Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սա պետք է իմանան բոլորը. ինչու և ինչով են վտանգավոր գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ում սոյան այն մթերքն է, որն առավել հաճախ է ենթարկվում գենային մոդիֆիկացիայի։ Շնորհիվ դրա՝ օլեինային թթվի պարունակությունը դրանում բարձրանում է, իսկ այդ թթուն փոխարինում է ճարպային թթուներին օրգանիզմում ու իջեցնում է խոլեսթերինի քանակը մեր արյան մեջ։

Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները (այսուհետ՝ ԳՄՄ) կրում են փոփոխված ԴՆԹ, ինչը թույլ է տալիս ստեղծել որոշակի անհրաժեշտ առանձնահատկություններ ապահովող մուտացիաներ։ Ի տարբերություն բնամթերքի՝ ԳՄՄ-ները ձևափոխվում են լաբորատոր պայմաններում, ինչը հետագայում ազդեցություն է ունենում ողջ բերքի վրա։

Այս մթերքները ստեղծվել են բիոտեխնոլոգիաների միջոցով, որոնք թույլ տվեցին մի օրգանիզմի գենը տեղափոխել մյուսի մեջ, որպեսզի այն ձեռք բերի այն հատկությունները, որոնց չի տիրապետում բնական միջավայրում։ Ներկայումս գիտնականները սկսել են գենետիկական ձևափոխումների ենթարկել նաև մսամթերքը, բայց, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ ԳՄՄ-ների մեծամասնությունը կազմում են մրգերը, բանջարեղենն ու հացահատիկային կուլտուրաները։

Սկզբում տարբեր բույսերի ԴՆԹ-ի ձևափոխումը հիանալի ռազմավարություն էր թվում, որի շնորհիվ կարելի էր գրավել սպառողին, լուծել սովի խնդիրը մոլորակի վրա ու օգնել գյուղատնտեսությանը, բայց վերջին տարիներին ավելի ու ավելի շատ հետազոտություններ են անցկացվում, որոնք ցույց են տալիս, որ այդ մթերքները վտանգավոր են մարդկանց առողջության համար, բացասաբար են ազդում գյուղատնտեսության վրա, իսկ դրանց կիրառությունը հանգեցրել է առճակատման այն մարդկանց միջև, ովքեր կողմ են ԳՄՄ-ին և նրանց, ովքեր դեմ են դրանց ու հանդես են գալիս հօգուտ բնաթերքի։

Ինչպե՞ս են ԳՄՄ-երն ազդում առողջության վրա

Տարիներ տևած հետազոտությունների ու լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են մի շարք բացասական ազդեցություններ, որոնք ԳՄՄ-ներն ունենում են մարդու օրգանիզմի վրա։

  • Ի հայտ են եղել ալերգիաների նոր տարատեսակներ։ ԳՄՄ-ները պարունակում են տոքսիններ ու ալերգեններ, որոնք բացասական ազդեցություն են ունենում մեր օրգանիզմի վրա։ Որպես օրինակ կարելի է դիտարկել Starlink եգիպտացորենի շուրջ 2000 թվականին ծագած սկանդալն ԱՄՆ-ում։ Այս եգիպտացորենի մեջ մեծ քանակությամբ տոքսիկ սպիտակուցներ էին առկա, որոնք մարդկանց վրա շատ ուժեղ ալերգիկ ազդեցություն էին թողնում, ընդհուպ մինչև անաֆիլակտիկ շոկ։
  • ԳՄՄ-ների պատճառով ի հայտ են եկել ախտածին բակտերիաներ, որոնք կայուն են հակաբիոտիկների հանդեպ։ Սա նշանակում է, որ որոշ դեղամիջոցներ անզոր կլինեն մարդկանց համար վտանգավոր վարակների դեմ, ու որոշ հիվանդություններ փաստացի անբուժելի կդառնան։
  • ԳՄՄ բույսերի կուլտիվացիայի համար լայնորեն կիրառվող քիմիական պարարտանյութերի արտադրության ծավալների աճը հանգեցրել է սննդի քիմիական աղտոտվածության աճին։
  • Ավստրիական հետազոտություններից մեկում ասվում է, որ ԳՄՄ-ները նվազեցնում են մարդու ռեպրոդուկտիվ ֆունկցիայի հնարավորությունը։ Սա ապացուցվել է գիտափորձով, որն անցկացվել է մկների վրա, ու որի ժամանակ պարզվել է, որ ԳՄՄ եգիպտացորենով սնված մկներն ավելի ցածր պտղաբերություն ունեն, քան այն մկները, որոնք սնվել են բնական եգիպտացորենով։
  • Առայժմ հայտնի չէ, թե ինչպես են տրանսգենային մթերքներն ազդում մեր օրգանիզմի վրա երկարաժամկետ հեռանկարում, սակայն կան կասկածներ, որ դրանք կարող են նպաստել մի շարք մահացու հիվանդությունների զարգացմանը, ինչպիսին, օրինակ, քաղցկեղն է։

Է՞լ ինչով են վտանգավոր տրանսգենային մթերքները

soya

ԳՄՄ-ները վնասակար են ոչ միայն մեր առողջության համար։ Վտանգվում են մարդու կյանքի այլ ոլորտները ևս, ու այս հիմնախնդիրը լայն քննարկումների առարկա է տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների շրջանակում։

ԳՄՄ-ները վատ են ազդում շրջակա միջավայրի վրա

Գենետիկորեն մոդիֆիկացված կուլտուրաները մեծացնում են տոքսիկ պրոդուկտների սպառման սանդղակը գյուղատնտեսությունում։ Քիմիկատներն ազդում են ոչ միայն բուն մթերքի վրա, այլև ավանդական տեսակների վրա՝ քայքայելով դրանց ու հանգեցնելով կենսաբանական բազմազանության անխուսափելի քայքայման։ Որոշ երկրներում ֆերմերներն օրենքով են ստիպված կուլտիվացնել միայն գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր ու հրաժարվել ավանդական սերմերից։

ԳՄՄ-ները վատ են ազդում տնտեսության վրա

ԳՄՄ-ների զարգացումը վերահսկվում է մի քանի ընկերությունների կողմից, որոնք աստիճանաբար ընդլայնում են իրենց ազդեցությունն ու ձգտում են գրավել համաշխարհային շուկան, որպեսզի հետագայում թելադրեն սերմացուների շուկայի խաղի կանոններն ու վերահսկեն պարենամթերքի արտադրությունը ողջ մոլորակում։ Նրանց մթերքներն ակտիվորեն գրավում են շուկան, քանի որ դրանք ավելի էժան են ու գրավիչ սպառողի համար։ Դրանք նաև վնասում են ավանդական բնամթերք արտադրողներին, քանի որ բնամթերքը միշտ ավելի թանկ գին է ունենում։

Ո՞ր մթերքներն են առավել հաճախ ենթարկվում գենետիկական մոդիֆիկացման

Ներկայումս որոշ խոշոր ընկերություններ զբաղվում են տարբեր մթերքների գենետիկական մոդիֆիկացմամբ, այդ թվում նաև մսի։ Ձեզ ենք ներկայանում ԳՄՄ-ների շուկայում առավել հաճախ հանդիպող մթերքների ցանկը.

  • եգիպտացորեն ու դրանից պատրաստվող արտադրանք (ալյուր, յուղ, սիրոպներ ու փաթիլներ (хлопья))
  • սոյա և դրանից պատրաստվող արտադրանք
  • բամբակ
  • կարտոֆիլ
  • շաքարի ճակնդեղ
  • բրինձ
  • երկարակյաց լոլիկներ
  • ելակ
  • արքայախնձոր
  • պղպեղ։

Եվ այժմ հարցերի հարցը. հիմա, երբ դուք գիտեք այս ամենը, պատրա՞ստ եք արդյոք օգտագործել այս թույնն ինքներդ ու առավել ևս թույլ տալ, որ դա անեն ձեր երեխաները...

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Վեյփ ծխելուց հետո դպրոցականի բերանից փրփուր է դուրս եկել և ցնցումներ է ունեցելԱմերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի Մահացել է «Հարրի Փոթեր»-ի հայտնի դերասանը«Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Ինչպե՞ս կփոխվի գազի գինըՄեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնաՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս