Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Սա պետք է իմանան բոլորը. ինչու և ինչով են վտանգավոր գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները (լուսանկարներ)

SOCIETY
ԱՄՆ-ում սոյան այն մթերքն է, որն առավել հաճախ է ենթարկվում գենային մոդիֆիկացիայի։ Շնորհիվ դրա՝ օլեինային թթվի պարունակությունը դրանում բարձրանում է, իսկ այդ թթուն փոխարինում է ճարպային թթուներին օրգանիզմում ու իջեցնում է խոլեսթերինի քանակը մեր արյան մեջ։

Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները (այսուհետ՝ ԳՄՄ) կրում են փոփոխված ԴՆԹ, ինչը թույլ է տալիս ստեղծել որոշակի անհրաժեշտ առանձնահատկություններ ապահովող մուտացիաներ։ Ի տարբերություն բնամթերքի՝ ԳՄՄ-ները ձևափոխվում են լաբորատոր պայմաններում, ինչը հետագայում ազդեցություն է ունենում ողջ բերքի վրա։

Այս մթերքները ստեղծվել են բիոտեխնոլոգիաների միջոցով, որոնք թույլ տվեցին մի օրգանիզմի գենը տեղափոխել մյուսի մեջ, որպեսզի այն ձեռք բերի այն հատկությունները, որոնց չի տիրապետում բնական միջավայրում։ Ներկայումս գիտնականները սկսել են գենետիկական ձևափոխումների ենթարկել նաև մսամթերքը, բայց, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ ԳՄՄ-ների մեծամասնությունը կազմում են մրգերը, բանջարեղենն ու հացահատիկային կուլտուրաները։

Սկզբում տարբեր բույսերի ԴՆԹ-ի ձևափոխումը հիանալի ռազմավարություն էր թվում, որի շնորհիվ կարելի էր գրավել սպառողին, լուծել սովի խնդիրը մոլորակի վրա ու օգնել գյուղատնտեսությանը, բայց վերջին տարիներին ավելի ու ավելի շատ հետազոտություններ են անցկացվում, որոնք ցույց են տալիս, որ այդ մթերքները վտանգավոր են մարդկանց առողջության համար, բացասաբար են ազդում գյուղատնտեսության վրա, իսկ դրանց կիրառությունը հանգեցրել է առճակատման այն մարդկանց միջև, ովքեր կողմ են ԳՄՄ-ին և նրանց, ովքեր դեմ են դրանց ու հանդես են գալիս հօգուտ բնաթերքի։

Ինչպե՞ս են ԳՄՄ-երն ազդում առողջության վրա

Տարիներ տևած հետազոտությունների ու լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են մի շարք բացասական ազդեցություններ, որոնք ԳՄՄ-ներն ունենում են մարդու օրգանիզմի վրա։

  • Ի հայտ են եղել ալերգիաների նոր տարատեսակներ։ ԳՄՄ-ները պարունակում են տոքսիններ ու ալերգեններ, որոնք բացասական ազդեցություն են ունենում մեր օրգանիզմի վրա։ Որպես օրինակ կարելի է դիտարկել Starlink եգիպտացորենի շուրջ 2000 թվականին ծագած սկանդալն ԱՄՆ-ում։ Այս եգիպտացորենի մեջ մեծ քանակությամբ տոքսիկ սպիտակուցներ էին առկա, որոնք մարդկանց վրա շատ ուժեղ ալերգիկ ազդեցություն էին թողնում, ընդհուպ մինչև անաֆիլակտիկ շոկ։
  • ԳՄՄ-ների պատճառով ի հայտ են եկել ախտածին բակտերիաներ, որոնք կայուն են հակաբիոտիկների հանդեպ։ Սա նշանակում է, որ որոշ դեղամիջոցներ անզոր կլինեն մարդկանց համար վտանգավոր վարակների դեմ, ու որոշ հիվանդություններ փաստացի անբուժելի կդառնան։
  • ԳՄՄ բույսերի կուլտիվացիայի համար լայնորեն կիրառվող քիմիական պարարտանյութերի արտադրության ծավալների աճը հանգեցրել է սննդի քիմիական աղտոտվածության աճին։
  • Ավստրիական հետազոտություններից մեկում ասվում է, որ ԳՄՄ-ները նվազեցնում են մարդու ռեպրոդուկտիվ ֆունկցիայի հնարավորությունը։ Սա ապացուցվել է գիտափորձով, որն անցկացվել է մկների վրա, ու որի ժամանակ պարզվել է, որ ԳՄՄ եգիպտացորենով սնված մկներն ավելի ցածր պտղաբերություն ունեն, քան այն մկները, որոնք սնվել են բնական եգիպտացորենով։
  • Առայժմ հայտնի չէ, թե ինչպես են տրանսգենային մթերքներն ազդում մեր օրգանիզմի վրա երկարաժամկետ հեռանկարում, սակայն կան կասկածներ, որ դրանք կարող են նպաստել մի շարք մահացու հիվանդությունների զարգացմանը, ինչպիսին, օրինակ, քաղցկեղն է։

