Հետաքրքիր փաստեր մորուքի մասին, որոնց մասին գուցե չգիտեիք
LIFEՄորուք պահելը վերջերս կրկին մոդայիկ է դարձել։ Որոշ տղամարդիկ կարծում են, որ մորուքն իրենց ավելի հասուն տղամարդու տեսք է տալիս, ոմանք կարծում են՝ այդպես ավելի խելացի տեսք ունեն եւ այլն։ Ահա 12 հետաքրքիր փաստ մորուքի մասին, որոնց մասին շատերը թերեւս չգիտեն։ Պոգոնոֆոբիան մորուքից եւ մորուքավոր մարդկանցից վախ է, ֆոբիայի տեսակ։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մորուքով մարդիկ սոցիալական առավել բարձր դիրք են զբաղեցնում։ Մորուքը ցերեկն ավելի արագ է աճում։ Մորուքին դիպչելը կարող է վեճի բերել, քանի որ միջնադարում ուրիշի մորուքին ձեռք տալը նշանակում էր նրան մենամարտի հրավիրել։ Շատ երկրներում մորուք են պահում իբրեւ սգո նշան։ Թագավորներն իրենց մորուքն օգտագործում էին՝ փաստաթղթերը ստորագրելու համար։ Մորուքը կարող է պաշտպանել ալերգիայից, որքան խիտ է մորուքը, այնքան մաշկը պաշտպանված է։
Նախկինում մորուքի հարկ է եղել, Ռուսաստանում ով մորուք էր պահում, ստիպված էր 100 ռուբլի հարկ վճարել։ Մորուքի առկայությունը նվազեցնում է ժամադրությունների հնարավորությունը, կանայք առաջին հայացքից խուսափում են մորուքավոր տղամարդկանցից։ Ամենահարուստ տղամարդիկ առանց մորուքի են։ Ֆորբսի տղամարդկանց ցուցակի 89 տոկոսը մորուք չունեն։ Աբրահամ Լինքոլնը մորուք է աճեցրել 11-ամյա աղջնակի խնդրանքով։ Կույս տղամարդկանց մորուքն ավելի խիտ ու լավ է աճում։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
3
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
4
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
5
Safe Workplace as a Guarantee of Development



