Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողվում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիվիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկամուտների հայտարարագրման գործընթացի փաստացի ձախողում, մասսայական դժգոհության ալիք հարկերի և տուրքերի դրույքաչափերից: Տեսակետ կա, որ իշխանությունների այս քաղաքականությունը վկայում է անելանելիության մասին՝ հակառակ դեպքում ի՞նչ այլ նպատակ պետք է հետապնդի հարկային այս «տեռորը»: «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ դեռևս արտաքին դրական գործոններով պայմանավորված իներցիան շարունակվում է: «Անելանելիության կետին դեռ չեն հասել: Բայց իրական վիճակի մասին ամենալավն իրենք գիտեն: Այս պահին դեռ կարողանում են ընթացիկ ծախսերը հոգալ, նրանք շատ լավ գիտեն, որ միտումն արդեն գնում է դեպի բացասական՝ էական բացասական խորացման արտահայտությամբ: Դա կանխատեսել էինք, բայց այս իշխանությունները պոպուլիստ են: Ամեն դրականն իրենց են վերագրում, իսկ բացասականի համար էլ գտնում են մեղավորներ, այդ թվում՝ իրենց համար մեղավոր են փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները, նախկինում աղքատներն էին մեղավոր, և այդպես շարունակ: Հիմա փաստը հետևյալն է. այո, միտումը լավը չէ, բացասական է, բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները, տեղացի և օտարերկրացի լուրջ փորձագետները կանխատեսում են, որ և՛ գլոբալ՝ համաշխարհային տնտեսության իմաստով են տնտեսական խնդիրները խորանում, այդ թվում՝ աշխարհաքաղաքական ազդեցությամբ, և՛ մասնավորապես Հայաստանի, որովհետև Հայաստանի 2022-24 թթ. բարձր տնտեսական աճերի առյուծի բաժինն արտաքին գործոնով էր պայմանավորված՝ ռուս-ուկրաինական պատերազմով: Հիմա այդ գործոնը թուլանում է, և մենք մտնում ենք լրացուցիչ տնտեսական դժվարությունների փուլ, այսինքն՝ ոչ միայն այդ գործոնը չկա, և այդ բարձր աճերը դրա արդյունքում չեն լինելու, այլ նաև երկրից կապիտալի «փախուստի» դրսևորումներ են արձանագրվում, որոնք հանգեցնելու են լրացուցիչ դժվարությունների: Օր օրի առերեսվելու ենք խնդիրների և գետնի վրա դրանց հետևանքների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Ընդգծում է՝ օր առաջ իշխանությունները փորձում են պատրաստվել, որովհետև խնդիրների առջև են կանգնելու: «Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողվում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիվիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը: Հիմա նույնն է՝ «ամեն գնով իշխանություն պահենք»-ն այս պահին թելադրում է հետևյալը՝ տեսեք, որքան հնարավոր է, ինչքան հանրությունը իր ուսերին կտանի բեռը, այդքան այդ բեռն ավելացնեն: Եվ դա անում են փուլային տարբերակով: Հայտարարագրման գործընթացի սկիզբը դրեցին, տեսան, որ հանրությունը դա «չմարսեց», ժամկետ երկարաձգեցին: Հիմա ողջ ծավալով փիառում են, որ հայտարարագիր ներկայացնելը կլուծի մեր առջև ծառացած բոլոր խնդիրները և այլն: Իրականում դա պրիմիտիվ սուտ է: Քաղաքացիների հինգ տոկոսն է ներկայացրել հայտարարագիր, ունեն 95 տոկոս տապալում: Հաջորդիվ արցախահայության սոցիալական ծրագրերը դադարեցրեցին: Հետո մարդիկ դուրս եկան, բողոքեցին, տեսան, որ չեն կարողանում դա «մարսել», հետողորմյա արեցին 2 ամսով: Իրենք թաքնվում են ստի հետևում, որ հետո հարմար պահի ու դիրքի «հարձակվեն» իրենց զոհի վրա: Գիշատիչն իրենք են, զոհը հանրությունն է՝ իր տարբեր շերտերով, այդ թվում, օրինակ՝ փոքր բիզնեսը, որի հարկային բեռը, փաստորեն, կրկնապատկեցին: Հանձնաժողովում վերջին օրերին քննարկումներ էին, եկել էին ՓՄՁ-ի ներկայացուցիչները, փաստարկներ էին ներկայացնում: Իրենց տողատակերով արձագանքում են՝ կվերլուծենք, տեսնենք, եթե հնարավոր լինի, նորից կվերադառնանք նախորդ դրույքաչափերին: Այդ վերլուծելը մեկ բան է նշանակում: Իրենց քարոզչական թիմերն աշխատում են, տեսնեն՝ եթե հանրության մեջ բողոքը կրիտիկական