Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Ընդամենը հինգ տարվա ընթացքում USAID-ն Հայաստանում ծախսել է գրեթե երկու անգամ ավելի շատ գումար, քան նախորդ 27 տարվա ընթացքում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

monocle.ru–ն «Ինչպես USAID-ն սովորեցրեց հայերին ատել Ռուսաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ այս հոդվածը այնպիսի քարոզչական կլիշեների ամբողջություն չէ, ինչպիսիք են «ինչպես ԱՄՆ-ը գնեց Հայաստանը» կամ «որքա՞ն արժե Հայաստանը»։ Այս հոդվածը ձոն է մեղմ ուժի կարևորության և այն մասին, թե ինչպես է ԱՄՆ–ը ստեղծում հավատարիմ էլիտաներ իր շահերը առաջ մղելու համար։

Կասկած չկա, որ USAID-ի «Հայաստան» կոդային անվամբ գործողությունը կներառվի միջազգային հարաբերությունների դասագրքերում։ Սա օրինակ է այն բանի, թե ինչպես ընդամենը յոթ տարվա ընթացքում մեկ երկրի մարդկանց «սրտերի և մտքերի» համար պայքարում Միացյալ Նահանգները հասավ ջախջախիչ հաղթանակի, տնտեսության գրեթե բոլոր կարևոր ոլորտները ենթարկեց ամերիկյան շահերին և, ամենակարևորը, մարգինալացրեց բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում «Հայաստանի լուսավոր ուղին դեպի Արևմուտք»։ Անթերի գործող ամերիկյան «մեքենան» նաև փայլուն կերպով իրականացրեց մեկ այլ նպատակ, որի համար էլ, ի դեպ, այն ստեղծվել էր, այն է՝ մարդկանց սովորեցնել ատել Ռուսաստանը։

USAID-ն սկսել էր աշխատել Հայաստանում 1992 թվականից: Սկզբում նա կենտրոնացած էր մարդասիրական օգնության ոլորտում: USAID-ի մերձեցումը կառավարական կառույցների հետ տեղի է ունեցել 2013 թվականին՝ Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին մասնակցությամբ։ Բացի դա, ամերիկացիներն սկսել են ակտիվորեն «հարմարվել» հայկական կրթությանը։ Դպրոցների համար գնվել են համակարգիչներ և այլ սարքավորումներ, սկսել են բացել լեզվի դասընթացներ, հայ ուսանողներին ուղարկել արտասահման ուսման համար։

Բայց դա միայն սկիզբն էր։ Ըստ 2019 թվականի USAID-ի կայքի «Մեր աշխատանքը» բաժնի, 1992 թվականից ի վեր Հայաստանում աշխատանքների վրա ծախսվել էր ավելի քան 1,2 միլիարդ դոլար։ Իսկ ահա 2024 թվականի մամուլի հաղորդագրությամբ հայտարարվել է նոր թիվ՝ 3,3 միլիարդ դոլար 33 տարվա աշխատանքի ընթացքում։ Պարզ մաթեմատիկական հաշվարկներից հետո պարզ է դառնում, որ ընդամենը հինգ տարվա ընթացքում (20192024) USAID-ն Հայաստանում ծախսել է գրեթե երկու անգամ ավելի շատ գումար (2,1 միլիարդ), քան նախորդ... 27 տարվա ընթացքում։

Տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչն է նման անհավանական տարբերության պատճառը, ի՞նչ է տեղի ունեցել երկրում, որ ամերիկացիներին ստիպել է բազմապատկել ծախսերը։ Պատասխանը ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 2018 թվականին։ Դեռ 2017 թվականին էր Հայաստանում նկատվում անհասկանալի «անոմալիա»։ «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի առաջ երկրում գրանցվել էր 1029 նոր ոչ կառավարական կազմակերպություն, 175 հիմնադրամ և 112 լրատվամիջոց։ Նույն 2017 թվականին Հայաստանում հայտնվեց EVN Report լրատվական կայքը և մեկ տարվա ընթացքում այդ քիչ հայտնի այդ ռեսուրսը դարձավ «թավշյա հեղափոխության» մասին լուրերի հիմնական աղբյուրը։ Նույն տարում հայտնվել և Հայաստանում «թավշյա» գաղափարների տարածման գործում կարևոր դեր է խաղացել ևս մեկ այլ «թռչնակ»՝ Factor TV-ն։ Հեշտ է կռահել, որ այս ռեսուրսների գործունեության ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ամերիկացի հարկատուների կողմից։ Արժե հատուկ ընդգծել USAID-ի ֆենոմենալ աշխատանքը Հայաստանի լրատվական դաշտում: Ամերիկյան գործակալությունը, առանց չափազանցության, կառուցել է հավատարիմ լրագրողների, բլոգերների և հասարակական կարծիքի առաջնորդների հսկայական ցանց, 63 լրատվամիջոց և 338 հայ լրագրող USAID-ից ստացել են «համալիր օգնություն»։ Եվ հիմնական բանը, որում նրանք համոզել են Հայաստանի բնակիչներին, այն է, որ երկրի արևմտյան ուղին այլընտրանք չունի։ Մյուս կողմից՝ USAID–ի մեդիա կայսրությունը հաջողությամբ հաղթահարել է Ռուսաստանը դիվայինացնելու խնդիրը։

USAID-ի հետ Հայաստանում կնքված պայմանագրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ամերիկյան գործակալությունը նաև փայլուն կերպով առաջ է մղել ամերիկյան ընկերությունների շահերը հանրապետության ամենակարևոր տնտեսական ոլորտներում։ Ամերիկացիները, ընդհանուր առմամբ, շատ են մտահոգված Հայաստանի էներգետիկ ապագայով, քանի որ այդ ոլորտը «շատ է կախված Ռուսաստանից»։ Քաղաքական կյանքում էական ազդեցություն ունենալու համար էլ ամերիկացիները ֆինանսավորել են հանրապետությունում գործող Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամին: Բացի այդ, USAID-ն դրամաշնորհներ է տրամադրել բազմաթիվ ՀԿ-ների՝ Հայաստանում իր ազդեցությունը ամրապնդելու համար։ Վերջիններս ևս եղել են հակառուսական օրակարգի արդյունավետ տարածողներ։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրելով ներկայիս կառավարության կազմը՝ կարելի է ևս մեկ անգամ գովեստի խոսքեր ասել USAID-ի շատ մտածված աշխատանքի մասին։ Իրենց ակտիվ աշխատանքի տարիների ընթացքում նրանք դաստիարակել են գաղափարապես արևմտամետ հայ քաղաքական գործիչների, լրագրողների և հասարակական գործիչների այնպիսի սերունդ, որոնք այսօր իրականացնում են ամերիկյան ծրագրեր։ Ծախսված գրեթե երեքուկես միլիարդ դոլարը սկսել է պտուղներ տալ այնպիսի ձևերով, որ, թերևս, անգամ ԱՄՆ–ում չէին սպասում։

Իսկ ի՞նչ կարելի է ասել Ռուսաստանի մասին։ Ռուսաստանը ջերմ հարաբերություններ է պահպանել միայն հին էլիտաների հետ՝ առանց փորձելու վարել փափուկ ուժի քաղաքականություն։ Բայց Հայաստանում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ նման քաղաքականությունը ջախջախիչ ֆիասկո է ապրել։ 1990-ականների սկզբին հայերի ճնշող մեծամասնությունը (93 %) Ռուսաստանին են համարել «անվերապահ դաշնակից», հիմա Հայաստանի քաղաքացիների գրեթե կեսը (43 %) կարծում է, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը համապատասխանում է հանրապետության ռազմավարական շահերին»։

Հիմա Մոսկվան փորձում է փոխել իրավիճակը, բայց դա անելը շատ դժվար է այնպիսի իրավիճակում, երբ դու բախվում ես լրատվամիջոցների և կառավարության մեջ լավ համակարգված հակառակորդների «բանակի»։ Բայց եկել է ժամանակը, որ Ռուսաստանը վերջապես հստակ հետաքրքրություն առաջացնի այն կենսուրախ հայ երիտասարդության մեջ, որոնց տարիներ շարունակ համոզել են, որ ողջ չարիքը գալիս է Մոսկվայից։ Եվ դրա համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia