Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


«Էլիտան վերացնում են. իսկական արվեստը պետք է շատ հասանելի լինի, սա իմ համոզվածությունն է»

CULTURE

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է 100-ամյա հոբելյանը: Հոբելյանական տարվա բացման գալա-համերգին երեկ ելույթ ունեցավ դաշնակահարուհի Յուջա Վանգը: ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է պատասխանել «Փաստի» հարցմանը, թե որքան է կազմում Յուջա Վանգին Հայաստանում հյուրընկալելու բյուջեն, և թե այդ գումարից որքանն է կազմելու նրա հոնորարը կամ գործակալական ծախսերը: Ըստ նախարարության պատասխանի, դա կոմերցիոն գաղտնիք է:

Մեր տեղեկություններով՝ նրա հոնորարը կազմել է 80 հազար դոլար: Հետաքրքրական է, որ պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող համերգի տոմսերի գները աստղաբաշխական են՝ տատանվում են 15000-ից մինչև 150000 դրամի սահմաններում: Ստացվում է, որ համերգին չեն կարողացել ներկա գտնվել շատ երաժիշտներ, օրինակ՝ Կոնսերվատորիայի դասախոսներ և ուսանողներ, և, առհասարակ, երաժշտասեր հանրությունը: Որքանո՞վ էր արդարացված պետբյուջեի հաշվին նման «թանկարժեք» համերգի կազմակերպումը, երբ հանրության շատ քիչ մասն է հնարավորություն ունեցել մասնակցելու դրան:

Օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը նշում է՝ վաղուց է ասել, որ եթե գները թանկացնում են, չի նշանակում, որ որակն ավելի կլավանա: «Նման համերգները պետք է միշտ տեղի ունենան հովանավորների կամ պետության հաշվին:  Ժողովուրդը պետք է հասանելի գներով տոմսեր ձեռք բերի, ոչ թե այդքան բարձր արժեքով, այլ մինչև 5000, մաքսիմում 8000 դրամ: Եթե ուզում են, որ պետությունը զարգանա, պետք է աշխատավարձի համաձայն «մտածեն», որպեսզի մարդիկ կարողանան առնչվել բարձր արվեստի հետ: Այս համերգը մի կողմ: Ենթադրենք՝ մարդն ուզում է գնալ Օպերային թատրոն և համերգային կատարում դիտել, հետո էլ գնալ Դրամատիկական թատրոն կամ որևէ ուրիշ տեղ: Կհաջողվի՞ նրան դա անել: Հետո էլիտայից են խոսում, էլիտան վերացնում են, թողնում են միայն ռաբի՞զ լսենք: Սա իր վրա պետք է պետությունը վերցնի կամ էլ նա օգնի հովանավորներին սա կյանքի կոչել: Չպետք է «ոտք գցենք» Գերմանիայի կամ մյուս երկրների հետ: Այնտեղ ուրիշ համակարգեր են աշխատում: Անգլիայում հատուկ վիճակախաղեր կան, որոնց վաճառքից ստացված շահույթը տրամադրվում է մշակույթի զարգացմանը: Կամ եթե հովանավորում են նման միջոցառումներ, համերգներ, ապա հովանավորների հարկերը նվազում են, բայց այստեղ դա էլ չեն անում: Այնքան նրբություններ կան: Իսկական արվեստը պետք է շատ հասանելի լինի, սա իմ համոզվածությունն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է երգիչը:

Ինչ վերաբերվում է դաշնակահարուհու հոնարարին, ընդգծում է՝ դա նրա միջազգային ստավկան է: «Ուղղակի հոգեբանորեն սովոր չենք, որ նման գումար է տրվում երաժշտին: Դաշնակահարուհին լավն էր, բայց նա թոփ չէ, «սարքած» աստղ է: Մյուս կողմից՝ դա իր մենահամերգը չէր, դա մասնակցություն էր, իսկ այդ պարագայում լրիվ այլ հոնորար է: Բայց քարկոծելը չի ազդում, չեն ուզում հասկանալ, միշտ մեղավոր են փնտրում: Ինչ-որ մեկն էլ միշտ անպայման մեղավոր է լինում, վերջում էլ ժողովուրդը, որը չի գնահատում, չի հասկանում արվեստը: Վերադառնալով գնային քաղաքականությանը՝ այստեղ հիմնական անելիքը պետությանն է, նա պետք է կառավարի գները: Պետությունն այսօր պահանջում է, որ արվեստը պետք է փող բերի: Ես այլ տեսակետ ունեմ՝ արվեստը պետք է պատիվ, արժանապատվություն բերի: Մեր արտիստները ելույթ են ունենում արտերկրում, բարձր հոնորարներ ստանում, նրանք պատիվ են բերում մեր երկրին»,-եզրափակում է Բարսեղ Թումանյանը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference