Տան բակում կանեփ էր աճեցրել, որ ծխի, բայց ոստիկանները բերման ենթարկեցին
SOCIETYՀուլիսի 6-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Գինեվետ գյուղից՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 37-ամյա Արտյոմ Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ` կանեփի տերեւներից պատրաստված թմրամիջոցի պարունակությամբ:
Արտյոմ Պ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածն իր անձնական օգտագործման համար է:
Նա նաեւ հայտնել է, որ Գինեվետ գյուղի իր սեփական տան բակում աճեցնում եւ մշակում է կանեփի բույսեր, որոնցից իր անձնական օգտագործման համար թմրամիջոց է պատրաստում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տան բակից հայտնաբերել է մշակված եւ խնամված 20 բույս:
Կատարվում է հետաքննություն:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



