Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բուն Բարեկենդանի տոնը մեծ շուքով կնշվի Ազատության հրապարակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատյան Հայրապետական թեմն արդեն 3-րդ տարին է` մեծ շուքով պետք է նշի Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանի տոնը: Հայկական դիմակահանդեսի նախապատրաստման գործում մեծ ներդրում ունեն թեմի երիտասարդները, ովքեր ճաշացանկից մինչև ավանդական խաղերն ուսումնասիրել են` տոնը հավուր պատշաճի անցկացնելու համար:

Արարատյան Հայրապետական Թեմիերիտասարդաց կառույցներիհամակարգողԱռաջնորդանիստ ՍուրբՍարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր ՏերՊետրոս ավագ քահանա Մալյանը«Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց փետրվարի 7-ին կայանալիք Բուն Բարեկենդանի տոնակատարության մանրամասները: «Կիրակի օրը` ժամը 11:00-ին, մատուցվելու է Սուրբ պատարագ, որից հետո` 13:30-ին, թեմի երիտասարդները,  համայնքների հավատացյալները , ազգագրական երգի ու պարի համույթները, Երևանի տարբեր համայնքները ներկայացնող մշակութային խմբերը հավաքվելու են Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, իսկ 14:00-ից մեկնարկելու է տոնական շքերթը: Սուրբ Սարգիս եկեղեցուց Մաշտոցի պողոտայով պետք է շարժվենք դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ նախատեսված են տարբեր միջոցառումներ»,-հայտնեց Տեր Պետրոսը:

Նրա խոսքով` երթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր արդեն Ազատության հրապարակում ականատես կլինեն ազգային երգի ու պարի, թատերական խմբերի ելույթներին, կկարողանան դիտել և մասնակցել ազգային խաղերին: «Բացի այդ՝ կբացվի Սուրբ Սարգսի տոնին նվիրված տարբեր մշակութային ուսումնական հաստատությունների աշակերտների թեմատիկ նկարների ցուցահանդես, իսկ Բուն Բարեկենդանին նվիրված ուտեստների ցուցադրություն-վաճառքի հասույթը կուղղվի բարեգործության»,-ավելացրեց մեր զրուցակիցը:

Տեր Պետրոսի տեղեկացմամբ` Բուն Բարեկենդանին թույլատրվում է ուտել ամեն ինչ, իսկ արդեն հաջորդ օրվանից, երբ մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը, պետք է անցնել ժուժկալ սննդակարգի ու վարքի:

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում են տարբեր ճաշատեսակներ, ուտում են խաշած ձու, զերծ չեն մնում նաև քաղցրեղենից: Բուն Բարեկենդանի տոնական սեղանին նախընտրելի է տեսնել փահլավա, գաթա, հալվա: Եվ ինչպես ժողովրդական խոսքն է ասում` «Բուն Բարեկենդանին ձվով փակում են բերանները, որ Սուրբ Հարության տոնին  ձվով էլ բացեն»:

Շքերթին երիտասարդները կոչ են անում իրենց հետ վերցնել նաև դիմակներ` դիմակահանդեսը լիակատար դարձնելու նպատակով:

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի  խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, ահքով և ողորմության հույսով  սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատկի տոնը (աղբյուրը` qahana.am):

 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնաՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Պատերազմը երբեք չի ավարտվում․ ցանկանո՞ւմ եք ապրել, պետք է շատ ուժեղ լինեք․ Նեթանյահու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԼանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել