Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


«Նկարահանման յուրաքանչյուր օրը նոր պատմություն է՝ նոր վայր, նոր մարդիկ, նոր խնդիրներ ու նոր լուծումներ». զրույց՝ օպերատոր Աշոտ Ավետիսյանի հետ

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Նկարահանման յուրաքանչյուր օրը նոր պատմություն է՝ նոր վայր, նոր մարդիկ, նոր խնդիրներ ու նոր լուծումներ։ Դա երբեք չի ձանձրացնում»,- ասում է օպերատոր Աշոտ Ավետիսյանն, ով շուրջ 16 տարի իր մասնագիտական ճանապարհն անցել է հազարավոր կադրերով:

Իր մասնագիտության մեջ ամենից շատ նրան գրավում է ստեղծագործելու ազատությունը:

Tert.am Life-ի հետ զրույցում Աշոտ Ավետիսյանը պատմել է, որ սիրում է խորը կադրեր ու ձգտում, որ ամեն մի կադրը լինի կենդանի:   

Մասնագիտական ուղին սկսել է Արմենիա TV-ում, հասցրել է լինել աշխարհի տարբեր երկրներում, աշխատել ոլորտի լավագույն մասնագետների հետ, շփվել համաշխարհային աստղերի՝ Շառլ Ազնավուրի, Անդրեա Բոչելիի, Խուլյո Իգլեսիասի, Պատրիսիա Կասի և այլ հայտնիների հետ:

Տեխնիկական գիտելիքներ, կոմպոզիցիոն զգացողություն, լույսի ու ստվերի ընկալում, ստեղծագործ մոտեցում, թիմային մտածողություն. Աշոտ Ավետիսյանի կարծիքով՝ սրանք այն կարևոր հատկանիշներն են, որոնցով պետք է  օժտված լինի հաջողակ ու պահանջված օպերատորը:  

Մասնագիտական ճանապարհ. 16 տարվա պատմությունորն անցել է հազարավոր կադրերով


– Ե՞րբ եք առաջին անգամ շփվել տեսանկարչական աշխարհի հետ, և ինչպե՞ս սկսվեց ձեր մասնագիտական ուղին։

Իմ առաջին փորձառությունը սկսվեց 2007-ին՝ Արմենիա TV-ում ուսումնառությամբ։ Երկու տարի անց արդեն աշխատում էի՝ որպես օպերատոր։ Բայց իրական ազդակն ստացա՝ ներկա լինելով «Դժբախտ երջանկություն» հեռուստանովելի նկարահանումներին։ Այնտեղ առաջին անգամ տեսա օպերատորի գործը գործողության մեջ և հասկացա, որ հենց այդ է այն, ինչ ուզում եմ անել։

–Իսկ ո՞րն էր առաջին լուրջ նախագիծը:

«Բարի լույս» ծրագիրն էր, որի շրջանակում սկսեցի աշխատել ուղիղ եթերում։ Այդ ժամանակահատվածում ձևավորվեց իմ պատկերացումները ինչպես տեխնիկական, այնպես էլ թիմային աշխատանքի մասին։

Արմենիա TV-ում ձևավորված վարպետություն

– Դուք ավելի քան տասնհինգ տարի աշխատել եք Արմենիա հեռուստաընկերությունում։ Ինչպիսի՞ փորձ եք կուտակել։

2009-ից սկսած՝ նկարահանել եմ Արմենիայի եթերում հեռարձակված գրեթե բոլոր հաղորդումները՝ տարբեր ժանրերում՝ տեսահոլովակներ, ֆիլմեր, հեղինակային նախագծեր, ուղիղ եթերներ, համերգներ, նույնիսկ քաղաքական ու սպորտային լուսաբանումներ։
Առանձնացնեմ «Հայաստանի ձայնը, «Ամենախելացին» ու «Միմինոն»՝ ոչ միայն բովանդակային, այլ նաև պրոֆեսիոնալ զարգացումների տեսանկյունից։ Այս նախագծերում ներգրավված էին արտասահմանից ժամանած մասնագետներ, որոնց հետ կիսվել ենք փորձով ու սովորել միմյանցից։

– Ո՞վքեր են եղել ձեր գլխավոր ուսուցիչները այս տարիների ընթացքում։

Ունեցել եմ մեծ պատիվ աշխատելու ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Աշոտ Հովհաննիսյանին, Վազգեն Մուրադյանին ու Վազգեն Մանվելյանին, ովքեր միշտ իմ կողքին են եղել ու ձևավորել են ինձ՝ որպես պրոֆեսիոնալ։


