Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


«Լավագույնին որոշում են պրոֆեսիոնալները». կայացավ Պրոֆեսիոնալ Գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությունը

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ ապրիլի 16-ին, Հայ կինոյի օրվա առթիվ Կինոգործիչների միությունում կայացավ Պրոֆեսիոնալ Գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան տարվա լավագույնները:

Հայաստանի Կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանի խոսքով՝ մրցանակաբաշխության նպատակը պրոֆեսիոնալ գիլդիաների կայացումն է Հայաստանում:

«Երբ Հարություն Խաչատրյանն ընտրվեց Կինոգործիչների միության նախագահ և մեր թիմը եկավ Կինոյի տուն, մեր երազանքն էր, որ Հայաստանում ստեղծվեն Պրոֆեսիոնալ կինոգիլդիաներ: Սա ընդունված գործունեության ձև է կինոյի աշխարհում, որի միջոցով կարգավորվում են բոլոր խաղի կանոնները, որ գոյություն ունի կինոյի աշխարհում»,- Tert.am Life-ի հետ զրույցում մրցանակաբաշխությունից առաջ ասաց Արայիկ Մանուկյանը:

Ըստ նրա՝ սա կինոյի աշխարհի մարդկանց համախմբման յուրօրինակ ձև է:

«Սա ամենահարգի մրցանակաբաշխությունն է, որովհետև պրոֆեսիոնալներն իրենք են որոշում լավագույնին: Ներկայացված ֆիլմերը դիտել է ժյուրին, ամեն գիլդիա իր կանոնակարգով ու որոշման չափանիշով»,- պարզաբանեց Արայիկ Մանուկյանը:

Մրցանակաբաշխության քվեարկությունն անցկացվել է փակ ձևաչափով՝ էլեկտրոնային տարբերակով, իսկ արդյունքը բոլորի համար անակնկալ է եղել:

«Գիլդիաների կարևորությունն այն է, որ մեր փոքր, բայց ակտիվորեն զարգացող համայնքում մասնագետները հնարավորություն են ստանում շփվելու, համագործակցության հարթակ ստեղծելու և ընդհանուր պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Եղել է մի ժամանակաշրջան, երբ ոլորտը գրեթե չէր զարգանում. չկային խաղի հստակ կանոններ։ Այսօր գիլդիաներն ուղղակի փորձ չեն, այլ իրական քայլ համակարգվածության ստեղծման ճանապարհին։ Դրանք օգնելու են ձևավորել միասնական մոտեցումներ, պայմանավորվածություններ և հավասար խաղի կանոններ՝ անկախ անուններից։

Կարևորը՝ հավասարության սկզբունքը, որը պետք է գործի բոլորի համար։ Վերջին տարիներին նկատվում է աճ՝ նկարահանվում են ավելի շատ ֆիլմեր, ոլորտն ակտիվանում է, և մասնագետներն իրենց ավելի պաշտպանված ու գնահատված են զգում»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց պրոդյուսեր Արման Միտոյանը:

Նրա խոսքով՝ գիլդիաների ստեղծումը մեծապես նպաստում է այս ամենին։ «Քվեարկությունն անցկացվել է փակ ձևաչափով՝ էլեկտրոնային տարբերակով, իսկ արդյունքը բոլորիս համար անակնկալ էր»,- վստահեցրեց Արման Միտոյանը։

Հայ կինոյի օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով են պարգևատրվել Հայաստանի կինոյի հիմնադրամի կինոժառանգության բաժնի գլխավոր ֆոնդապահ Լարիսա Ստեփանյանը՝ հայկական կինոժառանգության պահպանման և կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար և Ծովինար Սողոմոնյանը՝ վավերագրական կինոյի զարգացման և հանրահռչակման գործում նշանակալի ավանդի և ներդրման համար: Ոլորտի այլ ներկայացուցիչների հանձնվել են պատվոգրեր և շնորհակալագրեր:

Մրցանակաբաշխության ժամանակ Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմն առաջատար դարձավ՝ ստանալով 4 մրցանակ:

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Աննա Մաքսիմ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ՝ Աննա Մաքսիմ

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն բեմադրող օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան («Մեդալի հակառակ կողմը»)

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն դիմահարդար՝ Հասմիկ Ղազարյան («Մեդալի հակառակ կողմը»)

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference