Յուրա Մովսիսյան գոհ է, որ Սպարտակը նոր հարձակվող է ձեռք բերել
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը առայժմ ամբողջովին չի ապաքինվել մայիսին ստացած վնասվածքից եւ այժմ մարզվում է անհատական գրաֆիկով:
«Սպարտակը» Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք է անցակցնում: Ռուսական ակումբն այսօր պաշտոնապես հայտարարել է «Բրագայի» 24-ամյա հարձակվող Զե Լուիշին ձեռք բերելու մասին:
Մովսիսյանը մեկնաբանել է Զե Լուիշի տրանսֆերը.
«Շատ լավ է, որ «Սպարտակը» ձեռք է բերել Զե Լուիշին: Լավ է ոչ միայն ինձ, այլեւ բոլորի համար: Ցանկացած ուժեղ թիմում պետք է լինի երկու-երեք լավ հարձակվող: Չէ որ ես կամ մեկ այլ հարձակվող կարող է վնասվածք ստանալ: Մի մոռացեք, որ երբ ես տեղափոխվեցի «Սպարտակ», թիմում հինգ հարձակվող կար, եւ ,ամեն դեպքում, խաղում էի: Այնպես որ, ես մրցակցությունից չեմ վախենում»:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
4
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



