Յուրա Մովսիսյան գոհ է, որ Սպարտակը նոր հարձակվող է ձեռք բերել
SPORTՀայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը առայժմ ամբողջովին չի ապաքինվել մայիսին ստացած վնասվածքից եւ այժմ մարզվում է անհատական գրաֆիկով:
«Սպարտակը» Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք է անցակցնում: Ռուսական ակումբն այսօր պաշտոնապես հայտարարել է «Բրագայի» 24-ամյա հարձակվող Զե Լուիշին ձեռք բերելու մասին:
Մովսիսյանը մեկնաբանել է Զե Լուիշի տրանսֆերը.
«Շատ լավ է, որ «Սպարտակը» ձեռք է բերել Զե Լուիշին: Լավ է ոչ միայն ինձ, այլեւ բոլորի համար: Ցանկացած ուժեղ թիմում պետք է լինի երկու-երեք լավ հարձակվող: Չէ որ ես կամ մեկ այլ հարձակվող կարող է վնասվածք ստանալ: Մի մոռացեք, որ երբ ես տեղափոխվեցի «Սպարտակ», թիմում հինգ հարձակվող կար, եւ ,ամեն դեպքում, խաղում էի: Այնպես որ, ես մրցակցությունից չեմ վախենում»:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



