Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Շինարարական տափօղակ, որը հանրաճանաչ դարձրեց դրա հեղինակին, չնայած վերջինիս՝ բազմաթիվ այլ խոշոր ձեռքբերումներին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ բախվել է այս փոքրիկ, բայց չափազանց օգտակար դետալին։ Հնարավոր է՝ դուք այն օգտագործել եք հեղյուսային՝ բոլտային միացումն ամրացնելու համար՝ նույնիսկ չմտածելով, որ նման նպատակի համար հարթ տափօղակը բավարար չէ, և հատուկ այդ նպատակի համար նախատեսված է համապատասխան կտրվածքով տափօղակը՝ շայբան:

Եվ, այո, այն ունի իր սեփական անունը, որի իմացությունը նոր հորիզոններ կբացի շինարարական խանութներում խորհրդատուների հետ շփվելու համար: Չնայած այդ անունը գուցե հենց այդ խորհրդատուների համար էլ «գյուտ» լինի: Պատկերացրեք նրանց շփոթությունը, երբ նման մի խանութում հարցնեք. «Որտե՞ղ են ձեր Գրովերի տափօղակները»: Սկզբում նրանք կշփոթվեն, բայց հետո իմանալով՝ ինչի մասին է խոսքը, գուցե հարգանքով նայեն ձեզ։ Գուցե և... ընդհակառակը: Ինչևէ: Ամեն դեպքում իմացությունը չի խանգարի:

Հետաքրքիրն այն է, որ այդ տափօղակն անվանվել է ի պատիվ մի մարդու, ով իր հետքն է թողել ճարտարագիտության մեջ: Խոսքը գյուտարար Ջոն Ուիլյամ Գրովերի մասին է՝ ինժեներ և շինարար Անգլիայից, ծնված 1836 թվականին։ Մարլբորո քոլեջում և Գերմանիայում սովորելուց հետո նա առանձնահատուկ կարիերա է ունեցել։ Տարիների ընթացքում մասնակցել է Ռոչեսթերում կամրջի կառուցմանը, Էլթվիլ Ամ Ռեյնում երկաթուղու կառուցմանը, ինչպես նաև ուսումնասիրել է երկաթուղային գծերը այնպիսի երկրներում, ինչպես Իսպանիան, Պորտուգալիան և Վենեսուելան։ Վերադառնալով հայրենիք՝ Գրովերն աշխատանքի է ընդունվել գիտության և արվեստի բաժնում, որտեղ արագ դարձել է ճարտարագիտության և դիզայնի բաժնի վարիչ։ Նրա նախագծերից ուշագրավ են կռած երկաթյա կառամատույցը Կլիվեդոնում և տպավորիչ երկաթե կամուրջը Քինգսլենդում՝ 200 ոտնաչափ բացվածքով:

Բացի այդ, Ջոն Ուիլյամ Գրովերը հիշվում է որպես «Աշխատավոր դասակարգի կրթությունը» գրքույկի հեղինակ, որը գրվել է Կրթության խորհրդի կոմիտեի խնդրանքով։ Այդ աշխատանքի համար նա մրցանակ է ստացել, իսկ հնաոճ իրերի նկատմամբ նրա հետաքրքրությունը միայն հաստատում է, որ ինժեների կյանքը հարուստ ու բարեկեցիկ է եղել։ Ավելի ուշ նա փոխել է իր ուշադրությունը դեպի ջրամատակարարում: Նրա ջանքերով այն ժամանակ Մեծ Բրիտանիայի շատ քաղաքներ ձեռք են բերել ժամանակակից ջրամատակարարման համակարգեր։

Միայն այս բոլոր ձեռքբերումները բավական կլինեին Գրովերի անունը պատմության մեջ թողնելու համար։ Բայց զավեշտն այն է, որ նրա անունը առավելապես հայտնի է շինարարական տափօղակի հորինմամբ, որն օգտագործվում է միացումների հուսալիությունը բարելավելու համար: Այն ստեղծվել է երկաթուղային արդյունաբերությունում նրա աշխատանքի ընթացքում։ Նրա գաղափարն էր՝ օգտագործել այդ տափօղակը ռելսերի հեղյուսային միացման ամրությունն ավելացնելու համար: Այդ սկզբունքն այնքան արդյունավետ էր, որ նման տափօղակները հիմա էլ դեռ օգտագործվում են երկաթուղիներում, ինչպես նաև ավտոմոբիլային և գյուղատնտեսական մեքենաների արդյունաբերության մեջ:

Այնուամենայնիվ, չնայած իր բազմակողմանիությանը, Գրովերի տափօղակն ունի նաև իր թույլ կողմերը: Ժամանակի ընթացքում դրա՝ կտրվածքով հատվածը թուլանում է՝ այն վերածելով սովորական հարթ տափօղակի, քանի որ դրա սկզբնական լարվածությունը նվազում է: Այն կարող է նաև մետաղի վրա հետքեր թողնել: Մյուս թերությունն այն է, որ մեկ անգամ օգտագործելուց հետո Գրովերի տափօղակը հաճախ կորցնում է իր հատկությունները և չի կարող կրկին օգտագործվել:

Գրովերի տափօղակն աստիճանաբար փոխարինվում է նոր լուծումներով։ Դրանց թվում են պլաստիկ ներդիրներով ինքնափակվող տափօղակները, որոնք կլանում են թրթռումները, զսպանակային տափօղակները, որոնք ժառանգել են Գրովերի տափօղակի գործառնական սկզբունքի մի մասը, ատամնաձև տափօղակը, որը ֆիքսում է ամրացման մանեկը՝ գայկան: Հանրաճանաչ են նաև բեղիկներով տափօղակները և նույնիսկ այնպիսի ավանդական մեթոդները, ինչպիսիք են գամելը կամ եռակցումը: Այս լուծումներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները՝ կախված կիրառման ոլորտից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards