Հետաքրքիր փաստեր մորուքի մասին, որոնց մասին գուցե չգիտեիք
ԼԱՅՖՄորուք պահելը վերջերս կրկին մոդայիկ է դարձել։ Որոշ տղամարդիկ կարծում են, որ մորուքն իրենց ավելի հասուն տղամարդու տեսք է տալիս, ոմանք կարծում են՝ այդպես ավելի խելացի տեսք ունեն եւ այլն։ Ահա 12 հետաքրքիր փաստ մորուքի մասին, որոնց մասին շատերը թերեւս չգիտեն։ Պոգոնոֆոբիան մորուքից եւ մորուքավոր մարդկանցից վախ է, ֆոբիայի տեսակ։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մորուքով մարդիկ սոցիալական առավել բարձր դիրք են զբաղեցնում։ Մորուքը ցերեկն ավելի արագ է աճում։ Մորուքին դիպչելը կարող է վեճի բերել, քանի որ միջնադարում ուրիշի մորուքին ձեռք տալը նշանակում էր նրան մենամարտի հրավիրել։ Շատ երկրներում մորուք են պահում իբրեւ սգո նշան։ Թագավորներն իրենց մորուքն օգտագործում էին՝ փաստաթղթերը ստորագրելու համար։ Մորուքը կարող է պաշտպանել ալերգիայից, որքան խիտ է մորուքը, այնքան մաշկը պաշտպանված է։
Նախկինում մորուքի հարկ է եղել, Ռուսաստանում ով մորուք էր պահում, ստիպված էր 100 ռուբլի հարկ վճարել։ Մորուքի առկայությունը նվազեցնում է ժամադրությունների հնարավորությունը, կանայք առաջին հայացքից խուսափում են մորուքավոր տղամարդկանցից։ Ամենահարուստ տղամարդիկ առանց մորուքի են։ Ֆորբսի տղամարդկանց ցուցակի 89 տոկոսը մորուք չունեն։ Աբրահամ Լինքոլնը մորուք է աճեցրել 11-ամյա աղջնակի խնդրանքով։ Կույս տղամարդկանց մորուքն ավելի խիտ ու լավ է աճում։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



