Yerevan, 08.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայազգի բլոգեր Արեգ Շչեպիխինին սպառնում է մինչև 6 տարվա, իսկ նրան առևանգողներին՝ մինչև 15 տարվա ազատազրկում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայազգի «բլոգեր» Արեգ Շչեպիխինին սպառնում է վեց տարվա ազատազրկում, որի նկատմամբ համացանցում ծայրահեղականության կոչերի և ատելության կամ թշնամանքի հրահրման առնչությամբ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է ТАСС-ը։

Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Շչեպիխինի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մասի (ծայրահեղական գործունեության հրապարակային կոչեր) և ՌԴ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ատելության կամ թշնամանքի հրահրում, ինչպես նաև մարդկային արժանապատվության նվաստացում): Առաջին հոդվածը նախատեսում է մինչև հինգ տարի ազատազրկում, երկրորդը՝ մինչև վեց։

Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում բլոգերի առևանգմանը մասնակցած անձինք դարձել են մեղադրյալներ առևանգման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածներով հարուցված գործով։ Այդ հոդվածներից առաջինով նախատեսում են 5-15 տարվա, երկրորդով՝ 4-10 տարվա ազատազրկում։

Մեկ օր առաջ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Շչեպիխինի առևանգողների դեմ գործ է հարուցվել։ Վեց քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով (մարդկանց առևանգում) և Քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածով (իշխանության չարաշահում): Նրանց համար խափանման միջոց դեռևս չի ընտրվել։

Հունիսի 3-ի երեկոյան Շչեպիխինին առևանգել են Յարոսլավսկի երկաթուղային կայարանում. անհայտ անձինք բռնել են նրան և խցկել սև Mercedes-ի բեռնախցիկ՝ թարթող լույսով և AMR համարանիշներով, որոնք օգտագործում են անվտանգության ուժերը։ Ինչպես ավելի ուշ պարզվել է, այդ Mercedes-ը բազմիցս ուղեկցել է Սայդահմեդ Էլդարբիևի ավտոմեքենան, որին անվանում էին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մտերիմ անձ և նույնիսկ նրա օգնական։ Ոստիկանությունը հետապնդել է ավտոմեքենան, սակայն կարողացել է այն կանգնեցնել միայն Կիևի մայրուղու Մոսկվայի օղակաձև ճանապարհից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Առևանգվածը ձերբակալման պահին ավտոմեքենայում մեջ չի եղել։ Շչեպիխինն ինքը պատմել է, որ իրեն քաղաքից դուրս են տարել և «ատրճանակի կոթով կոտրել ականջները», բայց «նրան շատ ուժեղ չեն տանջել, ավելի շատ հարցաքննել են», մասնավորապես՝ հետաքրքրվելով՝ արդյոք նա կապեր ունի՞ Ուկրաինայի հետ։

Չեչնիայի իշխանությունները հայտարարել են, որ Շչեպիխինը «չի առևանգվել, այլ կալանավորվել է»։ Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևը հիշեցրել է, որ «բլոգերն» իր տեսանյութերում վիրավորել է չեչեններին և մահմեդականությանը։ «Ձերբակալությունն իրականացրած իրավապահ մարմիններն, ըստ էության, փրկել են նրա կյանքը, կամ առնվազն՝ առողջությունը։ Որովհետև հարյուր հազարավոր մահմեդականներ, և ոչ միայն մահմեդականները, որոնք լսել են նրա անընդունելի, վիրավորական արտահայտությունները կրոնի, Աստծո և ազգությունների մասին, բառացիորեն այրվում էին ազգամիջյան և միջկրոնական բախումների այդ հրահրողին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ցանկությունից», -նշել է Դուդաևը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46