sport FM-ն արդեն 3 տարի եթերում է, սակայն ռադիոլսողին այն երկար ժամանակ հայտնի էր միայն 96.3 հաճախականությամբ: Հետագայում այն վերանվանվեց Go Sport FM ու ռադիոլսողին ներկայացավ առավել ժամանակակից կոնտենտով:

Ռադիոյի ստեղծման պատմության, անցած ճանապարհի ու սպասվող նոր ծրագրերի մասին Tert.am Life-ը զրուցել է Go Sport FM-ի տնօրեն Աելիտա Չիլինգարյանի հետ: 

«Անցյալ տարի ռադիոն անվանափոխվեց ու դարձավ Go Sport FM:

Մոտեցումներն ու հաճախականությունը մնացին ամփոփոխ, իսկ 2025-ի սկզբից մեր եթերում եղավ եթերային կոնտենտի կտրուկ փոփոխություն, այն, ինչ հիմա շատերդ տեսնում եք նաև թվային հարթակներում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Go Sport FM-ի տնօրեն Աելիտա Չիլինգարյանը:

Խոսելով ռադիոյի ստեղծման պատմության մասին՝ նա նշեց, որ ի սզբանե 96.3 հաճախականությունը եղել և հավատարիմ է մնում ժամանակակից մեդիա լինելու ուղղությանը:

«Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր մեդիա պետք է լինի ժամանակակից և այսօրվա թվային հարթակներին համահունչ քայլի:

Ռադիոն ևս բացառություն չէ, դրա համար վերցնելով ռադիոյի լավագույն ավանդույթները՝ դրանք բերել ենք նաև բոլոր տեսակի ժամանակակից հարթակներ:

Այսօր Go Sport FM-ն ունի շատ ակտիվ էջեր Տիկտոկում, Ֆեյսբուքում, Ինստագրամում, Լինկդինում:

Դրան զուգահեռ մենք տարվա սկզբից շատ կտրուկ զարգացրեցինք մեր յութուբի հարթակը: Դրա մասին խոսում են նաև մեր յութուբյան թվերը:  

Մենք ուզում ենք, որպեսզի մեր կոնտենտը ոչ միայն լսեն, այլ նաև տեսնեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Աելիտա Չիլինգարյանի խոսքով՝ Go Sport FM-ը հիմնական շեշտը դնում է ժամանցի և երաժշտության վրա:

Յութուբյան հարթակում ռադիոն ներկայացնում է հետաքրքիր փոդքասթներ, երաժշտական հաղորդումներ ու հարցումներ  ունկնդիրների հետ:

«Դրանց ավելի կարճ տարբերակները ռադիոլսողը կարող է լսել FM-ի եթերում՝ 96.3-ում, իսկ ամբողջական տարբերակները հասանելի են Յութուբում:

Մեր կոնտենտի վրա աշխատում է պրոֆեսիոնալ թիմ, որը տարիներ շարունակ աշխատել է հեռուստատեսությունում ու ստեղծել տեսանյութերի կոնտենտ:

Այնպես չէ, որ պարզապես ուզում էինք յութուբյան ալիք բացել»,- ընդգծեց Աելիտա Չիլինգարյանը:

Նա պատմեց, որ ունեն փոդքասթների իրենց սիրելի շարքը, որը կոչվում է «Break Point»: Այն կառուցված է սպորտային տեմպի վրա, այսինքն՝ փոդքասթն ունի warm up, start և finish, բայց որպես այդպիսին կոնտենտը սպորտային չէ:

«Հյուրերը հանրային մարդիկ են, ովքեր գալիս և խոսում են իրենց կյանքի շրջադարձային կետերից: Հաղորդման հեղինակը Աննա Կոստանյանն է, նա ավելի սուր հարցադրումներ անող լրագրող- հաղորդավար է, ով  հարցերի միջոցով փորձում է մարդկանց նոր կողմից ներկայացնել:

Հաջորդ հաղորդումը, որի մասին կուզեմ խոսել, դա մեր յութուբյան ալիքում էլ կարող եք գտնել, ռադիոյում էլ կարող եք լսել՝ «Թիվ- թվաբանություն» խաղ փոդքասթն է, որի ընթացքում հանրային դեմքերը հետաքրքիր թվային խաղ են խաղում մեր 963 ռոբոտի հետ, ով տալիս է հարցեր հաղորդավարին և հյուրին:

Խաղի ընթացքում շատ հետաքրքիր զրույց է ծավալվում տարբեր թեմաների շուրջ, այն ամենն ինչն այսօր կարող է հետաքրքիր լինել մարդկանց: Շատ դինամիկ, հումորային խաղ է, որովհետև մեր հաղորդավարն էլ է եթերում շատ լավ իմպրովիզներ անում, հյուրերը՝ նույնպես»,- պատմեց տնօրենը:

Մյուս մասշտաբային նախագծերից է «Կարաոկե 963»-ը, որը վարում է Ավետ Զոհրաբյանը: Այս խաղի ընթացքում 2 թիմ մրցում են միմյանց հետ:

«Մրցողները մեր բոլորի կողմից ճանաչված մարդիկ են, ինչպես նաև մարդիկ, ովքեր կայացած են իրենց ոլորտում և ուղղակի երգել ու լավ ժամանակ անցկացնել են սիրում:

Երաժշտական նախագիծ է, որը նայելով վերհիշում ենք հայկական ու արտասահմանյան հիթերը:

Ես՝ ինքս որպես դիտող, զուգահեռ մասնակցում ու երգում եմ:

Երաժշտական հաղորդումներից բացի մեր եթերում ունենք նաև հարցում՝ հարց մեր բոլոր ունկնդիրներին, ում դրսում հանդիպում ենք։

Դրսում շփվում ենք մարդկանց հետ, տալիս ենք 10 հարց, որոնցից գոնե 8-ին պատասխանելու դեպքում փոքրիկ նվեր ենք տալիս»,- նշեց ռադիոյի տնօրենն ու հավելեց, որ իրենց նպատակն է՝ մարդկանց ինչ-որ նոր ինֆորմացիա տալուց դա անել մաքսիմալ թեթև ոճով։

«Մեր նպատակն է պահելով դասական ռադիոյի արմատները՝ մաքսիմալ զարգացնել և միևնույն ժամանակ ինչ-որ նոր ու հետաքրքիր էլեմենտներ մտցնել:

Նոր մտքերն ու գաղափարները շատ են: Մեր  3 ամյակին զուգահեռ նաև տեղափոխվում ենք նոր տարածք՝ շատ գեղեցիկ, հագեցած ստուդիա է, որն իհարկե բերելու է նաև նոր նախագծեր»,- ամփոփեց Աելիտա Չիլինգարյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards