Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ էր գրել ՊԵԿ և ՔԿ նախագահների «դպրոցական շարադրությունները»

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի և Քննչական կոմիտեի նոր նախագահներին։

Փաշինյանը ներկայացրեց, որ նրանցից առաջինը՝ Էդուարդ Հակոբյանը, մինչ այս նշանակումը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Քննչական կոմիտեի նախագահ նշանակված Արթուր Պողոյսանն էլ գլխավոր դատախազի տեղակալն էր։ 

Փաշինյանը նորանշանակ պաշտոնյաներին շնորհավորելուց հետո խոսք տվեց նրանց, որ արտահայտվեն։ Սովորաբար, այսպիսի դեպքերում նորանշանակ պաշտոնյաները բավականին զուսպ են գտնվում և ընդամենը մեկ-երկու ձևական խոսք են ասում, որ շնորհակալ են այս պաշտոնում նշանակման և վստահության համար։ Ավելորդ ճամարտակությունների, սովորաբար, չեն դիմում։ Բայց այս երկու պաշտոնյաների դեպքում այդպես չէր։ Նրանք իրենց խոսքը սկսեցին կառուցել գերազանցիկ աշակերտի նման՝ դպրոցական շարադրություն հիշեցնող տեքստերով։

Նախ խոսք տրվեց Արթուր Պողոսյանին, որն անմիջապես աշակերտական խանդավառությամբ տեղից վեր թռավ ու որոշեց կանգնած խոսել, սակայն Փաշինյանը հուշեց, որ կարող է նստել։ 

Եվ սկսվեց խոստումների և հավատարմության երդման շարանը, որ իրենց փորձն ու գիտելիքները կծառայեցնեն ՀՀ-ում օրինականության ամրապնդմանը, էլի ինչ-որ բաների, ու մի երկարաշունչ, պաթոսախառը, բայց շատ ձևական նախադասություն․

«Վստահեցնում եմ, որ իմ գործունեության ընթացքում առաջնորդվելու եմ օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ և նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը»։

Հետո ՔԿ նորանշանակ նախագահը սովետական պարտկոմի անդամի հպարտ հպատակությամաբ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց «բարձր վստահության և ՀՀ ժողովրդին այս կարգավիճակով ծառայելու՝ իրեն ընձեռած հնարավորության համար»։

Զգացվում էր, որ պարոն Պողոսյանը սիրում է բարդ ստորադասական, հիմնականում՝ բութով տրոհվող երկարաշունչ, բայց գործնականում ոչինչ չտվող նախադասություններով կիրթ և բանիմաց մարդու տպավորություն գործել, հետն էլ՝ պետությանը, հասարակությանը, մի քիչ էլ, կամ՝ մի քիչ ավելի շատ իրեն այդ պաշտոնում նշանակած ղեկավարին անվերապահ ծառայողի տպավորություն։ 

Պողոսյանից հետո հերթը հասավ ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճամարտակություններին։ Եթե իրավաբաններին հատուկ է շատ խոսելն ու երկար-բարակ, բայց անիմաստ ու ոչինչ չտվող նախադասություններով մտքեր ձևակերպելը, ինչը նաև իրենց մասնագիտությունից է բխում, ապա ֆինանսիստներին ավելի շատ բնորոշ է քչախոսությունը։ Նրանք ավելի շատ գործով են աչքի ընկնում և իրենց խոսքն էլ իրենց թվերի նման՝ հաշվարկած են կառուցում։ 

Բայց Էդուարդ Հակոբյանն այսօրվա կառավարության նիստին կոտրեց ֆինանսիստների մասին բոլոր կարծրատիպերն ու գերազանցեց ՔԿ նախագահի «շարադրության» ռեկորդը։ Նրա՝ աշակերտական ոճով ելույթն էլ ավելի պաթոսային էր ու էլ ավելի ճռճռան՝ որպես «դպրոցական շարադրություն»։

Զգացվում էր, որ երիտասարդ պաշտոնյաները, չնայած՝ Հակոբյանը Պողոսյանից ուղիղ տասը տարով փոքր է, ինձնից էլ՝ երկու տարով, չափազանց ոգևորված են իրենց ձեռք բերած նոր կարգավիճակով, որ մի ամբողջ համակարգ են ղեկավարելու՝ իր շքեղ և ընդարձակ կաբինետով, բազմաթիվ ենթականերով, օգնականներով ու գուցե նաև «ստրուկներով», նաև թիկնապահ, ուղեկցող մեքենա, անսահման հնարավորություններ ու էլ ավելի բարձր աշխատավարձ են ունենալու, և դա, համաձայնեք, հրաշալի է։ Մի խոսքով, եկավ Էդուարդ Հակոբյանի հերթը, որ անձամբ «մեծարգո պարոն վարչապետին» շնորհակալություն հայտնի այս պաշտոնում նշանակելու համար, ինչն իր համար «շատ մեծ պատիվ է»։

