Ռուսական օդանավի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտման մասին տվյալները փոխանցվել են Մոսկվային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական Սու-34 օդանավի կողմից երկրի օդային սահմանը խախտելու մասին տվյալները փոխանցվել են Ռուսաստանին: «Դողան» գործակալության փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է հունվարի 31-ին Էր Ռիադում կայացած մամուլի ասուլիսում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Էր Ռիադում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նույնպես մեկնաբանել է սահմանի խախտման հետ կապված իրավիճակը՝ հայտարարելով, որ «անհնար է լռել խախտման փաստի մասին»:
Հունվարի 30-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հունվարի 29-ին ռուսական ռազմական օդանավը խախտել է Թուրքիայի օդային սահմանը: ՌԴ պաշտպանությունը նախարարությունը հերքում է Անկարայի այս հայտարարությունը:



