Ծեծկռտուք եւ դանակահարություն Գոգարանում. կան վիրավորներ
SOCIETYՀունվարի 28-ին, ժամը 17.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 48-ամյա Արսեն Ս.-ն:
ՈստիկանությունիցNEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Գոգարան գյուղի սկզբնամասում, վիճաբանության ժամանակ, 58-ամյա Ռազմիկ Ա.-ն դանակով հարվածել է Արսեն Ս.-ին:
Նույն օրը, ժամը 23.30-ին, Ռազմիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Արսեն Ս.-ն եւ նրա որդիներ` 24-ամյա Հովհաննես Ս.-ն եւ 22-ամյա Աշիկ Ս.-ն ծեծի են ենթարկել իրեն` դեմքի ու մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Ռազմիկ Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