Աշխարհով մեկ՝ կադրի հետևից


– Ձեր նկարահանման աշխարհագրությունը բավական մեծ է։ Որտե՞ղ եք եղել։

Մասնակցել եմ բազմաթիվ նախագծերի, որոնց շնորհիվ այցելել եմ ավելի քան 20 երկիր՝ Եթովպիայից ու Մադագասկարից մինչև Ճապոնիա ու Բրազիլիա։ Առանձնահատուկ նշեմ «Աշխարհը համերով» ու «Տանից հեռու» նախագծերը, որոնք ինձ հասցրին նաև Հնդկաստան, Լաոս, Ֆիլիպիններ, Պերու և այլ երկրներ։ Յուրահատուկ էր Ճապոնիան՝ իր մշակույթով ու կարգապահությամբ։



– Իսկ ամենաբարդ նկարահանումները որո՞նք են եղել։

Բարդություններ միշտ են լինում, բայց մեր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ դրանք երբեք չեն հասնում դիտողին։ Պերույում, օրինակ, նկարահանումների ժամանակ պետք է ժայռ մագլցեինք՝ հատուկ պաշտպանիչ սարքավորումներով։ Իսկ Եթովպիայում մի անգամ նկարահանումից ուշացած հասանք ցեղախմբի մոտ, որոնք արդեն հարբած էին և դառնում էին անկառավարելի։ Շնորհիվ զբոսավարի զգուշության՝ ժամանակին հեռացանք։

Մումբայում մեր վրա քարեր էին նետում՝ փորձում էին տեխնիկան խլել։ Այդ դեպքերում կարևոր է խաղաղ պահել վարքագիծը՝ չսրելով իրավիճակը։



Գործ՝ համաշխարհային աստղերի հետ

– Աշխատել եք նաև բազմաթիվ հանրահայտ մարդկանց հետ։ Կպատմե՞ք այդ մասին:

 Այո, պատիվ եմ ունեցել նկարահանել Շառլ Ազնավուրի, Անդրեա Բոչելիի, Խուլյո Իգլեսիասի, Պատրիսիա Կասի և Մոնսերատ Կաբալյեի համերգներն ու հարցազրույցները։ Դա շատ առանձնահատուկ փորձ էր։

– Ինչո՞վ է տարբերվում հանրային գործիչների հետ աշխատանքը։

Հանրային դեմքերի հետ աշխատելիս կարևորվում է զսպվածությունը, կազմակերպվածությունը և կադրի ներկայացման բարձր մակարդակը՝ նրանց պատշաճ ձևով ներկայացնելու համար։

Սեփական ոճով պրոֆեսիոնալ

– Ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ լավ օպերատոր լինելու համար։
Տեխնիկական գիտելիքներ, կոմպոզիցիոն զգացողություն, լույսի ու ստվերի ընկալում, ստեղծագործ մոտեցում, թիմային մտածողություն և իհարկե՝ ֆիզիկական դիմացկունություն։ Սա մասնագիտություն է, որը պահանջում է ամբողջական ներգրավվածություն։



–Ունե՞ք ձևավորված ոճ։

Այո, աշխատում եմ հնարավորինս բնական լույսի հետ, սիրում եմ խորը կադրեր ու ձգտում եմ, որ ամեն մի կադրը խոսի։ Յուրաքանչյուր նախագիծ յուրահատուկ մոտեցում է պահանջում, և դա ինձ ոգեշնչում է։

– Ի՞նչն եք ամենից շատ սիրում ձեր մասնագիտության մեջ։

Ստեղծագործելու ազատությունը։ Նկարահանման յուրաքանչյուր օրը նոր պատմություն է՝ նոր վայր, նոր մարդիկ, նոր խնդիրներ ու նոր լուծումներ։ Դա երբեք չի ձանձրացնում։

Գիտելիքը փոխանցելով նոր սերնդին...

Վերջին տարիներին, զուգահեռ պրոֆեսիոնալ աշխատանքին, նա նաև անցկացնում է դասընթացներ PanArmenian Media դպրոցում՝ օգնելով ուսանողներին ու պրակտիկանտներին առաջին քայլերը կատարել ոլորտում։ Նրա ղեկավարությամբ շատերը հասել են մասնագիտական առաջընթացի՝ հենց նրա շնորհիվ ձեռք բերելով ոլորտի ամենաարժեքավոր հմտությունները։

Հեղինակ՝ Ադրինե Սարգսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback