Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի հանձնառությունը սիրիացի փախստականների ընդունման հարցում

SOCIETY

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի հանձնառությունը սիրիացի փախստականների ընդունման հարցում: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը նշանակալի է համարում, որ եվրոպական երկրների շարքում Հայաստանը երրորդն է` ամենամեծ թվով սիրիացի փախստականներ ընդունելու ցուցանիշով:

«Արևիկ-Հայաստան» մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց կենտրոնի հանդիսավոր բացմանը դեսպանը նշեց, որ ուրախալի է` սիրիացիներին Հայաստանում գրկաբաց են ընդունել: «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը: Ինչպես ցույց են տալիս ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարների տվյալները, տեղահան եղած մարդկանց թիվը կրկնապատկվել է: Կրկնապատկումը պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններով: Եղել են նաև լուսավոր պահեր, դրանցից մեկն այն էր, թե ինչպես Հայաստանը և երկրի կառավարությունը գրկաբաց ընդունեց սիրիացիներին»,- նշեց Ռիչարդ Միլսը:

ԱՄՆ դեսպանի խոսքով` սիրիացիներին Հայաստանում գրկաբաց են ընդունել շնորհիվ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և նրա ղեկավարած նախարարության: «Վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունն ամբողջ աշխարհում 6 միլիարդ է հատկացրել փախստականներին աջակցելուն: Մենք աջակցել ենք նաև այս ծրագրին»,-շեշտեց դեսպանը:

Փախստականների համար նախատեսված «Ջուլիա Թաֆթ» հիմնադրամի շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ համալրված ու բարելավված «Արևիկ-Հայաստան» մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ փետրվարի 2-ին: Իրադարձությանը մասնակցեց նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Սիրիական համայնքը սիրական ճգնաժամի պատճառով գնալով նվաղեց. այն հզոր, ուժեղ, հայաշունչ համայնքը քչացավ: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որոշեցին գալ Հայաստան, և իրենց ներկայությամբ գեղեցկացնել հայրենիքը: Սիրիահայերը նոր մշակույթ բերեցին իրենց հետ. ավելի համեստ, բարի, կազմակերպված հայեր աշխարհում չեմ տեսել: Ձեր գործունեությամբ դուք նաև օրինակ եք հայաստանցիների համար»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր այն պետություններին, որոնք օգնում են 16-17 հազար սիրիահայերի խնդիրները լուծելու հարցում: «ԱՄՆ-ը մեր անկախությունից հետո եղել է մեզ հետ, մեր կողքին, շատ ու շատ հարցերում մեզ օգնել է»,-շեշտեց նա:

Արարողությանը ներկաներին ողջունեցին կենտրոնի սաները: «Արևիկ-Հայաստան» կենտրոնի համալրումը անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, ինչպես նաև կենտրոնում համարժեք հարմարությունների ստեղծումը, պայմանների բարելավումը հնարավոր է դարձել Ջուլիա Թաֆթ հիմնադրամի շրջանակում իրականացվող «Ավելի լավ պայմաններ հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց համար» ծրագրի շնորհիվ, որը մեկնարկել է 2015թ. նոյեմբերին և ավարտվել 2016-ի հունվարի 31-ին:

Ծրագրի նպատակն էր հաշմանդամության խնդիրներով բոլոր անձանց հնարավորություն ընձեռել օգտվելու համարժեք հարմարություններից և համապատասխան օժանդակությունից, ստանալ հատուկ խնամք, ֆիզիկական և մտավոր զարգացման համար անհրաժեշտ կրթություն:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո երկիրը լքած սիրիացի փախստականները եվրոպական երկրներից ամենաշատը ներգաղթել են Գերմանիա, Շվեդիա և Հայաստան. ցուցակը 2015թ. սեպտեմբերին կազմել էր The Economist-ը: Եվրոպական երկրների եռյակին հաջորդել են Նիդերլանդները, Բուլղարիան, Դանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը և Ֆրանսիան: Սիրիայի հարևաններից ամենամեծ թվով փախստականների ընդունել է Թուրքիան` 1 միլիոն 558 հազար, այնուհետև Լիբանանը` 1 միլիոն 147 հազար, Հորդանանը` 623 հազար և Իրաքը` 234 հազար:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6