Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


80 տարեկանում տրվել է ինքնակրթությանն ու հոգեւոր կյանքին

SOCIETY

Հռոմի, Պաղեստինի եւ Եգիպտոսի պատմությունների, Մեռյալ ծովի, Երուսաղեմի անկման մասին 90-ամյա Հեղինե տատիկն իմացել է ոչ թե դպրոցական դասագրքերից` մանկության տարիներին, այլ մոտ 80 տարեկանում, Սուրբ գրքից:

Նա Աստվածաշնչում է կարդացել այն մասին, թե ինչպես Կլավդիոսը հրեաներին որպես «քրիստոնյա» վռնդեց, Ներոնը իսկական քրիստոնյաներին ողջ-ողջ այրեց, թե ինչպես էին Գալիլեյի հողատերերը ճնշում աղքատներին: Իսկ այս ամենի մասին Հեղինե Նազինյանը չէր կարող դասագրքերից իմանալ, որովհետեւ չնայած դպրոց ութ տարի գնացել է, բայց 30-ական թվականներն էին, դժվարությունների ու սովի տարիներ, եւ «լիարժեք կրթություն» ասվածն այդ պայմաններում ֆանտաստիկայի ժանրից էր:

Նա ծնվել է նույն տարում, ինչ Ֆիդել Կաստրոն, դերասան Եվգենի Լեոնովը, հայտնի կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը: Բայց, ի տարբերություն վերը թվարկվածների, չի կարողացել իր օժտվածությանը համարժեք հաջողությունների հասնել: «Բոլշեւիկները սեփական վերարկուն վերավաճառած հորս «սպեկուլյանտի» պիտակով բանտարկեցին հինգ տարի: Երեք ռուբլով գնել էր, հետո մտափոխվել էր ու վերավաճառել հինգ ռուբլով: Ասել էին` սպեկուլյացիա ես անում: Ու հացթուխ հորս բանտարկեցին»,- իր դժվար մանկությունն է հիշում Հեղինե տատը:

Ընտանիքը կերակրելու ողջ հոգսը հիմնականում նրա վրա էր մնացել: Նա էր վեց երեխաներից ավագը: Կրթություն ստացավ ծննդավայր Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղի դպրոցում մինչեւ փոքրիշատե հասուն դառնալն ու աշխատանքի անցնելը: Պայմաններն այնքան հուսահատեցնող էին, որ դեռ տասնհինգ տարեկանը չբոլորած, կրտսեր եղբայրներին ու քույրերին կերակրելու համար տրակտորիստ էր աշխատում: Եւ այդպես հինգ տարի, մինչեւ 1946 թիվը:

«Շատ ծանր է եղել իմ կյանքը, շատ»,- իր կյանքի դժվար օրերը պատմելուց հետո ավելացնում է իմ զրուցակիցը: Հեղինե Նազինյանն ասում է, որ երազում էր բժիշկ դառնալ: Անիրականանալի մնաց երազանքը: «Ասացի` գոնե սպիտակ խալաթ հագնեմ, ինձ բժիշկ պատկերացնեմ: Գնացի հացթուխ աշխատեցի, որպեսզի մի քիչ ինձ երեւակայեմ սպիտակ խալաթի մեջ»:

Եւ այդպես, դժվարություններն ասես վերջ չունեցան, ամուսնությունից հետո արդեն բազմազավակ ընտանիքն էր, ընտանեկան հոգսերն ու … վերջ բոլոր երազանքներին: Երբ արդեն 75-ն անց ծոռնատեր կին էր, ծանոթացավ Աստվածաշնչին ու հասկացավ, որ այն իր համար թե´ հոգեւոր գանձանակ է, թե´ իսկական դասագիրք, որը Հեղինե տատիկին պատմեց պատմական մի շարք դեպքերի ու մարդկանց մասին:

Օգոստոսն ու Տիբերիոսը նրա հերոսի համար հայտնություն էին, Պետրոսի հռետորական արվեստը` նույնպես: «Աստվածաշունչը ներել է սովորեցնում ու մարդկային շնորհք: Համբերել է սովորեցնում, մարդասիրություն, որն ամենակարեւորն է: Աստվածաշունչը մարդուն կրթում է, սովորեցնում մաքրվել, ինքն իրեն իշխել, ուղղորդել: Նաեւ սովորեցնում է ընտրել փշոտ, դժվար ճանապարհը»,- ասում է Հեղինե տատիկը:

Միգուցե նաեւ Աստվածաշնչի շնորհիվ է սկսել ստեղծագործել, այն էլ 75 տարեկանից: Գրում է պատերազմի, սիրո, նեղ ու դժվար օրերի մասին, չնայած մի մասն էլ այրել, ոչնչացրել է, որովհետեւ «այնտեղ իր դառը մանկության, դժվար կյանքի պատկերն է, որն իրեն հանգիստ չի տալիս»: Ասում է, որ չի ափսոսում ոչնչացնելու համար: «Հեռուստացույցն ի՞նչ է ուսուցանում մարդկանց:

Ամերիկա, ամենախուլիգան բաներն էդ յաշիկից են տարածում: Իսկ Աստվածաշնչից ես սովորեցի: Էդ խոսքերն ինձ ուժ են տալիս: Ասես լիքը, ճոխ սեղանի առաջ լինես»,- ասում է Հեղինե տատիկը, պատմում, որ երբ ծանր հիվանդ էր ու շատերի կարծիքով` մահամերձ, իրեն փրկել են աստվածաշնչյան հերոսները` իրենց օրինակով: «Ես այս գրքի խոսքերի զորությամբ եմ ապրում: Գիրքը Աստծո խոսքով ՝ գրված: Նրա պատվիրանները, իհարկե, դասագիրք արժեն»,- ասում է նա:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education