Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԶՊՄԿ աջակցությամբ «Աբովյան» ՔԿՀ-ում տեղի է ունեցել տարեմուտի միջոցառում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խարդախության համար 6,5 տարվա ազատազրկման դատապարտված Նարինե Ավետիսյանն արդեն 5-րդ անգամ Ամանորը դիմավորում է կանանց գաղութում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Նոր՝ 2025 թ.-ին մեկ երազանք ունի․ «Միայն ազատություն, հասնել երեխաներիս եւ ամուսնուս»,-ասում է նա։


Նարինեն ու պատիժ կրող շատ կանայք մասնակցեցին «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպված համերգին։ ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը, հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիր Սամսոն Պանյանը, «Ազգային երգչ-2» նախագծի ֆինալիստ Արսեն Զաքարյանը, «Երգ երգոց․նոր ձայներ» նախագծի մասնակից Դավիթ Հայրոյանը, ժողովրդական երգիչ Նարեկ Պողոսյանն ու Դավիթ Աղասին իրենց կատարումներով ոգեւորեցին անազատության մեջ գտնվողներին։ Ավելին, հաղորդավար Արմեն Դալլաքյանի առաջարկով պատիժ կրող կանայք՝ անվանի երգիչների հետ միասին երգեցին։


Նախաձեռնությունը «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ինն էր, որին աջակցեցին ՀՀ արդարադատության նախարարությունն ու քրեակատարողական ծառայությունը։ Հրավիրված էին նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը։

«Ես լիահույս եմ, որ բոլորդ կգտնեք այն ուժը, որ մեկ-երկու, գուցե որոշների դեպքում ավելի կարճ ժամանակահատվածում հնարավորություն կտա խոսել ազատության մեջ լիարժեք իրավական վարքագիծ դրսեւորելու մասին եւ պատրաստ կլինեք դրան, իսկ մեր խնդիրն, իհարկե, դրան աջակցելն է»,-շնորհավորանքի խոսքում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Ըստ նախարարի՝ դժվարին այս փուլում անազատության մեջ գտնվող կանայք մենակ չեն, պետությունն ունի նախանշած մի քանի վերասոցիալականացման ծրագրեր, բարելավվելու են պատժի կրման պայմանները։


«Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում առողջություն, հաջողություն, մաղթում եմ՝ որ ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունենա  օր առաջ միանալու իր ընտանիքին ու վայելի կյանքը՝ այս պատերից դուրս, ազատության մեջ»,-իր խոսքը եզրափակեց Սրբուհի Գալյանը՝ հույս հայտնելով, որ ամենամոտ ապագայում չենք ունենա նաեւ քրեակատարողական հիմնարկներ։ 

  ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը շատ բեմերում է ելույթ ունեցել։ Առաջին անգամ է երգում անազատության մեջ գտնվողների համար։ «Իմ խոնարհումը ձեզ, սիրելի՛ կանայք, հիշեք երբեք ուշ չէ գնալ երազանքների հետեւից։ Թող Աստված օրհնի ձեզ՝ յուրաքանչյուր ձեր քայլում, թող ամեն լուսաբացին ձեր սրտերում վառվի երազանքի լույսը»,-շնորհավորելով դատապարտյալ կանանց՝ ասաց Լեյլա Սարիբեկյանը։ 


  «Մշակութային ու կրթական ծրագրերի նպատակը վերասոցիալականացումն է։ Այս համերգը նախաձեռնել ենք հենց անազատության մեջ գտնվող կանանց ցանկությամբ։ Արդեն ավանդույթ է՝ տարեմուտին տարբեր միջոցառումների կազմակերպումը քրեակատարողական հիմնարկներում»,-նշում է «Հանուն Ազատության» ԻՀԿ նախագահ Իրինա Մանուկյանը։ 

Համերգի կազմակերպման գլխավոր աջակիցը  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Բարեգործական հիմնադրամն է (տնօրեն Արմեն Ստեփանյան), աջակցել են նաեւ  «Սյունիքի մարզի ներդրումների ու զարգացման հիմնադրամը» (մարզպետ Ռոբերտ Ղուկասյան), Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի «Պրինց» հոլդինգի տնօրեն Էդգար Հակոբյանն ու Սիսիանի «Գրին Ռոդ»-ի տնօրեն Հրայր Գաբրիելյանը։

Տարեմուտի միջոցառումներ կազմակերպվել էին նաեւ «Գորիս» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում։






















Տեսանկարահանման ու լուսանկարման համար դատապարտյալները տվել են իրենց համաձայնությունը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո