Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Դեդփուլից» մինչև «Լազուրե ափ». փետրվարի 7 կինոպրեմիերաները

CULTURE

Երևանյան կինոթատրոնները 2016-ի երկրորդ ամսվա ընթացքում հայ կինոսերներին կներկայացնեն բազմաժանր ու հետաքրքիր ֆիլմեր: «Արմենպրես» լրատվական գործակալությունը, շարունակելով ներկայացնել ամսվա սպասված կինոպրեմիերաների ցանկն, առաջարկ ում է այս անգամ կինոպրեմիերաներին ծանոթանալ այլ ձևաչափով: «Մոսկվա», «Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոնների տվյալների համաձայն` ներկայացնում ենք փետրվարի 7 ամենասպասված, հետաքրքիր, թեթև և զվարճալի ֆիլմերը, որոնք կարելի է այս ամիս դիտել երևանյան կինոթատրոններում:

1.«Դեդփուլ»

Էկրաններին`փետրվարի 11-ից

Ռեժիսոր Թիմ Միլերի ֆիլմի համար հիմք են ծառայել Marvel Comics-ի հերոս Դեդփուլի մասին կոմիքսները: Ֆիլմում գլխավոր դերում հանդես է գալիս Ռայան Ռեյնոլդսը:

Ֆիլմի հերոս Ուեյդ Ուիլսոնը դառնում է վարձկան այն բանից հետո, երբ իր վրա կատարում են ոչ ստանդարտ փորձ և արդյունքում նա ստանում է արագ ինքնաբժշկվելու հատկություն: Դրանցի հետո Ուեյդը վերցնում է Դեդփուլ անունը: Ունենալով նոր կարողություններ և սև հումորի զգացում, Դեդփուլը որս է սկսում՝ հետապնդելով այն մարդուն, ով համարյա ոչնչացրել էր իր կյանքը: 

2. «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ»

Էկրաններին`փետրվարի 18-ից 

Ֆիլմն էքշն է, որի համար հիմք է հանդիսացել Սեթ Գրեմ Սմիթի` 2009 թվականին գրված ստեղծագործությունը: Այն Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմի ծաղերգությունն է: Ռեժիսոր Բյոր Սթիրսի ֆիլմում խաղում են Լիլի Ջեյմսը, Սեմ Ռայլին, Դուգլաս Բուտը և այլք: Կինոնկարի գլխավոր հերոսները Էլիզաբեթ Բեննեթն ու պարոն Դարսին են.բայց այս անգամ ամեն ինչ այլ է: 

3. «Լազուրե ափ» 

Էկրաններին`փետրվարի 11-ից

Ֆիլմն Անջելինա Ջոլի-Փիթի ռեժիսորական աշխատանքն է, և հատկանշական է, որ Ջոլի-Փիթ ամուսինները` «Տեր և տիկին Սմիթները» ֆիլմի աստղերը, կրկին միասին են էկրաններին:

Ֆիլմի հերոսներն ամուսիններ են, ովքեր փախել են նյույորքյան իրականությունից` Ֆրանսիայի Լազուրե ափ: Այնտեղ ամեն ինչ փոխվում է…

4. «Բրուքլին» 

Էկրաններին`փետրվարի 4-ից

Ջոն Քրաուլիի ֆիլմի հիմքը Քոլմ Թոյբինի համանուն ստեղծագործությունն է: Ֆիլմը առաջադրվել է «Օսկարի» երեք անվանակարգերում:

Ֆիլմի հերոսուհին` Էյլիշ Լեյսին, լքում է հարազատ իռլանդական գյուղը և ուղևորվում ԱՄՆ` աշխատանք փնտրելու: Արդյունքում նա հայտնվում է Բրուքլինում և սիրահարվում: Ֆիլմում խաղում են Սիրշա Ռոնանը, Դոնալ Գլիսոնը, Մայքլ Զեգենը:

5. «Ուշադրության կենտրոնում» 

Էկրաններին`փետրվարի 11-ից

Թոմաս Մաքքարթիի ֆիլմն ընդգրկված է «Օսկարի» վեց անվանակարգերում: Այն յուրահատուկ լրագրողական հետաքննության մասին պատմություն է, որի արդյունքում պարզվում է, որ որոշ բոսթոնյան քահանաներ սեռական բռնությունների էին ենթարկում երեխաների:

Ֆիլմում խաղում են Մարք Ռուֆալոն, Մայքլ Քիթոնը, Ռեյչել Մաքադամսը և այլք:

6. «Ակտիվ որոնման մեջ» 

Էկրաններին`փետրվարի 11-ից

Կան մարդիկ, ովքեր ակտիվ որոնման մեջ են, կան մարդիկ, ովքեր պասիվ որոնման մեջ են: Նյու Յորքը լի է միայնակ սրտերով, ովքեր փնտրում են իրենց երկրորդ կեսին: Քրիստիան Դիթերի ֆիլմում խաղում են «Մոխրագույնի 50 երանգներից» հայտնի Դակոտա Ջոնսոնը, Էլիսոն Բրին, Ռեբել Ուիլսոնը և այլք:

7. «Օրինակելի արու 2» 

Էկրաններին`փետրվարի 18-ից

Ուրախ և թեթև ֆիլմերի սիրահարները կհիշեն 2000-ականների հայտնի «Օրինակելի արու» կինոնկարը և նրա հերոս` Դերեք Զուլանդերին: Պատրաստվեք, աշխարհում թիվ մեկ տղամարդ մոդելը վերադառնում է: «Օրինակելի արու 2» կինոկատակերգության ռեժիսորն է Բեն Սթիլերը: Նա և Օուեն Ուիլսոնը ֆիլմում մարմնավորում են գլխավոր հերոսներին: Կինոնկարում խաղում է նաև Բենեդիկտ Քամբերբատչը.ֆիլմի թրեյլերը հուշում է, որ Շերլոքը երկրպագուներին հաստատ չի հիասթափեցնի:

Ֆիլմերն առանձնացրեց Ռոզա Գրիգորյանը 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League