Է՞լ ինչով են վտանգավոր տրանսգենային մթերքները

soya

ԳՄՄ-ները վնասակար են ոչ միայն մեր առողջության համար։ Վտանգվում են մարդու կյանքի այլ ոլորտները ևս, ու այս հիմնախնդիրը լայն քննարկումների առարկա է տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների շրջանակում։

ԳՄՄ-ները վատ են ազդում շրջակա միջավայրի վրա

Գենետիկորեն մոդիֆիկացված կուլտուրաները մեծացնում են տոքսիկ պրոդուկտների սպառման սանդղակը գյուղատնտեսությունում։ Քիմիկատներն ազդում են ոչ միայն բուն մթերքի վրա, այլև ավանդական տեսակների վրա՝ քայքայելով դրանց ու հանգեցնելով կենսաբանական բազմազանության անխուսափելի քայքայման։ Որոշ երկրներում ֆերմերներն օրենքով են ստիպված կուլտիվացնել միայն գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր ու հրաժարվել ավանդական սերմերից։

ԳՄՄ-ները վատ են ազդում տնտեսության վրա

ԳՄՄ-ների զարգացումը վերահսկվում է մի քանի ընկերությունների կողմից, որոնք աստիճանաբար ընդլայնում են իրենց ազդեցությունն ու ձգտում են գրավել համաշխարհային շուկան, որպեսզի հետագայում թելադրեն սերմացուների շուկայի խաղի կանոններն ու վերահսկեն պարենամթերքի արտադրությունը ողջ մոլորակում։ Նրանց մթերքներն ակտիվորեն գրավում են շուկան, քանի որ դրանք ավելի էժան են ու գրավիչ սպառողի համար։ Դրանք նաև վնասում են ավանդական բնամթերք արտադրողներին, քանի որ բնամթերքը միշտ ավելի թանկ գին է ունենում։

Ո՞ր մթերքներն են առավել հաճախ ենթարկվում գենետիկական մոդիֆիկացման

Ներկայումս որոշ խոշոր ընկերություններ զբաղվում են տարբեր մթերքների գենետիկական մոդիֆիկացմամբ, այդ թվում նաև մսի։ Ձեզ ենք ներկայանում ԳՄՄ-ների շուկայում առավել հաճախ հանդիպող մթերքների ցանկը.

  • եգիպտացորեն ու դրանից պատրաստվող արտադրանք (ալյուր, յուղ, սիրոպներ ու փաթիլներ (хлопья))
  • սոյա և դրանից պատրաստվող արտադրանք
  • բամբակ
  • կարտոֆիլ
  • շաքարի ճակնդեղ
  • բրինձ
  • երկարակյաց լոլիկներ
  • ելակ
  • արքայախնձոր
  • պղպեղ։

Եվ այժմ հարցերի հարցը. հիմա, երբ դուք գիտեք այս ամենը, պատրա՞ստ եք արդյոք օգտագործել այս թույնն ինքներդ ու առավել ևս թույլ տալ, որ դա անեն ձեր երեխաները...

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6