«Ես պատրաստ եմ իմ ամբողջ ներուժով ստանձնել այս պատասխանատվությունը՝ նկատի ունենալով ներկա ժամանակին հատուկ բոլոր մարտահրավերները, և պատրաստ եմ առաջնորդել Պետական եկամուտների կոմիտեն՝ իմ և մեր թիմի թիրախում ունենալով ստվերի շարունակական նվազումը, ՊԵԿ համակարգերի և կարողությունների շարունակական զարգացումը, թվայնացումը, վերլուծական գործիքների և վարչարարական գործիքների կատարելագործումը, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական և ծանրակշիռ պայքարը»,-ասաց նա՝ մի կերպ վերջակետ դնելով նախադասության վերջում։

Հետո շունչ քաշեց ու սկսեց գովել և իր երախտիքը հայտնել նախկիններին, այս դեպքում՝ իր նախկին ղեկավար, ֆինանսների գործող նախարար, այդ դահլիճում ներկա Վահե Հովհաննիսյանին․ «Ում հետ երկու տարի պատկառելի ճանապարհ ենք անցել և ում ձևավորած միջավայրում ես ինձ նորովի է բացահայտել և իմ կարողությունները բարձրացրել»։

Մի երկու երախտիքի խոսք էլ ասաց ֆիննախի իր մյուս գործընկերներին, ապա անցավ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին ու Պետեկամուտների կոմիտեի երկարաշունչ մտքերով շնորհակալություն հայտնելուն՝ մեկնարկած ու իրականացրած բարեփոխումների, ստվերի դեմ պայքարի և այլ բաների համար։

Ապա ակնարկով հակադարձեց MediaHub-ի՝ երկու օր առաջ գրած հոդվածին, որտեղ մենք նկատել էինք, որ վերջին շրջանում ֆիննախն ու ՊԵԿ-ն այնքան էլ լավ չէին համագործակցում իրար հետ, և որ բյուջեի նախագծի կազմման հարցում, որով հիմնականում հենց Էդուարդ Հակոբյանն էր զբաղվում, ֆիննախը սկսել էր չխորհրդակցել ՊԵԿ-ի հետ, հաշվի չառնել ՊԵԿ-ի կարծիքը՝ որպես այդ նախագիծը գործնականում կյանքի կոչող մարմին։ 

«Եւ մի կարևոր հանգամանքի համար եմ շնորհակալություն հայտնում, որ ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի միջև հարաբերությունները վերափոխվել են և դարձել ավելի կառուցողական»,-ասաց Հակոբյանն ու ևս 1 րոպե 5 վայրկյան դեռ շարունակեց շարադրել, թե ինչ եռանդով է պատրաստվում աշխատել ՊԵԿ-ում և որքան պատրաստակամ է աշխատել հանուն Հայաստանի, Հայաստանի տնտեսության «բեկումային զարգացման համար միջավայրի ձևավորման» համաև ու այսպես շարունակ։

Վերջում մեկ անգամ ևս հատուկ շնորհակալություն հայտնեց իրեն «նման մեծ պատասխանատվության արժանացնելու համար»՝ մի անգամ էլ խոստանալով, որ պատրաստ է իր ներուժը ներդնել երկրին ծառայելու և մեծ արդյունքներ գրանցելու հարցում։

Նրա խոսքն այնքան երկար ու ձանձրացնող էր, որ անգամ Նիկոլ Փաշինյանը, որ շունչը պահած լսում էր, թե երբ է, վերջապես, ավարտելու նորանշանակ ՊԵԿ նախագահն իր խոսքը, ավարտելուն պես՝ անմիջապես անցավ օրակարգի հարցերի քննարկմանը, մինչդեռ ՔԿ նախագահի ելույթից հետո Փաշինյանը նաև արձագանքեց նրա խոսքին, որոշակի քննարկում ծավալեց։

Այսքանից հետո մեզ մոտ հարց է ծագում՝ ո՞վ էր գրել ՊԵԿ ու ՔԿ նախագահների դեբյուտի այս՝ դպրոցական շարադրություն հիշեցնող ելույթների տեքստերը։ Վստահաբար՝ ոչ ՊԵկ-ի ու Քննչական կոմիտեի մամուլի խոսնակները, քանզի նրանց հետ դեռ նոր պետք է ծանոթանան։ Ուստի մեզ մնում է հորդորել ՊԵԿ-ի և Քննչականի մեր գործընկերներ Լուսինե Մկրտչյանին և Գոռ Աբրահամյանին, որ եթե նրանք շարունակելու են աշխատել իրենց պաշտոններում, ապա մի փոքր աշխատանք տանեն իրենց նոր ղեկավարների հետ, որ վերջիններս իրենց խոսքում ձերբազատվեն ավելորդ պաթոսից, տեղ-տեղ քծնանքի հասնող ելևէջներից և ոչինչ չտվող բարդ ստորադասական նախադասություններից։ Թե չէ, որ խոսելու հետևից ընկնեն, գործելու ժամանակ հաստատ չի մնա։ 

Վահե Մակարյան 

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation