Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


«Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողվում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիվիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկամուտների հայտարարագրման գործընթացի փաստացի ձախողում, մասսայական դժգոհության ալիք հարկերի և տուրքերի դրույքաչափերից: Տեսակետ կա, որ իշխանությունների այս քաղաքականությունը վկայում է անելանելիության մասին՝ հակառակ դեպքում ի՞նչ այլ նպատակ պետք է հետապնդի հարկային այս «տեռորը»: «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ դեռևս արտաքին դրական գործոններով պայմանավորված իներցիան շարունակվում է: «Անելանելիության կետին դեռ չեն հասել: Բայց իրական վիճակի մասին ամենալավն իրենք գիտեն: Այս պահին դեռ կարողանում են ընթացիկ ծախսերը հոգալ, նրանք շատ լավ գիտեն, որ միտումն արդեն գնում է դեպի բացասական՝ էական բացասական խորացման արտահայտությամբ: Դա կանխատեսել էինք, բայց այս իշխանությունները պոպուլիստ են: Ամեն դրականն իրենց են վերագրում, իսկ բացասականի համար էլ գտնում են մեղավորներ, այդ թվում՝ իրենց համար մեղավոր են փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները, նախկինում աղքատներն էին մեղավոր, և այդպես շարունակ: Հիմա փաստը հետևյալն է. այո, միտումը լավը չէ, բացասական է, բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները, տեղացի և օտարերկրացի լուրջ փորձագետները կանխատեսում են, որ և՛ գլոբալ՝ համաշխարհային տնտեսության իմաստով են տնտեսական խնդիրները խորանում, այդ թվում՝ աշխարհաքաղաքական ազդեցությամբ, և՛ մասնավորապես Հայաստանի, որովհետև Հայաստանի 2022-24 թթ. բարձր տնտեսական աճերի առյուծի բաժինն արտաքին գործոնով էր պայմանավորված՝ ռուս-ուկրաինական պատերազմով: Հիմա այդ գործոնը թուլանում է, և մենք մտնում ենք լրացուցիչ տնտեսական դժվարությունների փուլ, այսինքն՝ ոչ միայն այդ գործոնը չկա, և այդ բարձր աճերը դրա արդյունքում չեն լինելու, այլ նաև երկրից կապիտալի «փախուստի» դրսևորումներ են արձանագրվում, որոնք հանգեցնելու են լրացուցիչ դժվարությունների: Օր օրի առերեսվելու ենք խնդիրների և գետնի վրա դրանց հետևանքների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Ընդգծում է՝ օր առաջ իշխանությունները փորձում են պատրաստվել, որովհետև խնդիրների առջև են կանգնելու: «Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողվում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիվիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը: Հիմա նույնն է՝ «ամեն գնով իշխանություն պահենք»-ն այս պահին թելադրում է հետևյալը՝ տեսեք, որքան հնարավոր է, ինչքան հանրությունը իր ուսերին կտանի բեռը, այդքան այդ բեռն ավելացնեն: Եվ դա անում են փուլային տարբերակով: Հայտարարագրման գործընթացի սկիզբը դրեցին, տեսան, որ հանրությունը դա «չմարսեց», ժամկետ երկարաձգեցին: Հիմա ողջ ծավալով փիառում են, որ հայտարարագիր ներկայացնելը կլուծի մեր առջև ծառացած բոլոր խնդիրները և այլն: Իրականում դա պրիմիտիվ սուտ է: Քաղաքացիների հինգ տոկոսն է ներկայացրել հայտարարագիր, ունեն 95 տոկոս տապալում: Հաջորդիվ արցախահայության սոցիալական ծրագրերը դադարեցրեցին: Հետո մարդիկ դուրս եկան, բողոքեցին, տեսան, որ չեն կարողանում դա «մարսել», հետողորմյա արեցին 2 ամսով: Իրենք թաքնվում են ստի հետևում, որ հետո հարմար պահի ու դիրքի «հարձակվեն» իրենց զոհի վրա: Գիշատիչն իրենք են, զոհը հանրությունն է՝ իր տարբեր շերտերով, այդ թվում, օրինակ՝ փոքր բիզնեսը, որի հարկային բեռը, փաստորեն, կրկնապատկեցին: Հանձնաժողովում վերջին օրերին քննարկումներ էին, եկել էին ՓՄՁ-ի ներկայացուցիչները, փաստարկներ էին ներկայացնում: Իրենց տողատակերով արձագանքում են՝ կվերլուծենք, տեսնենք, եթե հնարավոր լինի, նորից կվերադառնանք նախորդ դրույքաչափերին: Այդ վերլուծելը մեկ բան է նշանակում: Իրենց քարոզչական թիմերն աշխատում են, տեսնեն՝ եթե հանրության մեջ բողոքը կրիտիկական մակարդակի է մոտենում, հետքայլ կանեն: Ի դեպ, նույն ձևով, ինչպես հիմնավորել էին 5 տոկոսից 10 տոկոս հարկային բեռն ավելացնելը, պետք լինի, «կփոխեն իրենց հագուստը» և իրենց ասածի ճիշտ հակառակը կհիմնավորեն, 10-ից նորից 5 տոկոս կդարձնեն: Դա իրենց կերպն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Կառավարությունը քաղաքացուն ասում է՝ այս գումարներն ուղղվում են մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների կառուցմանը: Բյուջեի միջոցներն արդյունավե՞տ են ծախսվում: «Հակառակի մասին կարող ենք ասել: Երկրից օտարերկրյա կապիտալը «փախչում» է:

