Ծեծկռտուք եւ դանակահարություն Գոգարանում. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 28-ին, ժամը 17.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 48-ամյա Արսեն Ս.-ն:
ՈստիկանությունիցNEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Գոգարան գյուղի սկզբնամասում, վիճաբանության ժամանակ, 58-ամյա Ռազմիկ Ա.-ն դանակով հարվածել է Արսեն Ս.-ին:
Նույն օրը, ժամը 23.30-ին, Ռազմիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Արսեն Ս.-ն եւ նրա որդիներ` 24-ամյա Հովհաննես Ս.-ն եւ 22-ամյա Աշիկ Ս.-ն ծեծի են ենթարկել իրեն` դեմքի ու մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Ռազմիկ Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



