Պետք չէ անհանգստանալ, ես պատրաստ կլինեմ եզրափակչին. Անդրես Ինյեստա
SPORTԱնդրես Ինյեստան Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի «Ատլետիկի» հետ խաղին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Կիսապաշտպանը վերջին օրերին մարզվել է անհատական գրաֆիկով, սակայն հավաստիացնում է, որ պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակչին, որը կայանալու է հունիսի 6-ին: Բեռլինում մրցելու են «Բարսելոնան» եւ «Յուվենտուսը»:
«Ես ինձ լավ եմ զգում, պարզապես ցավեր ունեի, այդքան բան: Պետք չէ անհանգստանալ, մտքովս նույնիսկ չի անցել բաց թողնել եզրափակիչը: Ժամանակ ունեմ, որ լիովին ապաքինվեմ: Հույս ունեմ, որ մենք կհաղթենք եզրափակչում եւ ամբողջական կդարձնենք այս հրաշալի մրցաշրջանը:
Որեւէ նշանակություն չունի, որ մեզ համարում են ֆավորիտ: «Յուվենտուսը» պինդ թիմ է, որտեղ բազմաթիվ տաղանդավոր խաղացողներ են հավաքված»,- նշել է Ինյեստան:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