Անցած տարվա ցուցանիշների համաձայն, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը եղել է բացասական, էական բացասական ցուցանիշ է արձանագրվել: Կարճ ասած, ավելի շատ մեր երկրից կապիտալը գնում է, քան գալիս: Եթե այդքան ժողովրդավար են, հարկային համակարգը լավն է, ռիսկերը կառավարելի են, իրենք էլ արդյունավետ են աշխատում, ինչո՞ւ է օտարերկրյա կապիտալը «փախչում» երկրից: Այս տարի արտաքին գործոնը չկա, տնտեսական ակտիվությունն էապես նվազում է: Արտաքին գործոնը չկա, մեր հարկային մուտքերն անցած տարի ծրագրվածից 230 միլիարդ դրամից պակաս հավաքեցին, այս տարի կրկին ունենք թերհավաքման աճող ցուցանիշ: Եթե իրենց ասածով ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է գետնի վրա այդքան վատ: Անդրադառնալով ծախսերին, ապա նրանք դա անում են զուտ իրենց նեղ քաղաքական նպատակներից և անձնական շահերից դրդված: Ասֆալտ անող և ասֆալտին փռող իշխանություն են դարձել: Միշտ բերում եմ այդ օրինակը: Նորքից դեպի Նոր Նորքի զանգված ճանապարհով հաճախ եմ անցնում: Այդ ճանապարհն ամեն տարի ասֆալտապատում են, հետո քանդում են հիմնավոր, նորից ասֆալտապատում: Իմ հարցին, թե ինչո՞ւ են քանդում, ասացին, որ ենթակառուցվածքներ են անցկացնում, այսինքն՝ մի տարի առաջ չգիտեին, որ այստեղ ենթակառուցվածքներ են պետք: Նույնը՝ Ջրվեժից դեպի Գառնի՝ զբոսաշրջային նշանակություն ունեցող ճանապարհի պարագայում: Ասֆալտապատեցին, քանդվեց, քանդում են, նորից ենթակառուցվածքներ անցկացնում: Եթե 20 տարին մեկ ենթակառուցվածքի համար քանդում ես ճանապարհը, դա հասկանալի է, որովհետև զարգանում է ամեն ինչ, բայց եթե մի քանի ամիս հետո ենթակառուցվածքի համար նոր ասֆալտն ես քանդում, դա նշանակում է, որ դու կա՛մ ապիկար ես, կա՛մ դիտավորյալ ես դա անում այլ նպատակներից կամ քո անձնական շահերից դրդված: Հաջորդ կարևոր հարցը: Տեսնում ենք, չէ՞, որ «պադավատապետության» դեմ խոսողները որքան են ավելացրել իրենց ծառայողական մեքենաները, իրենց օգնականների և «նազիր-վեզիրների» թիվը, որովհետև ոչինչ չանող օգնականը թագավորական պալատի «նազիր-վեզիրն» է. միայն թե լինի, որ թագավորն էլ իրեն լավ զգա: Կամ իրենց ուղեկցող շարասյուների ավելացումը, մի կետից մյուս կետը գնալիս հազարավոր ոստիկաններ են ուղեկցում իրենց, դա ևս մեծ ծախս է, քաղաքապետն ինքնաթիռի 7 մլն դրամանոց տոմսով է մեկնում ԱՄՆ և այլն: Սրանք բոլորը ծախսերի հետ կապված խնդիրներ են, և դեռ որքան էլ կա, որ մենք չգիտենք, իշխանափոխությունից հետո կպարզվի: Որպես կանոն՝ այդ ծախսերը, նաև մեկ անձից գնումներով, կատարում են իրենց շրջանակի օլիգարխները և, ինչու ոչ, հենց իրենց հարազատները նեղ շրջապատից»,-հավելում է պատգամավորը:

Քաղաքացին ունի՞ այն գիտակցումը, որ օր օրի իր կյանքի որակն ավելի է վատանում: «Այո, ունի: Մի դեպքում՝ դա դառնում է անտարբերություն, մի դեպքում՝ արտագաղթի պատճառ, իսկ վրա հասնող անարդարությունն, ի վերջո, ընկճում է մարդկանց՝ ապագան դարձնելով անորոշ իր բոլոր բացասական հետևանքներով: Ի վերջո, վստահաբար ասում եմ՝ այս և մնացյալ պատճառներով օր առաջ իշխանափոխությունն այլընտրանք չունի: Սա միանշանակ է, և բազմաթիվ քաղաքացիներ սա ամեն օր գետնի վրա զգում են»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6