Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընդամենը հինգ տարվա ընթացքում USAID-ն Հայաստանում ծախսել է գրեթե երկու անգամ ավելի շատ գումար, քան նախորդ 27 տարվա ընթացքում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

monocle.ru–ն «Ինչպես USAID-ն սովորեցրեց հայերին ատել Ռուսաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ այս հոդվածը այնպիսի քարոզչական կլիշեների ամբողջություն չէ, ինչպիսիք են «ինչպես ԱՄՆ-ը գնեց Հայաստանը» կամ «որքա՞ն արժե Հայաստանը»։ Այս հոդվածը ձոն է մեղմ ուժի կարևորության և այն մասին, թե ինչպես է ԱՄՆ–ը ստեղծում հավատարիմ էլիտաներ իր շահերը առաջ մղելու համար։

Կասկած չկա, որ USAID-ի «Հայաստան» կոդային անվամբ գործողությունը կներառվի միջազգային հարաբերությունների դասագրքերում։ Սա օրինակ է այն բանի, թե ինչպես ընդամենը յոթ տարվա ընթացքում մեկ երկրի մարդկանց «սրտերի և մտքերի» համար պայքարում Միացյալ Նահանգները հասավ ջախջախիչ հաղթանակի, տնտեսության գրեթե բոլոր կարևոր ոլորտները ենթարկեց ամերիկյան շահերին և, ամենակարևորը, մարգինալացրեց բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում «Հայաստանի լուսավոր ուղին դեպի Արևմուտք»։ Անթերի գործող ամերիկյան «մեքենան» նաև փայլուն կերպով իրականացրեց մեկ այլ նպատակ, որի համար էլ, ի դեպ, այն ստեղծվել էր, այն է՝ մարդկանց սովորեցնել ատել Ռուսաստանը։

USAID-ն սկսել էր աշխատել Հայաստանում 1992 թվականից: Սկզբում նա կենտրոնացած էր մարդասիրական օգնության ոլորտում: USAID-ի մերձեցումը կառավարական կառույցների հետ տեղի է ունեցել 2013 թվականին՝ Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին մասնակցությամբ։ Բացի դա, ամերիկացիներն սկսել են ակտիվորեն «հարմարվել» հայկական կրթությանը։ Դպրոցների համար գնվել են համակարգիչներ և այլ սարքավորումներ, սկսել են բացել լեզվի դասընթացներ, հայ ուսանողներին ուղարկել արտասահման ուսման համար։

Բայց դա միայն սկիզբն էր։ Ըստ 2019 թվականի USAID-ի կայքի «Մեր աշխատանքը» բաժնի, 1992 թվականից ի վեր Հայաստանում աշխատանքների վրա ծախսվել էր ավելի քան 1,2 միլիարդ դոլար։ Իսկ ահա 2024 թվականի մամուլի հաղորդագրությամբ հայտարարվել է նոր թիվ՝ 3,3 միլիարդ դոլար 33 տարվա աշխատանքի ընթացքում։ Պարզ մաթեմատիկական հաշվարկներից հետո պարզ է դառնում, որ ընդամենը հինգ տարվա ընթացքում (20192024) USAID-ն Հայաստանում ծախսել է գրեթե երկու անգամ ավելի շատ գումար (2,1 միլիարդ), քան նախորդ... 27 տարվա ընթացքում։

Տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչն է նման անհավանական տարբերության պատճառը, ի՞նչ է տեղի ունեցել երկրում, որ ամերիկացիներին ստիպել է բազմապատկել ծախսերը։ Պատասխանը ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 2018 թվականին։ Դեռ 2017 թվականին էր Հայաստանում նկատվում անհասկանալի «անոմալիա»։ «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի առաջ երկրում գրանցվել էր 1029 նոր ոչ կառավարական կազմակերպություն, 175 հիմնադրամ և 112 լրատվամիջոց։ Նույն 2017 թվականին Հայաստանում հայտնվեց EVN Report լրատվական կայքը և մեկ տարվա ընթացքում այդ քիչ հայտնի այդ ռեսուրսը դարձավ «թավշյա հեղափոխության» մասին լուրերի հիմնական աղբյուրը։ Նույն տարում հայտնվել և Հայաստանում «թավշյա» գաղափարների տարածման գործում կարևոր դեր է խաղացել ևս մեկ այլ «թռչնակ»՝ Factor TV-ն։ Հեշտ է կռահել, որ այս ռեսուրսների գործունեության ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ամերիկացի հարկատուների կողմից։ Արժե հատուկ ընդգծել USAID-ի ֆենոմենալ աշխատանքը Հայաստանի լրատվական դաշտում: Ամերիկյան գործակալությունը, առանց չափազանցության, կառուցել է հավատարիմ լրագրողների, բլոգերների և հասարակական կարծիքի առաջնորդների հսկայական ցանց, 63 լրատվամիջոց և 338 հայ լրագրող USAID-ից ստացել են «համալիր օգնություն»։ Եվ հիմնական բանը, որում նրանք համոզել են Հայաստանի բնակիչներին, այն է, որ երկրի արևմտյան ուղին այլընտրանք չունի։ Մյուս կողմից՝ USAID–ի մեդիա կայսրությունը հաջողությամբ հաղթահարել է Ռուսաստանը դիվայինացնելու խնդիրը։

USAID-ի հետ Հայաստանում կնքված պայմանագրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ամերիկյան գործակալությունը նաև փայլուն կերպով առաջ է մղել ամերիկյան ընկերությունների շահերը հանրապետության ամենակարևոր տնտեսական ոլորտներում։ Ամերիկացիները, ընդհանուր առմամբ, շատ են մտահոգված Հայաստանի էներգետիկ ապագայով, քանի որ այդ ոլորտը «շատ է կախված Ռուսաստանից»։ Քաղաքական կյանքում էական ազդեցություն ունենալու համար էլ ամերիկացիները ֆինանսավորել են հանրապետությունում գործող Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամին: Բացի այդ, USAID-ն դրամաշնորհներ է տրամադրել բազմաթիվ ՀԿ-ների՝ Հայաստանում իր ազդեցությունը ամրապնդելու համար։ Վերջիններս ևս եղել են հակառուսական օրակարգի արդյունավետ տարածողներ։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրելով ներկայիս կառավարության կազմը՝ կարելի է ևս մեկ անգամ գովեստի խոսքեր ասել USAID-ի շատ մտածված աշխատանքի մասին։ Իրենց ակտիվ աշխատանքի տարիների ընթացքում նրանք դաստիարակել են գաղափարապես արևմտամետ հայ քաղաքական գործիչների, լրագրողների և հասարակական գործիչների այնպիսի սերունդ, որոնք այսօր իրականացնում են ամերիկյան ծրագրեր։ Ծախսված գրեթե երեքուկես միլիարդ դոլարը սկսել է պտուղներ տալ այնպիսի ձևերով, որ, թերևս, անգամ ԱՄՆ–ում չէին սպասում։

Իսկ ի՞նչ կարելի է ասել Ռուսաստանի մասին։ Ռուսաստանը ջերմ հարաբերություններ է պահպանել միայն հին էլիտաների հետ՝ առանց փորձելու վարել փափուկ ուժի քաղաքականություն։ Բայց Հայաստանում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ նման քաղաքականությունը ջախջախիչ ֆիասկո է ապրել։ 1990-ականների սկզբին հայերի ճնշող մեծամասնությունը (93 %) Ռուսաստանին են համարել «անվերապահ դաշնակից», հիմա Հայաստանի քաղաքացիների գրեթե կեսը (43 %) կարծում է, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը համապատասխանում է հանրապետության ռազմավարական շահերին»։

Հիմա Մոսկվան փորձում է փոխել իրավիճակը, բայց դա անելը շատ դժվար է այնպիսի իրավիճակում, երբ դու բախվում ես լրատվամիջոցների և կառավարության մեջ լավ համակարգված հակառակորդների «բանակի»։ Բայց եկել է ժամանակը, որ Ռուսաստանը վերջապես հստակ հետաքրքրություն առաջացնի այն կենսուրախ հայ երիտասարդության մեջ, որոնց տարիներ շարունակ համոզել են, որ ողջ չարիքը գալիս է Մոսկվայից։ Եվ դրա համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչև կեսօր ջուր չի լինելու՝ վթար է Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա 42-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Այսօր Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 10-ի համար Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Գալուզինը և Մուստաֆաևը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերը Եվրոմիությունը պատրաստել է պատժամիջոցների 21-րդ փաթեթը. հարվածի տակ կհայտնվեն ՌԴ 90 բանկեր և կրիպտոցանցեր Դա ամենաբարդ սպորտաձևն է. Արման ԾառուկյանՀունիսի 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում զգուշացրել են, որ նավթի համաշխարհային պաշարները ձգտում են դեպի բազմամյա նվազագույն ցուցանիշների Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք․ Եղիշե Մելիքյան Ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո կողպեքը․ խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք»․ Սիրուշո Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 10-ին, ժամը՝ 13:00-ին, սիրով հրավիրում եմ մամլո ասուլիս՝ խոսելու հունիսի 7-ի ընտրության նախնական արդյունքներից․ Գոհար ՄելոյանՄիջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում Բախվել են 2 «Toyota Camry»-ները․ 1 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց Իշխանության ընտրական 4 քայլերը․ մեղադրանքներ 2026-ի ընտրությունների վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանՀեքիաթ պատմողները այսօր, բառիս բուն իմաստով, բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա․ Նարեկ Կարապետյան4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ ՄանուկյանԸնտրակեղծարարությունը` վիզուալացված42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ իրանագետ Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում Այսօր երեկոյան սպասվում է Վեներայի և Յուպիտերի մերձեցում. Լևոն Ազիզյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին NASA-ն հայտնել է Artemis III առաքելության անձնակազմի անունները Վերահաշվարկի ցանկացած տեղամասում առկա է կեղծիք, սխալ, աղավաղում. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստան դաշինքի 183 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 16 ձայն․ Շիրազ ՄանուկյանՀայաստան-Մոլդովա հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով Ամերիկյան ուղղաթիռը խnցվել է Հորմուզի նեղուցի տարածքում․ Միացյալ Նահանգները պարտավոր է պատասխանել. Թրամփ Արտակարգ դեպք. 2-ամյա աղջնակի են տեղափոխել «Մուրացան» բկ Բելառուս - Հայաստան՝ ուղիղ Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7,595 արձանագրություն․ ՆԳՆ Արայիկ Հարությունյանի պաշտպանը միջնորդել է անմեղ ճանաչել նրան Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Պատասխանատվության ու որոշումների մասին. Մարիաննա ՂահրամանյանՎթար է. հունիսի 10-ին և 11-ին 24 ժամ ջուր չի լինելու Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը «Պռեգոմեշ»-ի ցուցափեղկից խաչի հեռացման մասով Մնում ենք ամենաուժեղներով. Արեգա ՀովսեփյանԲուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույցԻրանում հայտնել են այաթոլլա Խամենեիի հուղարկավորության ժամկետները Մբապե․ Մեր նպատակը աշխարհի գավաթը նվաճելն է Հիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որպեսզի տեսնենք թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև. Մամիկոն ԱսլանյանՈւժեղ Հայաստանը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Հովհաննես ԻշխանյանՀայաստան-Մոլդովա․ հայտնի են մեկնարկային կազմերը