մակարդակի է մոտենում, հետքայլ կանեն: Ի դեպ, նույն ձևով, ինչպես հիմնավորել էին 5 տոկոսից 10 տոկոս հարկային բեռն ավելացնելը, պետք լինի, «կփոխեն իրենց հագուստը» և իրենց ասածի ճիշտ հակառակը կհիմնավորեն, 10-ից նորից 5 տոկոս կդարձնեն: Դա իրենց կերպն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Կառավարությունը քաղաքացուն ասում է՝ այս գումարներն ուղղվում են մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների կառուցմանը: Բյուջեի միջոցներն արդյունավե՞տ են ծախսվում: «Հակառակի մասին կարող ենք ասել: Երկրից օտարերկրյա կապիտալը «փախչում» է:

Անցած տարվա ցուցանիշների համաձայն, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը եղել է բացասական, էական բացասական ցուցանիշ է արձանագրվել: Կարճ ասած, ավելի շատ մեր երկրից կապիտալը գնում է, քան գալիս: Եթե այդքան ժողովրդավար են, հարկային համակարգը լավն է, ռիսկերը կառավարելի են, իրենք էլ արդյունավետ են աշխատում, ինչո՞ւ է օտարերկրյա կապիտալը «փախչում» երկրից: Այս տարի արտաքին գործոնը չկա, տնտեսական ակտիվությունն էապես նվազում է: Արտաքին գործոնը չկա, մեր հարկային մուտքերն անցած տարի ծրագրվածից 230 միլիարդ դրամից պակաս հավաքեցին, այս տարի կրկին ունենք թերհավաքման աճող ցուցանիշ: Եթե իրենց ասածով ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է գետնի վրա այդքան վատ: Անդրադառնալով ծախսերին, ապա նրանք դա անում են զուտ իրենց նեղ քաղաքական նպատակներից և անձնական շահերից դրդված: Ասֆալտ անող և ասֆալտին փռող իշխանություն են դարձել: Միշտ բերում եմ այդ օրինակը: Նորքից դեպի Նոր Նորքի զանգված ճանապարհով հաճախ եմ անցնում: Այդ ճանապարհն ամեն տարի ասֆալտապատում են, հետո քանդում են հիմնավոր, նորից ասֆալտապատում: Իմ հարցին, թե ինչո՞ւ են քանդում, ասացին, որ ենթակառուցվածքներ են անցկացնում, այսինքն՝ մի տարի առաջ չգիտեին, որ այստեղ ենթակառուցվածքներ են պետք: Նույնը՝ Ջրվեժից դեպի Գառնի՝ զբոսաշրջային նշանակություն ունեցող ճանապարհի պարագայում: Ասֆալտապատեցին, քանդվեց, քանդում են, նորից ենթակառուցվածքներ անցկացնում: Եթե 20 տարին մեկ ենթակառուցվածքի համար քանդում ես ճանապարհը, դա հասկանալի է, որովհետև զարգանում է ամեն ինչ, բայց եթե մի քանի ամիս հետո ենթակառուցվածքի համար նոր ասֆալտն ես քանդում, դա նշանակում է, որ դու կա՛մ ապիկար ես, կա՛մ դիտավորյալ ես դա անում այլ նպատակներից կամ քո անձնական շահերից դրդված: Հաջորդ կարևոր հարցը: Տեսնում ենք, չէ՞, որ «պադավատապետության» դեմ խոսողները որքան են ավելացրել իրենց ծառայողական մեքենաները, իրենց օգնականների և «նազիր-վեզիրների» թիվը, որովհետև ոչինչ չանող օգնականը թագավորական պալատի «նազիր-վեզիրն» է. միայն թե լինի, որ թագավորն էլ իրեն լավ զգա: Կամ իրենց ուղեկցող շարասյուների ավելացումը, մի կետից մյուս կետը գնալիս հազարավոր ոստիկաններ են ուղեկցում իրենց, դա ևս մեծ ծախս է, քաղաքապետն ինքնաթիռի 7 մլն դրամանոց տոմսով է մեկնում ԱՄՆ և այլն: Սրանք բոլորը ծախսերի հետ կապված խնդիրներ են, և դեռ որքան էլ կա, որ մենք չգիտենք, իշխանափոխությունից հետո կպարզվի: Որպես կանոն՝ այդ ծախսերը, նաև մեկ անձից գնումներով, կատարում են իրենց շրջանակի օլիգարխները և, ինչու ոչ, հենց իրենց հարազատները նեղ շրջապատից»,-հավելում է պատգամավորը:

Քաղաքացին ունի՞ այն գիտակցումը, որ օր օրի իր կյանքի որակն ավելի է վատանում: «Այո, ունի: Մի դեպքում՝ դա դառնում է անտարբերություն, մի դեպքում՝ արտագաղթի պատճառ, իսկ վրա հասնող անարդարությունն, ի վերջո, ընկճում է մարդկանց՝ ապագան դարձնելով անորոշ իր բոլոր բացասական հետևանքներով: Ի վերջո, վստահաբար ասում եմ՝ այս և մնացյալ պատճառներով օր առաջ իշխանափոխությունն այլընտրանք չունի: Սա միանշանակ է, և բազմաթիվ քաղաքացիներ սա ամեն օր գետնի վրա զգում են»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվիՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