Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԶՊՄԿ աջակցությամբ «Աբովյան» ՔԿՀ-ում տեղի է ունեցել տարեմուտի միջոցառում

SOCIETY

Խարդախության համար 6,5 տարվա ազատազրկման դատապարտված Նարինե Ավետիսյանն արդեն 5-րդ անգամ Ամանորը դիմավորում է կանանց գաղութում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Նոր՝ 2025 թ.-ին մեկ երազանք ունի․ «Միայն ազատություն, հասնել երեխաներիս եւ ամուսնուս»,-ասում է նա։


Նարինեն ու պատիժ կրող շատ կանայք մասնակցեցին «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպված համերգին։ ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը, հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիր Սամսոն Պանյանը, «Ազգային երգչ-2» նախագծի ֆինալիստ Արսեն Զաքարյանը, «Երգ երգոց․նոր ձայներ» նախագծի մասնակից Դավիթ Հայրոյանը, ժողովրդական երգիչ Նարեկ Պողոսյանն ու Դավիթ Աղասին իրենց կատարումներով ոգեւորեցին անազատության մեջ գտնվողներին։ Ավելին, հաղորդավար Արմեն Դալլաքյանի առաջարկով պատիժ կրող կանայք՝ անվանի երգիչների հետ միասին երգեցին։


Նախաձեռնությունը «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ինն էր, որին աջակցեցին ՀՀ արդարադատության նախարարությունն ու քրեակատարողական ծառայությունը։ Հրավիրված էին նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը։

«Ես լիահույս եմ, որ բոլորդ կգտնեք այն ուժը, որ մեկ-երկու, գուցե որոշների դեպքում ավելի կարճ ժամանակահատվածում հնարավորություն կտա խոսել ազատության մեջ լիարժեք իրավական վարքագիծ դրսեւորելու մասին եւ պատրաստ կլինեք դրան, իսկ մեր խնդիրն, իհարկե, դրան աջակցելն է»,-շնորհավորանքի խոսքում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Ըստ նախարարի՝ դժվարին այս փուլում անազատության մեջ գտնվող կանայք մենակ չեն, պետությունն ունի նախանշած մի քանի վերասոցիալականացման ծրագրեր, բարելավվելու են պատժի կրման պայմանները։


«Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում առողջություն, հաջողություն, մաղթում եմ՝ որ ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունենա  օր առաջ միանալու իր ընտանիքին ու վայելի կյանքը՝ այս պատերից դուրս, ազատության մեջ»,-իր խոսքը եզրափակեց Սրբուհի Գալյանը՝ հույս հայտնելով, որ ամենամոտ ապագայում չենք ունենա նաեւ քրեակատարողական հիմնարկներ։ 

  ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը շատ բեմերում է ելույթ ունեցել։ Առաջին անգամ է երգում անազատության մեջ գտնվողների համար։ «Իմ խոնարհումը ձեզ, սիրելի՛ կանայք, հիշեք երբեք ուշ չէ գնալ երազանքների հետեւից։ Թող Աստված օրհնի ձեզ՝ յուրաքանչյուր ձեր քայլում, թող ամեն լուսաբացին ձեր սրտերում վառվի երազանքի լույսը»,-շնորհավորելով դատապարտյալ կանանց՝ ասաց Լեյլա Սարիբեկյանը։ 


  «Մշակութային ու կրթական ծրագրերի նպատակը վերասոցիալականացումն է։ Այս համերգը նախաձեռնել ենք հենց անազատության մեջ գտնվող կանանց ցանկությամբ։ Արդեն ավանդույթ է՝ տարեմուտին տարբեր միջոցառումների կազմակերպումը քրեակատարողական հիմնարկներում»,-նշում է «Հանուն Ազատության» ԻՀԿ նախագահ Իրինա Մանուկյանը։ 

Համերգի կազմակերպման գլխավոր աջակիցը  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Բարեգործական հիմնադրամն է (տնօրեն Արմեն Ստեփանյան), աջակցել են նաեւ  «Սյունիքի մարզի ներդրումների ու զարգացման հիմնադրամը» (մարզպետ Ռոբերտ Ղուկասյան), Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի «Պրինց» հոլդինգի տնօրեն Էդգար Հակոբյանն ու Սիսիանի «Գրին Ռոդ»-ի տնօրեն Հրայր Գաբրիելյանը։

Տարեմուտի միջոցառումներ կազմակերպվել էին նաեւ «Գորիս» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում։






















Տեսանկարահանման ու լուսանկարման համար դատապարտյալները տվել են իրենց համաձայնությունը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia