Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ էր գրել ՊԵԿ և ՔԿ նախագահների «դպրոցական շարադրությունները»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի և Քննչական կոմիտեի նոր նախագահներին։

Փաշինյանը ներկայացրեց, որ նրանցից առաջինը՝ Էդուարդ Հակոբյանը, մինչ այս նշանակումը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Քննչական կոմիտեի նախագահ նշանակված Արթուր Պողոյսանն էլ գլխավոր դատախազի տեղակալն էր։ 

Փաշինյանը նորանշանակ պաշտոնյաներին շնորհավորելուց հետո խոսք տվեց նրանց, որ արտահայտվեն։ Սովորաբար, այսպիսի դեպքերում նորանշանակ պաշտոնյաները բավականին զուսպ են գտնվում և ընդամենը մեկ-երկու ձևական խոսք են ասում, որ շնորհակալ են այս պաշտոնում նշանակման և վստահության համար։ Ավելորդ ճամարտակությունների, սովորաբար, չեն դիմում։ Բայց այս երկու պաշտոնյաների դեպքում այդպես չէր։ Նրանք իրենց խոսքը սկսեցին կառուցել գերազանցիկ աշակերտի նման՝ դպրոցական շարադրություն հիշեցնող տեքստերով։

Նախ խոսք տրվեց Արթուր Պողոսյանին, որն անմիջապես աշակերտական խանդավառությամբ տեղից վեր թռավ ու որոշեց կանգնած խոսել, սակայն Փաշինյանը հուշեց, որ կարող է նստել։ 

Եվ սկսվեց խոստումների և հավատարմության երդման շարանը, որ իրենց փորձն ու գիտելիքները կծառայեցնեն ՀՀ-ում օրինականության ամրապնդմանը, էլի ինչ-որ բաների, ու մի երկարաշունչ, պաթոսախառը, բայց շատ ձևական նախադասություն․

«Վստահեցնում եմ, որ իմ գործունեության ընթացքում առաջնորդվելու եմ օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ և նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը»։

Հետո ՔԿ նորանշանակ նախագահը սովետական պարտկոմի անդամի հպարտ հպատակությամաբ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց «բարձր վստահության և ՀՀ ժողովրդին այս կարգավիճակով ծառայելու՝ իրեն ընձեռած հնարավորության համար»։

Զգացվում էր, որ պարոն Պողոսյանը սիրում է բարդ ստորադասական, հիմնականում՝ բութով տրոհվող երկարաշունչ, բայց գործնականում ոչինչ չտվող նախադասություններով կիրթ և բանիմաց մարդու տպավորություն գործել, հետն էլ՝ պետությանը, հասարակությանը, մի քիչ էլ, կամ՝ մի քիչ ավելի շատ իրեն այդ պաշտոնում նշանակած ղեկավարին անվերապահ ծառայողի տպավորություն։ 

Պողոսյանից հետո հերթը հասավ ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճամարտակություններին։ Եթե իրավաբաններին հատուկ է շատ խոսելն ու երկար-բարակ, բայց անիմաստ ու ոչինչ չտվող նախադասություններով մտքեր ձևակերպելը, ինչը նաև իրենց մասնագիտությունից է բխում, ապա ֆինանսիստներին ավելի շատ բնորոշ է քչախոսությունը։ Նրանք ավելի շատ գործով են աչքի ընկնում և իրենց խոսքն էլ իրենց թվերի նման՝ հաշվարկած են կառուցում։ 

Բայց Էդուարդ Հակոբյանն այսօրվա կառավարության նիստին կոտրեց ֆինանսիստների մասին բոլոր կարծրատիպերն ու գերազանցեց ՔԿ նախագահի «շարադրության» ռեկորդը։ Նրա՝ աշակերտական ոճով ելույթն էլ ավելի պաթոսային էր ու էլ ավելի ճռճռան՝ որպես «դպրոցական շարադրություն»։

Զգացվում էր, որ երիտասարդ պաշտոնյաները, չնայած՝ Հակոբյանը Պողոսյանից ուղիղ տասը տարով փոքր է, ինձնից էլ՝ երկու տարով, չափազանց ոգևորված են իրենց ձեռք բերած նոր կարգավիճակով, որ մի ամբողջ համակարգ են ղեկավարելու՝ իր շքեղ և ընդարձակ կաբինետով, բազմաթիվ ենթականերով, օգնականներով ու գուցե նաև «ստրուկներով», նաև թիկնապահ, ուղեկցող մեքենա, անսահման հնարավորություններ ու էլ ավելի բարձր աշխատավարձ են ունենալու, և դա, համաձայնեք, հրաշալի է։ Մի խոսքով, եկավ Էդուարդ Հակոբյանի հերթը, որ անձամբ «մեծարգո պարոն վարչապետին» շնորհակալություն հայտնի այս պաշտոնում նշանակելու համար, ինչն իր համար «շատ մեծ պատիվ է»։

