Yerevan, 29.January.2026,
00
:
00
BREAKING


Բուն Բարեկենդանի տոնը մեծ շուքով կնշվի Ազատության հրապարակում

SOCIETY

Արարատյան Հայրապետական թեմն արդեն 3-րդ տարին է` մեծ շուքով պետք է նշի Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանի տոնը: Հայկական դիմակահանդեսի նախապատրաստման գործում մեծ ներդրում ունեն թեմի երիտասարդները, ովքեր ճաշացանկից մինչև ավանդական խաղերն ուսումնասիրել են` տոնը հավուր պատշաճի անցկացնելու համար:

Արարատյան Հայրապետական Թեմիերիտասարդաց կառույցներիհամակարգողԱռաջնորդանիստ ՍուրբՍարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր ՏերՊետրոս ավագ քահանա Մալյանը«Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց փետրվարի 7-ին կայանալիք Բուն Բարեկենդանի տոնակատարության մանրամասները: «Կիրակի օրը` ժամը 11:00-ին, մատուցվելու է Սուրբ պատարագ, որից հետո` 13:30-ին, թեմի երիտասարդները,  համայնքների հավատացյալները , ազգագրական երգի ու պարի համույթները, Երևանի տարբեր համայնքները ներկայացնող մշակութային խմբերը հավաքվելու են Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, իսկ 14:00-ից մեկնարկելու է տոնական շքերթը: Սուրբ Սարգիս եկեղեցուց Մաշտոցի պողոտայով պետք է շարժվենք դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ նախատեսված են տարբեր միջոցառումներ»,-հայտնեց Տեր Պետրոսը:

Նրա խոսքով` երթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր արդեն Ազատության հրապարակում ականատես կլինեն ազգային երգի ու պարի, թատերական խմբերի ելույթներին, կկարողանան դիտել և մասնակցել ազգային խաղերին: «Բացի այդ՝ կբացվի Սուրբ Սարգսի տոնին նվիրված տարբեր մշակութային ուսումնական հաստատությունների աշակերտների թեմատիկ նկարների ցուցահանդես, իսկ Բուն Բարեկենդանին նվիրված ուտեստների ցուցադրություն-վաճառքի հասույթը կուղղվի բարեգործության»,-ավելացրեց մեր զրուցակիցը:

Տեր Պետրոսի տեղեկացմամբ` Բուն Բարեկենդանին թույլատրվում է ուտել ամեն ինչ, իսկ արդեն հաջորդ օրվանից, երբ մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը, պետք է անցնել ժուժկալ սննդակարգի ու վարքի:

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում են տարբեր ճաշատեսակներ, ուտում են խաշած ձու, զերծ չեն մնում նաև քաղցրեղենից: Բուն Բարեկենդանի տոնական սեղանին նախընտրելի է տեսնել փահլավա, գաթա, հալվա: Եվ ինչպես ժողովրդական խոսքն է ասում` «Բուն Բարեկենդանին ձվով փակում են բերանները, որ Սուրբ Հարության տոնին  ձվով էլ բացեն»:

Շքերթին երիտասարդները կոչ են անում իրենց հետ վերցնել նաև դիմակներ` դիմակահանդեսը լիակատար դարձնելու նպատակով:

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի  խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, ահքով և ողորմության հույսով  սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատկի տոնը (աղբյուրը` qahana.am):

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia