Դեռևս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ մեր երկրում տեղի ունեցածի վերաբերյալ լռություն պահպանելով, կփրկվեն ու իշխանության այլանդակությունների զոհ չեն դառնա. Տիգրան Աբրահամյան
POLITICSՈրքան էլ բարդ է արձանագրել, դեռևս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ գործող ռեժիմի հետ համագործակցելով կամ մեր երկրում տեղի ունեցածի վերաբերյալ լռություն պահպանելով, կփրկվեն ու իշխանության այլանդակությունների զոհ չեն դառնա:
Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար, երբ համակարգին հրաժեշտ տվեցին անձինք, ովքեր հանուն օրվա իշխանության օրենքներն ու Սահմանադրությունը աղբն էին նետել ու քաղաքական հրահանգներով մարդկանց ահաբեկում, բռնության էին ենթարկում և ազատությունից զրկում:
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համար, ովքեր տարբեր կարգավիճակների ներքո, լուրջ դեմքի արտահայտությամբ, հաճախ էլ` կոստյում-փողկապներով, հասարակությանը ազնվության և արդարության մասին դասեր են տալիս:
Ի վերջո, մեր գլխին եկածը դաս չի եղել այն մարդկանց համար, ովքեր հոգով-սրտով գիտակցում են տեղի ունեցող ապօրինություններն ու այլանդակությունները, սակայն անշառ-անփորձանք ապրելու մտքով կուլ են տալիս այս ամենը, հանդուրժում ու շարունակում շարժվել այնպես, կարծես ոչ մի լուրջ բան մեր երկրի հետ տեղի չի ունեցել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



