Ռուսական օդանավի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտման մասին տվյալները փոխանցվել են Մոսկվային
SOCIETYԹուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական Սու-34 օդանավի կողմից երկրի օդային սահմանը խախտելու մասին տվյալները փոխանցվել են Ռուսաստանին: «Դողան» գործակալության փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է հունվարի 31-ին Էր Ռիադում կայացած մամուլի ասուլիսում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Էր Ռիադում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նույնպես մեկնաբանել է սահմանի խախտման հետ կապված իրավիճակը՝ հայտարարելով, որ «անհնար է լռել խախտման փաստի մասին»:
Հունվարի 30-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հունվարի 29-ին ռուսական ռազմական օդանավը խախտել է Թուրքիայի օդային սահմանը: ՌԴ պաշտպանությունը նախարարությունը հերքում է Անկարայի այս հայտարարությունը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



