Տան բակում կանեփ էր աճեցրել, որ ծխի, բայց ոստիկանները բերման ենթարկեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 6-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Գինեվետ գյուղից՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 37-ամյա Արտյոմ Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ` կանեփի տերեւներից պատրաստված թմրամիջոցի պարունակությամբ:
Արտյոմ Պ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածն իր անձնական օգտագործման համար է:
Նա նաեւ հայտնել է, որ Գինեվետ գյուղի իր սեփական տան բակում աճեցնում եւ մշակում է կանեփի բույսեր, որոնցից իր անձնական օգտագործման համար թմրամիջոց է պատրաստում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տան բակից հայտնաբերել է մշակված եւ խնամված 20 բույս:
Կատարվում է հետաքննություն:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



