Դեռևս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ մեր երկրում տեղի ունեցածի վերաբերյալ լռություն պահպանելով, կփրկվեն ու իշխանության այլանդակությունների զոհ չեն դառնա. Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈրքան էլ բարդ է արձանագրել, դեռևս կան մարդիկ, ովքեր կարծում են, որ գործող ռեժիմի հետ համագործակցելով կամ մեր երկրում տեղի ունեցածի վերաբերյալ լռություն պահպանելով, կփրկվեն ու իշխանության այլանդակությունների զոհ չեն դառնա:
Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար, երբ համակարգին հրաժեշտ տվեցին անձինք, ովքեր հանուն օրվա իշխանության օրենքներն ու Սահմանադրությունը աղբն էին նետել ու քաղաքական հրահանգներով մարդկանց ահաբեկում, բռնության էին ենթարկում և ազատությունից զրկում:
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համար, ովքեր տարբեր կարգավիճակների ներքո, լուրջ դեմքի արտահայտությամբ, հաճախ էլ` կոստյում-փողկապներով, հասարակությանը ազնվության և արդարության մասին դասեր են տալիս:
Ի վերջո, մեր գլխին եկածը դաս չի եղել այն մարդկանց համար, ովքեր հոգով-սրտով գիտակցում են տեղի ունեցող ապօրինություններն ու այլանդակությունները, սակայն անշառ-անփորձանք ապրելու մտքով կուլ են տալիս այս ամենը, հանդուրժում ու շարունակում շարժվել այնպես, կարծես ոչ մի լուրջ բան մեր երկրի հետ տեղի չի ունեցել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



