Օբաման և Մերկելը Հունաստանի հիմնախնդրի շուրջը հուսալի համաձայնության կոչ են արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ Հունաստանի հիմնախնդրի շուրջը երկարաժամկետ համաձայնության կոչ են արել, հաղորդել է Սպիտակ տունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ղեկավարները համաձայնվել են, որ յուրաքանչյուրի օգտին է հասնել կայուն համաձայնության, որը Հունաստանին թույլ տա վերսկսել բարենորոգումները, վերադառնալ տնտեսական աճի և հասնել պարտքի կայունության եվրոգոտու ներսում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Օբաման և Մերկելը նաև հայտնել են, որ իրենց տնտեսական խորհրդականները մնում են «սերտ շփման մեջ» Հունաստանի հարցի շուրջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



