Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


80 տարեկանում տրվել է ինքնակրթությանն ու հոգեւոր կյանքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հռոմի, Պաղեստինի եւ Եգիպտոսի պատմությունների, Մեռյալ ծովի, Երուսաղեմի անկման մասին 90-ամյա Հեղինե տատիկն իմացել է ոչ թե դպրոցական դասագրքերից` մանկության տարիներին, այլ մոտ 80 տարեկանում, Սուրբ գրքից:

Նա Աստվածաշնչում է կարդացել այն մասին, թե ինչպես Կլավդիոսը հրեաներին որպես «քրիստոնյա» վռնդեց, Ներոնը իսկական քրիստոնյաներին ողջ-ողջ այրեց, թե ինչպես էին Գալիլեյի հողատերերը ճնշում աղքատներին: Իսկ այս ամենի մասին Հեղինե Նազինյանը չէր կարող դասագրքերից իմանալ, որովհետեւ չնայած դպրոց ութ տարի գնացել է, բայց 30-ական թվականներն էին, դժվարությունների ու սովի տարիներ, եւ «լիարժեք կրթություն» ասվածն այդ պայմաններում ֆանտաստիկայի ժանրից էր:

Նա ծնվել է նույն տարում, ինչ Ֆիդել Կաստրոն, դերասան Եվգենի Լեոնովը, հայտնի կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը: Բայց, ի տարբերություն վերը թվարկվածների, չի կարողացել իր օժտվածությանը համարժեք հաջողությունների հասնել: «Բոլշեւիկները սեփական վերարկուն վերավաճառած հորս «սպեկուլյանտի» պիտակով բանտարկեցին հինգ տարի: Երեք ռուբլով գնել էր, հետո մտափոխվել էր ու վերավաճառել հինգ ռուբլով: Ասել էին` սպեկուլյացիա ես անում: Ու հացթուխ հորս բանտարկեցին»,- իր դժվար մանկությունն է հիշում Հեղինե տատը:

Ընտանիքը կերակրելու ողջ հոգսը հիմնականում նրա վրա էր մնացել: Նա էր վեց երեխաներից ավագը: Կրթություն ստացավ ծննդավայր Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղի դպրոցում մինչեւ փոքրիշատե հասուն դառնալն ու աշխատանքի անցնելը: Պայմաններն այնքան հուսահատեցնող էին, որ դեռ տասնհինգ տարեկանը չբոլորած, կրտսեր եղբայրներին ու քույրերին կերակրելու համար տրակտորիստ էր աշխատում: Եւ այդպես հինգ տարի, մինչեւ 1946 թիվը:

«Շատ ծանր է եղել իմ կյանքը, շատ»,- իր կյանքի դժվար օրերը պատմելուց հետո ավելացնում է իմ զրուցակիցը: Հեղինե Նազինյանն ասում է, որ երազում էր բժիշկ դառնալ: Անիրականանալի մնաց երազանքը: «Ասացի` գոնե սպիտակ խալաթ հագնեմ, ինձ բժիշկ պատկերացնեմ: Գնացի հացթուխ աշխատեցի, որպեսզի մի քիչ ինձ երեւակայեմ սպիտակ խալաթի մեջ»:

Եւ այդպես, դժվարություններն ասես վերջ չունեցան, ամուսնությունից հետո արդեն բազմազավակ ընտանիքն էր, ընտանեկան հոգսերն ու … վերջ բոլոր երազանքներին: Երբ արդեն 75-ն անց ծոռնատեր կին էր, ծանոթացավ Աստվածաշնչին ու հասկացավ, որ այն իր համար թե´ հոգեւոր գանձանակ է, թե´ իսկական դասագիրք, որը Հեղինե տատիկին պատմեց պատմական մի շարք դեպքերի ու մարդկանց մասին:

Օգոստոսն ու Տիբերիոսը նրա հերոսի համար հայտնություն էին, Պետրոսի հռետորական արվեստը` նույնպես: «Աստվածաշունչը ներել է սովորեցնում ու մարդկային շնորհք: Համբերել է սովորեցնում, մարդասիրություն, որն ամենակարեւորն է: Աստվածաշունչը մարդուն կրթում է, սովորեցնում մաքրվել, ինքն իրեն իշխել, ուղղորդել: Նաեւ սովորեցնում է ընտրել փշոտ, դժվար ճանապարհը»,- ասում է Հեղինե տատիկը:

Միգուցե նաեւ Աստվածաշնչի շնորհիվ է սկսել ստեղծագործել, այն էլ 75 տարեկանից: Գրում է պատերազմի, սիրո, նեղ ու դժվար օրերի մասին, չնայած մի մասն էլ այրել, ոչնչացրել է, որովհետեւ «այնտեղ իր դառը մանկության, դժվար կյանքի պատկերն է, որն իրեն հանգիստ չի տալիս»: Ասում է, որ չի ափսոսում ոչնչացնելու համար: «Հեռուստացույցն ի՞նչ է ուսուցանում մարդկանց:

Ամերիկա, ամենախուլիգան բաներն էդ յաշիկից են տարածում: Իսկ Աստվածաշնչից ես սովորեցի: Էդ խոսքերն ինձ ուժ են տալիս: Ասես լիքը, ճոխ սեղանի առաջ լինես»,- ասում է Հեղինե տատիկը, պատմում, որ երբ ծանր հիվանդ էր ու շատերի կարծիքով` մահամերձ, իրեն փրկել են աստվածաշնչյան հերոսները` իրենց օրինակով: «Ես այս գրքի խոսքերի զորությամբ եմ ապրում: Գիրքը Աստծո խոսքով ՝ գրված: Նրա պատվիրանները, իհարկե, դասագիրք արժեն»,- ասում է նա:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Անտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Վիտամին Դ-ն բուժում է թոքերը ինհալյացիայի միջոցով․ նոր բացահայտումԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Վեյփ ծխելուց հետո դպրոցականի բերանից փրփուր է դուրս եկել և ցնցումներ է ունեցելԱմերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի Մահացել է «Հարրի Փոթեր»-ի հայտնի դերասանը«Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Ինչպե՞ս կփոխվի գազի գինըՄեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է