«Ես պատրաստ եմ իմ ամբողջ ներուժով ստանձնել այս պատասխանատվությունը՝ նկատի ունենալով ներկա ժամանակին հատուկ բոլոր մարտահրավերները, և պատրաստ եմ առաջնորդել Պետական եկամուտների կոմիտեն՝ իմ և մեր թիմի թիրախում ունենալով ստվերի շարունակական նվազումը, ՊԵԿ համակարգերի և կարողությունների շարունակական զարգացումը, թվայնացումը, վերլուծական գործիքների և վարչարարական գործիքների կատարելագործումը, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական և ծանրակշիռ պայքարը»,-ասաց նա՝ մի կերպ վերջակետ դնելով նախադասության վերջում։

Հետո շունչ քաշեց ու սկսեց գովել և իր երախտիքը հայտնել նախկիններին, այս դեպքում՝ իր նախկին ղեկավար, ֆինանսների գործող նախարար, այդ դահլիճում ներկա Վահե Հովհաննիսյանին․ «Ում հետ երկու տարի պատկառելի ճանապարհ ենք անցել և ում ձևավորած միջավայրում ես ինձ նորովի է բացահայտել և իմ կարողությունները բարձրացրել»։

Մի երկու երախտիքի խոսք էլ ասաց ֆիննախի իր մյուս գործընկերներին, ապա անցավ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին ու Պետեկամուտների կոմիտեի երկարաշունչ մտքերով շնորհակալություն հայտնելուն՝ մեկնարկած ու իրականացրած բարեփոխումների, ստվերի դեմ պայքարի և այլ բաների համար։

Ապա ակնարկով հակադարձեց MediaHub-ի՝ երկու օր առաջ գրած հոդվածին, որտեղ մենք նկատել էինք, որ վերջին շրջանում ֆիննախն ու ՊԵԿ-ն այնքան էլ լավ չէին համագործակցում իրար հետ, և որ բյուջեի նախագծի կազմման հարցում, որով հիմնականում հենց Էդուարդ Հակոբյանն էր զբաղվում, ֆիննախը սկսել էր չխորհրդակցել ՊԵԿ-ի հետ, հաշվի չառնել ՊԵԿ-ի կարծիքը՝ որպես այդ նախագիծը գործնականում կյանքի կոչող մարմին։ 

«Եւ մի կարևոր հանգամանքի համար եմ շնորհակալություն հայտնում, որ ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի միջև հարաբերությունները վերափոխվել են և դարձել ավելի կառուցողական»,-ասաց Հակոբյանն ու ևս 1 րոպե 5 վայրկյան դեռ շարունակեց շարադրել, թե ինչ եռանդով է պատրաստվում աշխատել ՊԵԿ-ում և որքան պատրաստակամ է աշխատել հանուն Հայաստանի, Հայաստանի տնտեսության «բեկումային զարգացման համար միջավայրի ձևավորման» համաև ու այսպես շարունակ։

Վերջում մեկ անգամ ևս հատուկ շնորհակալություն հայտնեց իրեն «նման մեծ պատասխանատվության արժանացնելու համար»՝ մի անգամ էլ խոստանալով, որ պատրաստ է իր ներուժը ներդնել երկրին ծառայելու և մեծ արդյունքներ գրանցելու հարցում։

Նրա խոսքն այնքան երկար ու ձանձրացնող էր, որ անգամ Նիկոլ Փաշինյանը, որ շունչը պահած լսում էր, թե երբ է, վերջապես, ավարտելու նորանշանակ ՊԵԿ նախագահն իր խոսքը, ավարտելուն պես՝ անմիջապես անցավ օրակարգի հարցերի քննարկմանը, մինչդեռ ՔԿ նախագահի ելույթից հետո Փաշինյանը նաև արձագանքեց նրա խոսքին, որոշակի քննարկում ծավալեց։

Այսքանից հետո մեզ մոտ հարց է ծագում՝ ո՞վ էր գրել ՊԵԿ ու ՔԿ նախագահների դեբյուտի այս՝ դպրոցական շարադրություն հիշեցնող ելույթների տեքստերը։ Վստահաբար՝ ոչ ՊԵկ-ի ու Քննչական կոմիտեի մամուլի խոսնակները, քանզի նրանց հետ դեռ նոր պետք է ծանոթանան։ Ուստի մեզ մնում է հորդորել ՊԵԿ-ի և Քննչականի մեր գործընկերներ Լուսինե Մկրտչյանին և Գոռ Աբրահամյանին, որ եթե նրանք շարունակելու են աշխատել իրենց պաշտոններում, ապա մի փոքր աշխատանք տանեն իրենց նոր ղեկավարների հետ, որ վերջիններս իրենց խոսքում ձերբազատվեն ավելորդ պաթոսից, տեղ-տեղ քծնանքի հասնող ելևէջներից և ոչինչ չտվող բարդ ստորադասական նախադասություններից։ Թե չէ, որ խոսելու հետևից ընկնեն, գործելու ժամանակ հաստատ չի մնա։ 

Վահե Մակարյան 

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/+l9xjL01DqrowZjUy

Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