Օբաման և Մերկելը Հունաստանի հիմնախնդրի շուրջը հուսալի համաձայնության կոչ են արել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ Հունաստանի հիմնախնդրի շուրջը երկարաժամկետ համաձայնության կոչ են արել, հաղորդել է Սպիտակ տունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ղեկավարները համաձայնվել են, որ յուրաքանչյուրի օգտին է հասնել կայուն համաձայնության, որը Հունաստանին թույլ տա վերսկսել բարենորոգումները, վերադառնալ տնտեսական աճի և հասնել պարտքի կայունության եվրոգոտու ներսում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Օբաման և Մերկելը նաև հայտնել են, որ իրենց տնտեսական խորհրդականները մնում են «սերտ շփման մեջ» Հունաստանի հարցի շուրջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
2
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
4
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact



