Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի հանձնառությունը սիրիացի փախստականների ընդունման հարցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի հանձնառությունը սիրիացի փախստականների ընդունման հարցում: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը նշանակալի է համարում, որ եվրոպական երկրների շարքում Հայաստանը երրորդն է` ամենամեծ թվով սիրիացի փախստականներ ընդունելու ցուցանիշով:

«Արևիկ-Հայաստան» մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց կենտրոնի հանդիսավոր բացմանը դեսպանը նշեց, որ ուրախալի է` սիրիացիներին Հայաստանում գրկաբաց են ընդունել: «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը: Ինչպես ցույց են տալիս ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարների տվյալները, տեղահան եղած մարդկանց թիվը կրկնապատկվել է: Կրկնապատկումը պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններով: Եղել են նաև լուսավոր պահեր, դրանցից մեկն այն էր, թե ինչպես Հայաստանը և երկրի կառավարությունը գրկաբաց ընդունեց սիրիացիներին»,- նշեց Ռիչարդ Միլսը:

ԱՄՆ դեսպանի խոսքով` սիրիացիներին Հայաստանում գրկաբաց են ընդունել շնորհիվ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և նրա ղեկավարած նախարարության: «Վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունն ամբողջ աշխարհում 6 միլիարդ է հատկացրել փախստականներին աջակցելուն: Մենք աջակցել ենք նաև այս ծրագրին»,-շեշտեց դեսպանը:

Փախստականների համար նախատեսված «Ջուլիա Թաֆթ» հիմնադրամի շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ համալրված ու բարելավված «Արևիկ-Հայաստան» մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ փետրվարի 2-ին: Իրադարձությանը մասնակցեց նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Սիրիական համայնքը սիրական ճգնաժամի պատճառով գնալով նվաղեց. այն հզոր, ուժեղ, հայաշունչ համայնքը քչացավ: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որոշեցին գալ Հայաստան, և իրենց ներկայությամբ գեղեցկացնել հայրենիքը: Սիրիահայերը նոր մշակույթ բերեցին իրենց հետ. ավելի համեստ, բարի, կազմակերպված հայեր աշխարհում չեմ տեսել: Ձեր գործունեությամբ դուք նաև օրինակ եք հայաստանցիների համար»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր այն պետություններին, որոնք օգնում են 16-17 հազար սիրիահայերի խնդիրները լուծելու հարցում: «ԱՄՆ-ը մեր անկախությունից հետո եղել է մեզ հետ, մեր կողքին, շատ ու շատ հարցերում մեզ օգնել է»,-շեշտեց նա:

Արարողությանը ներկաներին ողջունեցին կենտրոնի սաները: «Արևիկ-Հայաստան» կենտրոնի համալրումը անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, ինչպես նաև կենտրոնում համարժեք հարմարությունների ստեղծումը, պայմանների բարելավումը հնարավոր է դարձել Ջուլիա Թաֆթ հիմնադրամի շրջանակում իրականացվող «Ավելի լավ պայմաններ հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց համար» ծրագրի շնորհիվ, որը մեկնարկել է 2015թ. նոյեմբերին և ավարտվել 2016-ի հունվարի 31-ին:

Ծրագրի նպատակն էր հաշմանդամության խնդիրներով բոլոր անձանց հնարավորություն ընձեռել օգտվելու համարժեք հարմարություններից և համապատասխան օժանդակությունից, ստանալ հատուկ խնամք, ֆիզիկական և մտավոր զարգացման համար անհրաժեշտ կրթություն:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո երկիրը լքած սիրիացի փախստականները եվրոպական երկրներից ամենաշատը ներգաղթել են Գերմանիա, Շվեդիա և Հայաստան. ցուցակը 2015թ. սեպտեմբերին կազմել էր The Economist-ը: Եվրոպական երկրների եռյակին հաջորդել են Նիդերլանդները, Բուլղարիան, Դանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը և Ֆրանսիան: Սիրիայի հարևաններից ամենամեծ թվով փախստականների ընդունել է Թուրքիան` 1 միլիոն 558 հազար, այնուհետև Լիբանանը` 1 միլիոն 147 հազար, Հորդանանը` 623 հազար և Իրաքը` 234 հազար:

Մահացել է «Հարրի Փոթեր»-ի հայտնի դերասանը«Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Ինչպե՞ս կփոխվի գազի գինըՄեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնաՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս