Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում քաղցկեղից մահացության թվերը չեն ավելանում, նույնիսկ նվազում են. մասնագետ

SOCIETY

 Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղով հիվանդների թիվը: Դրան զուգահեռ զարգանում է ինչպես ախտորոշումը, այնպես էլ բուժման մեթոդիկան: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Նաիրի» բժշկական կենտրոնի «Թամար Ապկարյան» ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան Լևոն Բադալյանը: Նրա խոսքով, եթե համե մատենք հիվանդության և մահացության գործակիցները, ապա պետք է փաստել, որ մահացության թվերը չեն ավելանում, նույնիսկ նվազում են:

«2014-2015 թվականների տվյալներով Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդացության 8 հազարից ավելի նոր դեպք, մահացության ցուցանիշը շուրջ 5 հազար է կազմում: Ընդ որում, մահացության թվում կան մարդիկ, ովքեր նախորդ տարիներին ախտորոշված հիվանդներ են»,-ասաց Լևոն Բադալյանը:

Որպես հիվանդության հիմնական պատճառ, ուռուցքաբանը նշեց մի քանիսը: Բացասական գործոններ` կապված շրջակա միջավայրի հետ` օդ, ջուր, սնունդ: Լևոն Բադալյանը, որպես լուրջ գործոն, առանձնացրեց ծխելը:

«Ծխելը Հայաստանի համար մեծ չարիք է: Տղամարդկանց մեծ մասը, կարելի է ասել, մոլի ծխողներ են: Օրվա ընթացքում ծխում են մեկ տուփից ավելի: Դա արդեն մեծ ներգործություն է ունենում քաղցկեղի առաջացման պարագայում: Ծխելուց բացի, բացասական ազդեցություն է ունենում սթրեսը: Եթե մարդը շատ սթրեսային իրավիճակներ է ապրել, ապա նրա մոտ քաղցկեղի առաջացման հավանականության տոկոսը բարձր է լինում»,-ավելացրեց ուռուցքաբանը` նշելով, որ Հայաստանում հիմնականում տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղն է տարածված, կանանց շրջանում` կրծքագեղձի քաղցկեղը:

«Նաիրի» բժշկական կենտրոնի «Թամար Ապկարյան» ուռուցքաբանության բաժանմունքը հիմնվել է Ֆրասնիայի առաջատար կլինիկաներից մեկում աշխատող ռեանիմատոլոգ Գևորգ Ապկարյանի ջանքերով: Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանի հիվանդները ձգտում դիմել այլ երկրների կլինիկաներ, Գևորգ Ապկարյանը նշեց, որ իրենք արդեն մի քանի տարի է փորձում են այդ խնդիրը լուծել: «Նաիրի» բժշկական կենտրոնում հիմնված բաժանմունքն այժմ աշխատում է ֆրանսիացի մասնագետների հետ: Եվ յուրաքանչյուր հիվանդի հետ կապված զուգահեռաբար խորհրդակցում են ֆրանսիաց ի  իրենց գործընկերների հետ:

«Հայաստանում կան շատ լավ մասնագետներ: Արդեն շուրջ 4 տարի է «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է ուռուցքաբանության բաժանմունքը, որն աշխատում է Ֆրանսիայի առաջատար կլինիկաների հետ: Մենք այնտեղ բժիշկներով կոնսիլիում ենք անցկացնում յուրաքանչյուր դեպքի հետ կապված: Կարող եմ ասել, որ մեր մասնագետները բավական առաջ են գնացել, և պետք է վստահել հայ մասնագետներին»,-ասաց Գևորգ Ապկարյանը:

Լևոն Բադալյանը նկատեց, որ վերջին մեկ- երկու տասնամյակում հայ բժշկի անունը վարկաբեկվել է, վստահության պակաս կա: Ըստ նրա` պետք է ընդունել դա, բայց նաև արձանագրել, որ վերջին տարիներին մեր մասնագետները կատարելագործել են բուժման մեթոդները: «Եվրոպայի հետ կապը բավական դյուրին է դարձել, Հայաստանում բարձրացել է բուժսպասարկման որակը: Մեր երկրում կան մասնագետներ, որոնք չեն զիջում Արևմուտքի երկրների մասնագետներին»,-ասաց Լևոն Բադալյանը:

Մասնագետները կարևորեցին պրոֆիլակտիկ աշխատանքները: Գևորգ Ապկարյանը նշեց, որ Ֆրանսիայում 50 տարեկանից բարձր մարդիկ պարտադիր պետք է աղիքի քաղցկեղի հետ կապված ստուգում անցնեն:  Կանայք նաև կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված ստուգումներ են անցնում:

Լևոն Բադալյանն էլ նկատեց, որ Հայաստանի բնակիչները բժիշկներին դիմելու, պրոֆիլակտիկայի առումով առաջատար դիրքերում չեն:

«Մենք բոլորս մեր օրինակով կարող ենք փաստել, որ ժամանակին դիմելու, պրոֆիլակտիկայի առումով առաջատար դիրքերում չենք: Մարդկանց մենթալիտետն այն մակարդակի չի հասել, որ աննշան գանգատի դեպքում դիմեն բժշկի: Այն ընտանիքում, որի անդամներից մեկի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, նույնիսկ իրենք չեն գնում ստուգումների, մինչդեռ նրանք ռիսկային փուլում են: Ի դեպ, պարտադիր պետք է իրազեկել բնակչությանը, որ նախնական ախտորոշման համար մեծ ջանքեր, մեծ գումարներ անհրաժեշտ չեն: Պարզ հետազոտություններով կարելի է հայտնաբերել»,-ասաց մասնագետը:

Լևոն Բադալյանը կարևորեց այն, որ հիվանդը բուժման առաջին իսկ պահից պետք է գտնվի մեկ խմբի ուշադրության ներքո: «Եթե խոսենք այն հիվանդներից, ովքեր մեզ մոտ են բուժվել, ապա կարող ենք ասել, որ կրծքագեղձի, ձվարանի քաղցկեղի դեպքում մեզ դիմած բոլոր անձանց 90 տոկոսը լիարժեք առողջացել են: Սա գերազանց  ցուցանիշ է, դա մեր առղջապահության համար մեծ նվաճում է»,,-եզրափակեց ուռուցքաբանը:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6