Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Կաննի կինոշուկայում Ելենա Արշակյանը ներկայացրել է իր նոր ֆիլմը, որի պրեմիերան կլինի աշնանը

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսի 13-ին Ֆրանսիայում մեկնարկել է հեղինակավոր «Կաննի» 78-րդ կինոփառատոնը՝ համախմբելով համաշխարհային կինոյի աստղերին:

Շուտով ռեժիսոր Ելենա Արշակյանը կսկսի ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ արտադրության իր նոր ֆիլմը, որն օրերս ներկայացրել է Կաննում:

Tert.am Life-ի հետ զրույցում ռեժիսորը պատմեց, որ ֆիլմի նկարահանումները լինելու են ամռան ամիսներին, պրեմիերան նախատեսվում է աշնանը:

Ֆիլմը ներկայացնում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը:  Ֆիլմի անվանումն Աստծո տասը պատվիրաններից մեկի անունով է՝ «Մի սպանիր»:

Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ աշխատանք է՝ կարճամետրաժ խաղարկային ֆիլմ: Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է:

«Այս օրերին Կաննի կինոշուկայում գտնվելն ինձ հնարավորություն տվեց  համաշխարհային կինոաշխարհի կենտրոնում ներկայացնել իմ առաջիկա ֆիլմը, որը արդեն աշնանը պատրաստ կլինի: Այստեղ հանդիպումներ ունեցա տարբեր կինոգործիչների հետ և ծանոթացա այն բոլոր փառատոններին, որոնց շրջանակում կներկայացվի «Մի սպանիր»-ը:

Այս ֆիլմն ինձ համար առանձնահատուկ է, որովհետև չափազանց ուժեղ ասելիք ունի, որը կարծում եմ կհասնի յուրաքանչյուրի սրտին և մտածելու տեղիք կտա: Ֆիլմը ներկայացնելու է հայկական իրականությունը, որտեղ երբեմն դեռ չծնված կյանքերին զրկում են ապրելու իրավունքից: Սեռը դառավճիռ չէ և մեծ օրհնություն է ընտանիքում ունենալ դուստր. հենց այս գիտակցությունն է, որ ցանկանում ենք արթնացնել յուրաքանչյուրի մոտ:

Հասարակությունը և հատկապես կանայք, բավականաչափ տեղեկացված չեն արհեստական ընդհատումների հետևանքների մասին, թե՛ կնոջ առողջության, թե սոցիալ-հոգեբանական տեսանկյունից: Հաճախ կանայք այդ որոշումն ինքնուրույն չեն կայացնում: Նրանք այդ քայլին են դիմում ընտանիքի անդամների ճնշումների ներքո: Ֆիլմը անդրադառնում է այս երևույթի բոլոր կողմերին և խորքային ներկայացնում բացասական հետևանքները»,-մեզ հետ զրույցում ասաց Ելենա Արշակյանը:

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանի խոսքով՝ Նիդերլանդների կառավարության առաջնահերթություններից է կանանց իրավունքները,  սոցիալ-տնտեսական ինտեգրումը և հավասար իրավունքների հիմնահարցերը: 

«ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանությունը տարբեր ծրագրեր է իրականացնում ուղղված այս հիմնախնդիրների լուծմանը՝ կանանց քաղաքական ու տնտեսական հզորացմանը, բռնության դեմ պայքարին և վերարտադրողական առողջության իրավունքների պաշտպանությանը: Տարբեր շահառուների հետ խոսելով և ունենալով խորքային քննարկումներ, ցավով արձանագրել ենք, որ Հայաստանուն շատ են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները: Խնդիրը ակնհայտ է հատկապես մարզային բնակավայրերում: Անձամբ մտահոգված լինելով այս խնդրով, սկսեցի տարբերակներ մշակել, թե ինչ միջոցառումներով է հնարավոր պայքարել այս արատավոր երևույթի դեմ: Ո՛չ սեմինարները, ո՛չ էլ իրազեկման արշավները չէին ունենա այն ազդեցությունը, որքան հուզիչ ֆիլմը, որի հերոսներից յուրաքանչյուրի կերպարը վերցված է իրականությունից»,- նշել է Լարիսա Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ այս ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրի դերում կարող է հայտվել մեզանից յուրաքանչյուրը, պարզապես միշտ կարելի է կատարել ճիշտ ընտրություն՝ ամեն ինչից վեր դասելով մարդկային կյանքը:

«Մի սպանիր» ֆիլմը կանխարգելիչ ազդակ է, երիտասարդները, ավագ սերունդը կարող են հենց իրենց տեսնել այս ֆիլմում և փորձեն ավելի ճիշտ որոշումներ կայացնել հետագա կյանքի համար»,- եզրափակել է նա:

Հետևեք մեզ՝ այստեղ

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes