Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս որոշեցին «թռչել» դահուկով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դահուկացատկը առաջին անգամ հայտնվել է Նորվեգիայում 19-րդ դարում և իր ծագմամբ պարտական է լեռնադահուկային մրցումների կազմակերպման նորվեգական հանրաճանաչ ավանդույթին: Թելեմարկ նահանգն է համարվում ցատկահարթակից դահուկացատկի ծննդավայրը։ Հենց այնտեղ է 1840 թվականին ցատկահարթակ կառուցվել, և հենց այնտեղ են անցկացվել դահուկացատկի առաջին մրցույթները։ Ժամանակի ընթացքում վայրէջքի գոտին աստիճանաբար արդիականացվել է. սկզբում այն հարթեցվել է, այնուհետև թռիչքի միջակայքը ընդլայնելու համար վայրէջքի գոտին ձևավորվել է անկյան տակ։ 1862 թվականին Տրիսիլում է տեղի ունեցել դահուկացատկի առաջին փաստագրված մրցույթը։
 
1868 թվականին հայտնվել է առաջին գրանցված արդյունքը՝ 19 մետր։ Միջազգային մրցումներ սկսել են անցկացվել 1901 թվականից: Այն ժամանակ «Հյուսիսային խաղերի» շրջանակներում անցկացվում էին «թռչող դահուկորդների» մրցումներ։ Հետո 1920 թվականին ստեղծված Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան իր հովանու ներքո սկսել է կազմակերպել այդ ձմեռային մարզաձևի աշխարհի առաջնություններ, իսկ 1924 թվականից դահուկացատկը ներառվել է ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։ Երկար ժամանակ նորվեգացի ցատկորդներն են եղել Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների անվիճելի չեմպիոնները։ Նրանց «աերոդինամիկ» ոճով թռիչքը անպարտելի էր։ Հետագայում ֆինն դահուկացատկորդներն են չեմպիոն դարձել 1952 թվականին, իսկ 1964 թվականից ի վեր այդ կարգում ոչ մի հեգեմոն երկիր չկա։
 
Այդ սպորտաձևը սկսել է մեծ ժողովրդականություն վայելել ամբողջ աշխարհում, և ավելի ու ավելի տաղանդավոր դահուկացատկորդներ են հայտնվել Ավստրիայից, Ճապոնիայից, Գերմանիայից և այլ երկրներից: 1989 թվականին Յան Բոկլևը (Շվեդիա) դահուկներով ցատկի նոր տեխնիկա է հորինել: Այդ շվեդ դահուկացատկորդուհին օգտագործել է Vաձև թռչելու ոճ: Դա ավելացրել է թռիչքի հեռահարությունը 1020 % -ով, ինչը պայմանավորված է ցատկողի աերոդինամիկայի աճող հոսքով: Այսօր դա դահուկացատկի ամենատարածված տեխնիկան է: Նոր ոճի կիրառումը հնարավորություն է տվել թռչել ավելի քան 200 մ: 1995 թվականին նորվեգացի Բրեդեսենը դարձել է ամենաերկար թռիչքի ռեկորդակիր՝ ցատկելով 209 մետր։ 2005 թվականին աշխարհի առաջնությունում նորվեգացի Բյորն Ռամորենն է նոր ռեկորդ սահմանել՝ 239 մ:
 
Արդեն 2011 թվականին Պլանիցեում լեհ Կամիլ Ստոհը թարմացրեց ռեկորդը՝ թռչելով 251,5 մետր: Այդ ռեկորդն առայժմ հաղթահարված չէ: Ժամանակի ընթացքում նաև մրցույթների կանոններն են փոփոխվել: Երկար ժամանակ մրցաշարերն անցկացվում էին ստանդարտ 70 մետրանոց ցատկահարթակի վրա։ 1962 թվականին լրացուցիչ մտցվել են ցատկեր 90 մետրանոց ցատկահարթակից։ 1982 թվականին անհատական մրցումներից բացի սկսել են անցկացվել նաև թիմային մրցումներ։ Դա ավելացրել է ոչ միայն մրցումների դիտարժանությունը, այլև հանդիսատեսների թիվը: 1990 թվականից թռիչքների շրջանակն ավելացել է, սկսել են իրականացվել ցատկեր 90 և 120 մետրանոց ցատկահարթակներից: Ընդ որում, կանանց մրցումներն են սկսել գրավել ավելի ու ավելի շատ երկրպագուների: Ֆեդերացիան առաջին անգամ կանանց թույլ է տվել դահուկացատկի մասնակցել 2009 թվականին՝ դահուկային սպորտի աշխարհի առաջնությունում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest